Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՌԱՆՑ ՊՇՌ ԹԵՍԹԻ ԿԱՄ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է

03/12/2021
- 03 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներն ավելի կխստացվեն: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ հունվարի 1-ից մշակութային հաստատություններ, սննդի օբյեկտներ, ժամանցի վայրեր այցելությունը կթույլատրվի միայն ՊՇՌ թեսթի բացասական պատասխանի կամ պատվաստման սերտիֆիկատի առկայության դեպքում:

Այս հայտարարությանը հետեւել է «Ռեստորանների ասոցիացիայի» նախագահի հակադարձումը, որոմ նշվում է. «Կոչ ենք անում ՀՀ Կառավարությանը եւ Առողջապահության նախարարությյանը զերծ մնալ անհիմն եւ բացասական հետեւանքներ ունեցող նախաձեռնություններից:

Խիստ անհամաձայնություն ենք հայտնում հնչեցված մտքի հետ եւ հայտարարում, որ գործարարները կնախաձեռնեն հակազդեցության քայլեր:

Ռեստորանային ոլորտը գտնվում է խիստ ծանր տնտեսական իրավիճակում, ապահովում է 50 000 աշխատատեղ եւ չի պատրաստվում հնազանդվել ոլորտի համար կործանարար որոշումներին»:

Ովքե՞ր են ավելի շատ հաճախում սրճարաններ, ժամանցի վայրեր. իհարկե, երիտասարդները, ուսանողները, պատանիները: Ստացվում էՙ հիմա էլ պատվաստման անուղղակի պարտադրանքի թիրախում են լինելու նրանք: Կա՛մ թեսթ, կա՛մ պատվաստում. ուսանողներն ու պատանիները չեն աշխատում, գումար չեն վաստակում, որպեսզի ամսական մի քանի անգամ թեսթավորվեն, այլընտրանքը պատվաստումն է լինելու: Ահա եւ նոր որոգայթՙ այս անգամ պատվաստման ճնշումների ենթարկելու երիտասարդներին: Իսկ հայտնի է, որ ստեղծված պատվաստանյութերը հենց երիտասարդների համար են սպառնալիք, որովհետեւ վերարտադրողականության հետ կապված, սրտանոթային հիվանդություններ ձեռք բերելու վտանգ են ներկայացնում:

Պատվաստումների անուղղակի պարտադրանքով պայմանավորվածՙ չպատվաստված քաղաքացիներիՙ հանրային վայրեր այցելելու սահմանափակումներ են գործում նաեւ եվրոպական երկրներում, ինչի հետեւանքով այնտեղ եւս պարբերաբար բողոքի ալիքներ են բարձրանում:

Կորոնավիրուսի պատճառով մեկուկես տարվա դժվարություններից, լոքդաունից հետո հանրային սննդի օբյեկտները, մշակութային օջախները վերջապես փորձում են ոտքի կանգնելՙ այն էլ պատերազմով անցած, քաղաքական, տնտեսական ճգնաժամի շեմին հայտնված, անորոշ ապագա ունեցող այնպիսի երկրում, ինչպիսին մերն է: Նոր սահմանափակումների դեմ ընդվզումն այս իրողությամբ է պայմանավորված:

Առողջապահության նախարարն արձագանքել է «Ռեստորանների ասոցիացիայի» հայտարարությանըՙ նշելով. «Պատվաստման օրական ցուցանիշները ցույց են տալիս, որ արդեն այն չափով քաղաքացիներ են պատվաստվել, որ հանրային սննդի եւ այլ օբյեկտներին ինչ-որ լուրջ վնասներ չեն հասցվի»:

Մինչ օրս Հայաստանում կատարվել է 1.217. 391 պատվաստում. առաջին դեղաչափն ստացել է 781. 011 քաղաքացի, ինչը կազմում է մեծահասակ բնակչության 39 տոկոսը: Երկրորդ դեղաչափն ստացել է 43. 380 մարդՙ մեծահասակ բնակչության 22 տոկոսը:

Եթե հաշվի առնենք, որ պատվաստումների պարտադրանքը խստացավ հոկտեմբերին, եւ պատվաստումների աճը գրանցվել է հատկապես վերջին երկու ամիսներին, ուրեմն շուտով վրա է հասնելու պատվաստման 3-րդ դեղաչափը ստանալու ժամանակը: Ըստ կարգիՙ 3-րդՙ խթանիչ դեղաչափը պետք է ստանալ 2-րդ պատվաստումից 6 ամիս հետո:

Առողջապահության նախարարությունից ստացված տեղեկությունների համաձայնՙ դեկտեմբերի 1-ից կորոնավիրուսով վարակված, բայց չպատվաստված քաղաքացիների բուժումը հիվանդանոցներում անվճար չէր լինելու, սակայն այս հարցը դեռեւս հստակեցված չէ, քննակրվում է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկություններ է հաղորդում կորոնավիրուսի նոր շտամի մասին, որը կոչվում է օմիկրոն: Այն տարածված է Հարավաֆրիկյան պետությունում: Ասում են, որ օմիկրոնի ալիք է սպասվում, որն ավելի դաժան է լինելու, ավելի արագ է տարածվելու, քան դելտա շտամը:

Հայտնի չէ, թե մինչ այժմ ստեղծված պատվաստանյութերը կարո՞ղ են պայքարել օմիկորն շտամի դեմ, թե՞ ոչ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԳԱԶԵԼՆԵՐՈՎ» ՈՒ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ 35 ԱՇԱԿԵՐՏՈ՞Վ ԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԴԵՄ

Հաջորդ գրառումը

Հրապարակավ մի քանի հարց ուղղեմ Քրիստինե Գրիգորյանին, որ մարդիկ իմանան իրենց ապագա ՄԻՊ-ի մոտեցումները

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Հրապարակավ մի քանի հարց ուղղեմ Քրիստինե Գրիգորյանին, որ մարդիկ իմանան իրենց ապագա ՄԻՊ-ի մոտեցումները

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական