Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՙ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՆՊԱՏԱԿՈՎ

10/12/2021
- 10 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խորհրդային տարիներին Շիրակում կար 5 վարչական շրջանՙ Ախուրյանի, Արթիկի, Անիի, Աշոցքի եւ Ամասիայի: Մարզերի ստեղծմամբ այստեղ էլ շրջանները վերացվեցին, Շիրակը դարձավ մեկ մարզՙ իր մարզպետարանով, իսկ քաղաքներն ու գյուղերն ամեն մեկն իրենց տարածքում սկսեցին իրականացնել տեղական ինքնակառավարումՙ իրենց համայնքների կառավարման մարմիններով: ՀՀ նախորդ իշխանությունն իր կառավարման վերջին տարիներին սկսեց կատարել համայնքների այսպես կոչված խոշորացում, իսկ իրականումՙ նաեւ իրարից շատ հեռու եւ տարբեր պայմաններ ու խնդիրներ ունեցող մինչեւ 15-16 համայնքների կամայական (ձեւական իբր թե քննարկումները չհաշված), արհեստական միավորում մեկ վարչական տանիքի տակ, իբրեւ մեկ համայնք, այդպիսով նաեւ ապակենտրոնացված տեղական ինքնակառավարումը մեկ աստիճանով կենտրոնացնելով ու տեղերից հեռացնելով: Նման «խոշորացման» գագաթնակետն այն ժամանակ եղավ նախկին Անիի շրջանի բոլոր բնակավայրերի նույն կերպ միավորումը, Մարալիկ քաղաքային կենտրոնով հանդերձ, իբրեւ մեկ համայնք, զարմանք ու տարակուսանք առաջացնելով:

Չգիտենքՙ այն ժամանակվա թունդ ընդդիմադիր այսօրվա իշխանության առաջնորդներն ինչ վերաբերմունք են արտահայտել այդ քայլերին, բայց այսօր, ինչպես երեւում է, բերված հատկապես վերջին օրինակը դուր է եկել նրանց ու որոշել են այդ հարցում գերազանցել նախորդներինՙ միավորելով նաեւ արդեն միավորվածներին: Դեկտեմբերի 5-ի ընտրություններով, որքան հասկացանք, մարզի բոլոր բնակավայրերը բաժանվում են կամ միավորվում են 5 նախկին շրջանների մեջ, որոնք սակայն կոչվելու են մեկական համայնք:

Այդպես լավ չէ, եթե խնդիրը վերջին հաշվով ֆինանսական է, ինչը կարելի է հասկանալ, բերեք հանրապետությունը բաժանեք երկու համայնքի, մեկըՙ ՔԱՂԱՔԸ (դե իհարկեՙ Երեւանը), մյուսըՙ «շրջանները», այսինքն մնացած ողջ հանրապետությունը: Ինչպես իրականում շատերի գիտակցության մեջ է վաղուց: Միայն իշխանությանը նկատի չունենք:

Այսքանն ասելուց հետո կցանկանայինք մի պարզաբանում անելՙ սխալ չհասկացվելու համար: Այստեղ առարկությունն այնքան միավորումներին չի վերաբերում, որքան այդ ստեղծվող միավորները համայնք կոչելուն: Ինչպե՞ս կարող է, ասենք, իրարից նաեւ հեռու ու տարբեր կողմերում գտնվող 36 բնակավայրը մեկ համայնք կոչվել, առավել եւսՙայդպիսին լինել: Շրջաններն եք վերականգնումՙ կոչեք շրջաններ, վերացնելով մարզպետարանները եւ այլն: Բայց համայնք հասկացությունը մի՛ այսքան խեղաթյուրեք: Անշուշտ, շրջանները վերականգնել այսօր թույլ չի տալիս գործող սահմանադրությունը: Ուրեմն այս հարցում էլ գուցե պետք է սպասել մինչեւ այդ խնդրի սահմանադրական կարգավորումը եւս: Առավել եւս, որ համայնքը վարչական ու ՏԱՐԱԾՔԱՅԻՆ միավոր համարելը, ինչպես մեր Հիմնական օրենքում 2015 թվականից է կատարված, նույնպես դժվար է ընդունել:

Իսկ մինչ խնդրի սահմանադրական կարգավորումը գոնե կոչեք համայնքային միավորումներ, փնջեր կամ մեկ այլ ընդունելի բան: Ու բոլոր այս հարցերում վերջապես պետք չէ՞ լսել նաեւ ոլորտի ճանաչված մասնագետների կարծիքները:

Եվ մեկ էլՙ ինչքա՞ն կարելի է անընդհատ ազգը պառակտող այսքան հաճախակի ընտրություններ անել…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԵՐ-ՎԵՐ ՄԻ ԹՌԵՔ, ԲՈԼՈՐԴ ՆԻԿՈԼԻ ՁԵՌՔՈՒՄ ԵՔ

Հաջորդ գրառումը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ Է ՍԻՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ Է ՍԻՐՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական