Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞ՒՐ ՄՆԱՑ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ՊԱՏԻՎԸ

17/12/2021
- 17 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դեռեւս այս տարվա փետրվարին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ ԳՇ-ի շուրջ չորս տասնյակ պաշտոնյաներ պահանջում էին վարչապետի եւ կառավարության հրաժարականը: Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավոր շտաբի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ էր որակել, այնուամենայնիվ նրա հրաժարականի պահանջագրի տակ 30-ից ավելի բարձրաստիճան զիվորականներ էին ստորագրել:

«Վարչապետը եւ կառավարությունն այլեւս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային եւ ճակատագրական իրավիճակում», – տարածած հայտարարությունում գրել էին զինվորականներն ու հավելել, որ բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ, գրեթե նույնությամբ կրկնելով Անկարայի պաշտոնական զգուշացումը:

Հայտարարությունից հետո Փաշինյանն էլ էր պատասխան արձագանքով հանդես եկելՙ Facebook-ի իր էջում գրելովՙ անթույլատրելի է, որ բանակը զբաղվի քաղաքականությամբ, տա քաղաքական գնահատականներ:

Զինվորականների հայտարարությունից մի քանի ամիս անց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարական ներկայացնելու մասին, ու հունիսի 20-ին Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ տեղի ունեցան, բայց Փաշինյանի որոշումը ոչ թե զինվորականներիՙ մտահոգություն հայտնող հայտարարությունից էր բխել, այլ քաղաքական ուժերի ղեկավարների հետ ունեցած հանդիպումներից հետո:

Փաշինյանի հրաժարականի պահանջի տակ ստորագրած 30-ից ավելի զինվորականներից շատերն այժմ էլ շարունակում են զինվորական ծառայություն իրականացնել, բանակում ու զինված ուժեում բարձր պաշտոններ զբաղեցնելՙփաստացի հանդուրժելով ու համակերպվելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայության հետ: Պատերազմի ժամանակ երկրի գերագույն գլխավոր հրամանատարի հրաժարականը պահանջողներն ու նրան «ոչ ադեկվատ» գնահատական տվողները, որոնց խոսքը, թվում է, բացարձակ արժեք պետք է լինի ու լուրջ կշիռ ուննա, այժմ մոռացած, թե մոտ մեկ տարի առաջ ինչի մասին էին ահազանգում, շարունակում են աշխատել Նիկոլ Փաշինյանի ենթակայության ներքո, բառացիորեն նրա բթամատի տակ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ

Հաջորդ գրառումը

ՆՈՐ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄՆԵՐՙ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՊՆԴՈՂ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՆՈՐ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄՆԵՐՙ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՊՆԴՈՂ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական