Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՏԵՆԱՇԱՐԻ 10-ՐԴ ՀԱՏՈՐԸ` ՆՎԻՐՎԱԾ ԱԼԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻՆ

26/11/2021
- 26 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արլինգտոնի (Մասաչուսեթս) Հայկական մշակութային հիմնադրամը լույս է ընծայել իր «Foundation Papers» (Հիմնադրամի զեկույցներ) մատենաշարի հերթական 10-րդ հատորը` նվիրված Արեւելքի եւ Արեւմուտքի երաժշտական մշակույթների սինթեզման գործում արժեքավոր ավանդ ունեցող, 20-րդ դարի հեղինակավոր կոմպոզիտորներից մեկի` Ալան Հովհաննեսի (1911-2000) ծննդյան 110-ամյակին, տեղեկացնում է «Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթը:

Հոբելյանական տարին «Ամարաս արվեստի միության» եւ «Հայկական Մշակութային ընկերության բարեկամների» համահովանավորությամբ վիրտուալ համերգի ձեւաչափով եւ միջազգային մակարդակով նշվել է այս տարվա ապրիլին:

Հրատարակված նոր հատորում տեղ են գտել այդ միջոցառմանը կարդացված զեկույցների ամբողջական տեքստերը, մասնավորապես Ալան Հովհաննեսի մանկության ընկեր եւ հարեւան Ջեկ Ջոնստոնի «Հիշողություններ Արլինգտոնում Հովհաննեսի ընտանեկան կյանքից»ը, Արլինգտոնի ավագ դպրոցի (որտեղից Ալանը շրջանավարտ է եղել 1929-ին) երաժշտության բաժնի նախկին տնօրեն դոկտ. Պասկուալ Թասոնի «Հովհաննեսը», ինչպես նաեւ Քանզասի պետհամալսարանի դասախոս դոկտ. Քրեյգ Պարկերի «Հովհաննեսը Հնդկաստանում» եւ Ուիլյամս քոլեջի Մերիլին եւ Արթուր Լեւիտի մրցանակակիր երաժշտության դասախոս դոկտ. Էնթոնի Շեփըրդի «Ալան Հովհաննեսը եւ Ճապոնիան» մասնագիտական ուսումնասիրությունները Ալան Հովհաննեսի կյանքի եւ կարիերայի մասին:

Միջոցառման համերգային բաժնում հնչել են տաղանդավոր կոմպոզիտորի «Երազ» (op. 56 N2), «Ողբ» (op. 25 N2) եւ «Հունական ռապսոդիա» (op. 63 N1) ստեղծագործությունները: Մանչեստրից, Լոնդոնից եւ Ռեյկյավիկից հեռավար կենդանի կատարումներով հանդես են եկել Չիլինգարյան լարային քառյակի հիմնադիր, ջութակահար Լեւոն Չիլինգարյանը, կլարնետիստ Էյնար Յոհաննեսոնը եւ դաշնակահարուհի Ալեսսանդրա Պոմպիլին: Կատարումներն ու միջոցառումը ամբողջությամբ զետեղված են youTube-ում:

«Հիմնադրամի զեկույցները» պարբերաբար լույս տեսնող մատենաշար է` նվիրված Հայկական Մշակութային Հիմնադրամի կազմակերպած միջոցառումների փաստագրմանն ու տարածմանը: Հրատարակության նպատակն է նախ ավելի լայն հարթակ ընձեռել մտավորականների տեսակետների տարածմանը եւ երկրորդ` նպաստել ընդհանրապես մշակութային կյանքի կենսունակությանը եւ մասնավորապես հայկական ուսումնասիրությունների կատարմանը: Կա նաեւ տարբեր ուսումնական կենտրոնների կողմից տեքստերն ունենալու կամ դրանց հետ ծանոթանալու հաճախակի պահանջարկը, որը խթան է հանդիսանում, որ մատենաշարը շարունակական կյանք ունենա:

Հատորը պատվիրելու համար դիմել armeniancultural.fdn@gmail.com կայքին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏԱՌԱՐՎԵՍՏԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Հաջորդ գրառումը

ՄԵՐ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՄԵՐ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական