Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՈԳԵՎԱՐՔԻ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐ. ԱՇՈՏ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ

03/12/2021
- 03 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերաքննիչ քրեական դատարանըՙ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, բավարարել է դատախազության բողոքը եւ կայացրել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը:

Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանին կալանավորելու առաջին փորձը եղել է 2020 թվականի նոյեմբերինՙ Նիկոլ Փաշինյանիՙ կապիտուլյացիոն հայտարարության փաստաթղթի ստորագրումից հետո, երբ տեղի էին ունում զանգվածային ձերբակալություններ: Այդ օրերին ձերբակալվեց նաեւ Աշոտ Մինասյանը:

«Սիսական» ջոկատի հրամանատարը մեղադրվում է իշխանության յուրացումը նախապատրաստելու, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ:

Ուղիղ մեկ տարի առաջ մեծ աղմուկ բարձրացավ, թե իբր Աշոտ Մինասյանը պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստությանը: Զավեշտալի բառախաղի վերածված մեղադրանքն ավելի ընդգծեց Փաշինյանիՙ իր անձն ու իշխանությունը «վտանգներից պաշտպանելու» հոգեվարքային վարքագիծը: Սակայն մեկ տարի անց, արդեն այսօր, դատական իշխանություններն իրականացրին ազատամարտիկին կալանավորելու քաղաքական որոշումը:

Փաստաբան Միհրան Պողոսյանը դեկտեմբերի 1-ին է տեղեկացրել, որ լեգենդար հրամանատարը կալանավորվել է. «Վերաքննիչ քրեական դատարանի տարած-հետ բերած, անունով դատավոր Տիգրան Սիմոնյանի ակնհայտ ապօրինի որոշմամբ «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար, արցախյան երեք պատերազմների մասնակից Աշոտ Մինասյանը կալանավորվեց:

Աշոտ Մինասյանը շուրջ մեկուկես ժամ սպասում էր կալանավորվելուն: Սույն դատավորը բավարարեց քննիչիՙ դեռեւս 2020 թվականի նոյեմբերի 15-ի միջնորդությունը, որով փաստեց, որ կալանք տալու համար փաստերն էական չեն, էականը իշխանությանդ ցանկությունն է:

Ընթանում է «Սյունիքի գլխատում» օպերացիայի երկրորդ փուլը, ինչին օժանդակում են տիգրանսիմոնյան դատավորները. արդյունքըՙ առաջիկայում»:

Այս տարվա նոյեմբերի 22-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Աշոտ Մինասյանին կալանավորելու մասին դատախազության որոշումը, իսկ Վճռաբեկ դատարանը մասնակի բավավարել էր դատախազության բողոքը եւ գործն ուղարկել Առաջին ատյանի դատարանՙ նոր քննության:

Փաստորեն, կալանավորման որոշումը բավարարվեց:

Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն արձագանքել է իրողությանը. «Վերաքննիչ դատարանի նորաթուխ դատավոր Տիգրան Սիմոնյանի որոշումն այն աստիճանի ապօրինի է, որ քրեական դատավարությունից թեկուզ 3-րդ կուրսի գիտելիք ունեցող յուրաքանչյուրի մոտ կարող է միայն սարկաստիկ ժպիտ առաջացնել:

Քեզ հետ ամեն ինչ պարզ է, Տիգրան: Ափսոս»:

Հայտնի է, որ Աշոտ Մինասյանը սյունեցի է, ծնունդով Սիսիանից, եւ պարբերաբար քննադատել է իշխանությունների վարած քաղաքականությունը, հայտնել իր դիրքորոշումը, որ հայրենիքը պետք է միայն զենքով պահել:

Հրամանատարին, որի մարտական անունն Աշոտ Երկաթ է, բարձր են գնահատում թե՛ քաղաքական, թե՛ զինվորական շրջանակներում:

Նրան կալանավորելու փաստին անդրադարձել է նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ՙ նշելով. «Սյունիքի գլխին կարկտաբեր ամպերը կուտակվում են: Առուշ, Մխիթար, Մենուա, Արթուր, հիմա էլՙ Աշոտ Երկաթ: Կամ գուցե ամպեր չեն կուտակվում Սյունիքի գլխին, այլ ոմն մեկի վախի նոպան է սաստկացել: Կալանավորես, չկալանավորեսՙ քո դատավճիռը Երկնքում վաղուց է կայացել: Ամեն ինչ արա, որ դատավճիռդ էս երկրի վրա կայանա, որ այն դատավճիռը գոնե մեղմվի»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՎԻՐՅԱԼԸ. ԱՊԱԳԱՆ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԳԻՏՈՒԹՅԱՆԸ

Հաջորդ գրառումը

ՓՈՒՉԻԿԸ ՏՐԱՔԵՑ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՓՈՒՉԻԿԸ ՏՐԱՔԵՑ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական