Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՐԵՆՔ ԽԱՂՈՒՄ ԵՆ ՊՈԿԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԹՈՂՆԵԼՈՎ «ՌՈՒՍԱԿԱՆ ՌՈՒԼԵՏԿԱՆ»

17/12/2021
- 17 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեր ժողովրդի ժամանակակից պատմության ամենաբարդ կետին ենք գտնվում: Ոչ թե հանգրվան, այլ կետ, որը մեր ոտքի տակ անընդհատ շարժվում, ցնցվում է, ժամանակ չտալով խորաչափելու աշխարհաքաղաքական գործընթացների, տարածաշրջանային շահադիտությունների, նույնիսկ ներքին իրավիճակի էությունը:

Այս կացության դիմաց ասել, որ ըստ ամենայնի թուլացած մեր երկիրը ի վիճակի չէ աջից ու ձախից ներկայացվող մարտահրավերներին ընդառաջ լուրջ քայլեր կատարելու, նշանակում է ոչինչ չասել: Իշխանությունների անատակ լինելու փաստը կարիք չկա 1000-րդ անգամ կրկնելու, այլապես կվերադառնանք «ելման կետ», այսինքն այնտեղՙ որտեղից սկիզբ առան մեր բոլոր դժբախտություններըՙ սիրողական մակարդակից էլ ցածր կառավարում, անձնիշխանությունՙ իր բոլոր արտառոցություններով:

Առաջին հերթին մեզ պետք էր պարզություն եւ հստակությունՙ մեր հնարավորություններին եւ անելիքներին համապատասխան, նույնիսկ կրած պարտությունից, մարդկային ու տարածքային ծանրածանր կորուստներից հետո: Ազգովին չկարողացանք իշխանության բերել նոր, պրոֆեսիոնալ ուժերի, որոնք կկարողանային իրատեսական, հնարավոր, իրականանալի լուծումներ տալ ստեղծված, ավելի շուտՙ պարտադրված բարդ կացության:

Առկա վիճակի բարդությունը ավելի է խճճվում, եթե նկատի ունենանք տարածաշրջանում մեր հակառակորդների վարքագիծըՙ բլեֆներով արտահայտվելու մարտավարությունը: Բլեֆներՙ որոնք ընդունված, անգամ գնահատված են պոկերում, իսկ քաղաքականության մեջ…

Իլհամ Ալիեւը փորձում է, անգամ հաջողո՛ւմ, քաղաքական պոկերի սեղանին իրՙ այսպես կոչված տրամաբանությունըՙ սիմետրիկ գիծ անցկացնել ասիմետրիկ իրականությունների միջեւ, իր երազած «Զանգեզուրյան միջանցքի» եւ Լաչինի կարգավիճակների միջեւ, անցակետերի ու մաքսակետերի փոխադարձ հարաբերակցությամբ: Այսինքն ոչ միայն միջանցք է ուզում, այլեւ, փաստորեն, իր վերահսկողությամբ կորիդոր , միաժամանակ փորձելով հիմարացնել բոլորին, թե Նախիջեւանն ու Արցախը նույն կարգավիճակն ունեն, մինչդեռ առաջինն ունի 2+1 երկրի հետ սահման, իսկ երկրորդըՙ ռուս խաղաղապահների հսկողության ներքեւ անկլավ է հանդիսանումՙ առայժմ բոլորովին անորոշ կարգավիճակով:

Նույն աչքակապությունը փորձում է անել Մեւլութ Չավուշօղլունՙ Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից ի լուր ամենեցուն որպես «բարիկամեցողական զիջում» հայտարարելով, որ իր երկիրը պատրաստ է Երեւանից Ստամբուլ չարտերային չվերթների համար բացել օդային միջանցքը: Ճիշտ եւ ճիշտ մեր հայկական կոպիտ, բայց սրամիտ ասույթը հիշեցնողՙ փեսային հարսի բարեմասնությամբ շահագրգռելու վերաբերյալ: Մինչդեռ շատ վաղուց արդեն այդՙ H5O կոչվող օդային միջանցքը գոյություն ունի:

Չավուշօղլուի երկրորդ հայտարարությունը վերաբերում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն, ընդհուպՙ դեսպանատուն բացելու հնարավորությանը: Մինչեւ այստեղ ոչ մի աչքակապություն, քանզի Թուրքիան արդեն իսկ նշանակել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով իր ներկայացուցիչին, իր ամենահմուտ դիվանագետներից մեկին, ուշադրություն, Լիբանանում, Ճապոնիայում եւ Մ. Նահանգներում իր նախկին դեսպանին: Աճպարարությունն սկվում է այնտեղ, որտեղ Չավուշօղլուն ձեւացնում է, թե Երեւանի հետ հարաբերությունները պայմանավորված են Բաքվի կամեցողությունից, մի բան, որ իմ տպավորությամբ, արվում է հետագայում խուսանավելու կամ խուսափելու համար ամերիկյան հանդիմանությունիցՙ «Մենք չենք, մեր փալանն է» սկզբունքով: Չէ՞ որ նախագահ Ջո Բայդենը վճռել էՙ «ո՛չ միջանցքի գաղափարին»…

Իրերի այս կացության մեջ «ջուրը չտեսած բոբիկանալու» դրսեւորում պետք է որակել ՀՀ արտգործնախարարի խոսնակին հանձնարարված բոբիկ ոտքերով ընդառաջ քայլը դեպի «առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթաց», ինչպես նաեւ դրան հետեւած նշանակումը մի բանագնացի, որը քաղաքական շրջանակում հայտնի է որպես «սխալ կոճակ սեղմող»…

Թե ի՞նչ է նշանակում «առանց նախապայմանների» բանակցություններ, դրան անդրադառնալու դեռ առիթ կունենանք ու կբացենք այդՙ ծանրածանր թղթածրարը: Մինչ այդ «առանց նախապայմանների» արտահայտությունը պետք է նկատել ընդամենը որպես միամիտ փորձՙ միանալու աճպարարների խմբակին, որը մեզ քշել է պոկերի սեղանից եւ այժմ ցույց է տալիս «ռուսական ռուլետկան»: Ի՞նչ «առանց նախապայմանի» բանակցություն, երբ դիմացի կողմը 30 տարուց ի վեր նախապայմանների լեզվով է միայն մեզ հետ խոսել, իսկ վերջին պատերազմում անմիջականորեն, ազերիներով ու ահաբեկիչներով նախահարձակ է եղել մեր դեմ: Այս իրավիճակում նրա հետ որեւէ պայմանագիր, անգամ համաձայնությունՙ համազոր է լինելու անձնատվության, նոր կապիտուլացիայի, անկախ այն բանից, թե ի՞նչ են քարոզում մեզ սորոսական եւ այլ կողմնորոշում ունեցողները, որոնց օրերս միացել է, անսպասելիորեն, պետական մի լուրջ գործիչ ու վերլուծաբան. Ժիրայր Լիպարիտյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեղի կունենա «Հայաստանի պոեզիան ռուս բանաստեղծների թարգմանությամբ» խորագրով առցանց ակցիա

Հաջորդ գրառումը

ԱԼԻԵՎԸ ԿՐԿԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԱԼԻԵՎԸ ԿՐԿԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Եթե փաստը լինի վերջնական, բնականաբար քաղալածյալ չէ, իսկ եթե պարզվի, որ սարքած-կարած գործ է, այդ պարագայում արդեն պարզ է. Գրիգորյանը՝ Ղուկասյանի մասին

22/10/2025

Գյումրիի ավագանիում ՔՊ-ն ունի 14 մանդատ, իսկ ընդդիմադիր ուժերը միասին՝ 19 մանդատ. Մեծամասնություն ունենալու համար պետք է 17 մանդատ, այսինքն...

ԿարդալDetails

Հիմա, որ ընդդիմությունը պրոբլեմի առաջ է կանգնել, «կռայնին» էլի մնալու է Մարտունը. Մարտուն Գրիգորյան

22/10/2025

ՔՊ-ականների սիրտը Գյումրիում արյուն է ուզում, «Փարաքար 2» է ուզում. Մարտուն Գրիգորյան

22/10/2025

Նաթան Սրբազանը հարցաքննվել է

22/10/2025

Պետրոսը կրկին ստում է. գոնե լռեք, եթե այլընտրանքը ստելն է. Արմեն Աշոտյան

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական