Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՎԻՐՅԱԼԸ. ԱՊԱԳԱՆ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԳԻՏՈՒԹՅԱՆԸ

03/12/2021
- 03 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գաղտնիք չէ, որ ցանկացած երկրի տնտեսության զարգացման մակարդակն անխզելիորեն պայմանավորված է գիտության հարաճուն զարգացման հետ:Այս տեսակետից գիտնականի դերակատարությունը տնտեսության զարգացման գործում հսկայական է: Հանդիպումը վաստակաշատ գիտնական Վլադիմիր Հարությունյանի հետ անցավ գործնական եւ հետաքրքրական մթնոլորտում:

Օգտագործելով իր մասնագիտական փորձը, գործնական գիտելիքներն ու հմտություններըՙ Վլ. Հարությունյանը 2004 թ.ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 2006թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, որտեղ եւ աշխատում է մինչ օրս:

2010թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: Դասախոսել է ՀՊՏՀ-ում եւ ԵՊՀ-ում: 2013թ. պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով, 2014թ., 2016թ. եւ 2018թ. «Արդյունավետ գիտաշխատող» մրցույթների հաղթող է: 27 մենագրության եւ ավելի քան 140 գիտական հոդվածների հեղինակ է:

Վլ.Հարությունյանը գիտականորեն հիմնավորել է հետեւյալ դրույթները.

1. Բյուջեի եկամուտները դասակարգել ըստ հարկ վճարողների խմբերի, ըստ հարկման օբյեկտների ու բազաների եւ ըստ ոլորտների. մոտեցումներՙ որոնք հարկային օրենսդրությամբ դրված են հարկման մեխանիզմների հիմքում:Նրանք իրենց արտացոլումը չեն ստացել «Բյուջետային համակարգի մասին» եւ ամեն տարի ընդունվող «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքներում.

2. Համապատասխան փոփոխություններ կատարել հարկային օրենսդրության մեջ, որոնք որոշակիացված են ինչպես ըստ առանձին հարկատեսակների մասին ՀՀ օրենքների, այնպես էլ ըստ դրանց համապատասխան հոդվածներում կատարվելիք փոփոխություններիՙ հնարավորություն ընձեռելով ընդլայնելու առանձին հարկատեսակների հարկման բազաները եւ բարձրացնելու հարկման արդյունավետությունը.

3. Նոր մոտեցումներ բյուջետային միջոցների ծախսման արդյունավետության բարձրացման ուղիների վերաբերյալ, որոնք կիրառական նշանակություն կարող են ունենալ հանրապետությունում իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության կատարելագործման բնագավառում:

4. Մինչեւ 30 տոկոսի հասցնել հարկեր / ՀՆԱ տոկոսային հարաբերակցության ցուցանիշը եւ այն դիտարկել որպես մակրոտնտեսական ցուցանիշ:

5. Հրաժարվել արատավոր հարկային օրենսդրությունում հաճախակի ու մասնակի փոփոխություններ կատարելու պրակտիկայից եւ առաջարկել այնպիսիք, որոնք կնպաստեն.

– անուղղակի եւ ուղղակի հարկերի հարաբերակցության փոփոխմանը` հօգուտ երկրորդի, քանի որ անուղղակի հարկերը ներառվում են ապրանքների ու ծառայությունների գների մեջ` հարկային բեռը տեղափոխելով սպառողների վրա,

– պրոգրեսիվ հարկման մոտեցումների գործնականում կիրառմանը. մոտեցումներՙ որոնք կիրառվում են զարգացած երկրներում.

– միասնական հարկի ձեւավորման ու գործնականում կիրառման ճիշտ մոտեցումներ արմատավորելուն, բայց ոչ այնպես, ինչպես կատարվել է «պարզեցված հարկի» եւ հաստատագրված վճարների պարագայում, որոնք չեն բխում հարկման արտերկրյա փորձից ու հարկման տեսություններից.

– հարկային բեռի ինչպես արդարացի, այնպես էլ համաչափ բաշխմանը: Վերջինս ենթադրում է օրենքի առաջ հարկատուների հավասարության սկզբունքի ֆիսկալային կենսագործում: Ընդ որում, հարկային բեռի բաշխման հիմքում ֆիզիկական անձանց պարագայում անհրաժեշտ է դնել ընտանիքի անդամների, իսկ իրավաբանական անձանց պարագայում` վերջիններիս համախառն եկամուտը:

Քննական վերլուծության են ենթարկվել ՓՄՁ-ների դասակարգման ցուցանիշները, ներկայացվել են մոտեցումներ դրանց վերանայման ուղիների վերաբերյալ, ինչպես նաեւ արվել են առաջարկություններ ՓՄՁ-ների գործունեությունը խթանող հարկային եւ վարկային խթանների վերաբերյալ:

Համակողմանիորեն ուսումնասիրվել են տնտեսության առաջընթացի ապահովման գործում վճռորոշ ազդեցություն ունեցող հարկային եւ մաքսային մարմինների գործունեության զարգացման հիմնախնդիրները, հարկային վարչարարության բարելավման տեսական եւ մեթոդաբանական մոտեցումները, տարածաշրջանային ինտեգրման ազդեցությունը հարկային եւ մաքսային համակարգերի վրա, միջազգային լավագույն փորձի հիման վրա հարկային եւ մաքսային ծառայողի վարվելակերպի արմատական վերափոխման հնարավոր ուղիները:

Վերլուծությամբ եւ միջազգային փորձի խորը ուսումնասիրությամբ բացահայտվել են հարկային եւ մաքսային մարմինների գործունեության կատարելագործման օպտիմալ ուղիները` շեշտադրելով նաեւ կազմակերպչական կառուցվածքի օպտիմալացումը, եւ հարկային եւ մաքսային ծառայողի վարվելակերպի կանոնների բարելավումը:

Հարկ է նշել, որ Վլադիմիր Հարությունյանի երկու որդիները` Տիգրան եւ Դավիթ Հարությունյանները տնտեսագիտության դոկտորներ են, իսկ դուստրը` Աննան, տնտեսագիտության թեկնածու: Նրանք ներկայում աշխատում են ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում:

Չպետք է մոռանալ, որ ապագան պատկանում է գիտությանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՎԱՐԿԱԲԵԿԵԼՈՎ ԷՐԴՈՂԱՆԻՆ, ԻՐԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԹՈՒԼԱՑՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ, ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՔՈՂԱՐԿՈՒՄ ԻՐ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՀՈԳԵՎԱՐՔԻ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐ. ԱՇՈՏ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՀՈԳԵՎԱՐՔԻ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐ. ԱՇՈՏ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Մամուլի տեսություն

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»

14/05/2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի համաձայն, որով առաջարկվում է 27 տարին լրացած...

ԿարդալDetails

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»

14/05/2025

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական