Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԵՐԹՎԱԾՆԵՐՙ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐՈՎ

10/12/2021
- 10 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Գեղջկական նոր տաղիկներ» գիրքըՙ բանաստեղծուհի Հասմիկ Սարգսյանի եւ կոմպոզիտոր Սեդրակ Երկանյանի ստեղծագործական համագործակցության տպագիր երախայրիք

Օրերս լույս է տեսել «Գեղջկական նոր տաղիկներ» բանաստեղծությունների ժողովածու-երգարանը: Գիրքը միատեղում է բանաստեղծությունն ու երաժշտությունը.այն երկու հեղինակներիՙ բանաստեղծուհի Հասմիկ Սարգսյանի եւ կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի ստեղծագործական համագործակցության տպագիր երախայրիքն է: Նրանում ամփոփված են Հ. Սարգսյանի գրչին պատկանող շուրջ յոթ տասնյակ տաղիկներ, որոնցից տասներկուսը Ս. Երկանյանի շնորհիվ երգերի են վերածվել եւ 2016-ից սկսյալ քանիցս հնչել Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի համերգներին: Գրքի առաջին հատվածում տեղ են գտել երգեր դարձած քերթվածներըՙ կից նոտաներով:

Գեղջկական տաղիկներն աշխարհզգացողությամբ եւ բովանդակությամբ զգալիորեն տարբերվում են Հ. Սարգսյանիՙ նախորդիվ հրապարակված գործերից: Ներքին ոգորումներով, հոգեմաքրման ուղիների փնտրմամբ, տողատակերի բազմաշերտությամբ բնորոշվող նրա պոեզիային հարակից ստեղծվել են զգացմունքի զուլալությամբ, գեղջկական կենցաղի, սովորությունների, նիստուկացի պարզությամբ եւ ազնվությամբ, հայոց բնաշխարհի եւ գյուղաշխարհի հունչն ու գույնը կրող անպաճույճ երգեր: Սիրո, աշխատանքային, պանդխտության, հայրենասիրության թեմաներով, ասես, վերականգնվում, վերստեղծվում է հայ ավանդական կյանքի կորսվող, պաշտելի պատկերը, մարդկային հարաբերությունների կառույցի ժողովրդական իդիլլիան:

Մաեստրո Սեդրակ Երկանյանի համար ուղենշային է Կոմիտասի գործելաոճը, այն էՙ ժողովրդական երգ ու երաժշտության մեղեդիական, լադային կազմության խորաքնին ուսումնասիրությամբ ազգային երաժշտական նմուշների հիման վրա հեղինակայինըՙ գեղավեստականն արարելը: Ժողովրդական երաժշտության անծիր պաշարիՙ իր անընդմեջ ուսումնասիրությունը հանգեցրել է հոգեւոր եւ աշխարհիկ երգերի եւ եղանակների ստեղծմանը, որոնց շարքում են «Գեղջկական նոր տաղիկները»: Դրանցով եւս Ս. Երկանյանը կոմպոզիտորական իր շնորհը ծառայեցնում է ժողովրդական երգի ոգուն, նրա ներքին հնարավորությունների եւ հարստությունների բացահայտմանն ու կատարելագործմանը:

Ազգային երաժշտարվեստի մաքրամաքուր ակունքներից քաղված մեղեդիական կառույցներով գեղջկական նոր տաղիկները յուրահատուկ են հայ ավանդական աշխարհի վերարտադրությամբ, բարբառային հարստության չափավոր եւ տեղին գործածությամբ, երաժշտական հորինվածքների գեղեցկությամբ եւ հայեցիությամբ, խոսքի եւ նվագների մեկմեկու ներդաշնակությամբ:

«Տաղերին ծանոթանալիս եւս մեկ անգամ զգացի, որ բանաստեղծի երեւակայության առաջ գոյություն չունի ժամանակային եւ տարածական որեւէ խոչընդոտ,- «Գեղջկական նոր տաղիկների» մասին կարծիք է հայտնել բանաստեղծ եւ թարգմանիչ Գագիկ Դավթյանը:- Հասմիկի տաղիկներում խտացված են մեր ժողովրդի հոգեկերտվածքի, նրա հեռավոր ու մերձավոր անցյալի կյանքի ու կենցաղի տարրերը: Եվ հատկապես սովորույթները, որոնց անգիր պահապանների շարքերը գնալով նվազում են ցավալիորեն:

Համերգին ունկնդրելով դրանքՙ զգացի, թե ինչպիսի հրաշքներ կարող են գործել խոսքի եւ մեղեդու, մտքի եւ զգացմունքի ներդաշնակությունը: Այն բացառիկ ներդաշնակությունը, որը ես հակված եմ անվանելու գեղջկական այս տաղիկների երաժշտական թարգմանություններ:

Տեղին է հիշել Հովհ. Թումանյանի խոսքերը. «Բանաստեղծը միայն մարմին է տալիս իր մտքերին ու զգացմունքներին եւ իր ոգեւորությունով կենդանության շունչ է տալիս բանաստեղծությանը, որ նա ապրի մշտապես, բայց որ նա թռչի, դրա համար թեւեր են հարկավոր, իսկ թեւեր առնել նա կարող է միմիայն էն կախարդական աշխարհքում, որ կոչվում է երաժշտություն»:

Գիրքը ձեւավորված է ճարտարապետ եւ գեղանկարիչ Գրիգոր Նազարյանի «Հայկական լեռնաշխարհի տարազապատկերներ» շարքից առնված վեց գեղանկարներով, որոնք խիստ համահունչ են տաղիկների բովանդակությանը: Գրքի լույսընծայման հովանավորն է «Hi-Am» հիմնադրամը:

Մ. Խ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԵԼԼԱԼՅԱՆ

Հաջորդ գրառումը

ԱՀՄԵԴ ՄԱԳԴԻ ՀԱՄՄԱՄ. «ԻՄ ՎԵՊԸ ԳՐԱԿԱՆ ՄԻ ՃԻՉ Է ԸՆԴԴԵՄ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ»

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ԱՀՄԵԴ ՄԱԳԴԻ ՀԱՄՄԱՄ. «ԻՄ ՎԵՊԸ ԳՐԱԿԱՆ ՄԻ ՃԻՉ Է ԸՆԴԴԵՄ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
Նորություններ

Շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին. նա Չինաստանից հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, ուտում է. Սամվել Կարապետյան

07/05/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը հալյուցինոգեն սնկեր է ուտում։ Անդրադառնալով իր հասցեին...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ, շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026

Եկեք խոսենք բաց ու անկեղծ. մեզ սպասվում են լուրջ ցնցումներ։ Շատ լուրջ։ Դատեք ինքներդ։ Հայաստանի իշխանությունները գիտակցաբար (շատ կարևոր է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե կարճ՝ Ռոբերտ Քոչարյանը դառնալու է ձեզնից ստացողը. Արթուր Սուքոյանը՝ ՔՊ-ականներին

07/05/2026

Այսօր Ալեն Սիմոնյանը, իրեն հատուկ փողոցային ու գավառական պահվածքով, ԱԺ ամբիոնից հերթական անգամ փորձում էր վիրավորանքներով քաղաքական դիվիդենտներ հավաքել՝ հայտարարելով,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական