Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ, ՎԱՂԸ…»

12/11/2021
- 12 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոկտեմբերի 30-ից Երեւանումՙ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի դահլիճում բացվել է «Հայկական ասեղնագործությունը երեկ, այսօր, վաղը…» խորագիրը կրող բացառիկ ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են հայ ասեղնագործության 17-20-րդ դարերի նմուշներ: Այն տեւելու է մեկ ամիս: Գաղափարի հեղինակը «Զարդ» մշակութային ՀԿ-ի նախագահ Եվգենյա Օհանյանն է, որը ցանկանում է երիտասարդներին կապել հայկական ասեղնագործության հետ:

Նա շրջում է համալսարանից համալսարան եւ տարբեր մասնագիտություններ ընտրած ուսանողներին համոզում, որ իրենց դիպլոմային աշխատանքները հաջողությամբ կարող են կապել հայկական ասեղնագործության հետ:

«Սա վերացական գաղափար չէ: Աշխարհագրության ֆակուլտետում սովորող ապագա քարտեզագետներից մեկը կարող է այնպիսի քարտեզ կազմել, որի վրա լինեն հայկական ասեղնագործության ավանդական օջախներըՙ Մարաշ, Այնթափ, Վան, Քիլիս եւ այլն: Կամ տնտեսագետը կարող է ծրագիր կազմել, ուսումնասիրելով համաշխարհային օրինակները կամ հենց մեր հին հայակական համքարությունների փորձը, թե ինչպես էին ասեղնագործ վարպետները կարողանում իրացնել իրենց աշխատանքը, այսպես ասած համքարության շրջանակում: Իրավաբանը կարող է պաշտպանել ստեղծագործության նմուշների հեղինակային իրավունքները: Եվ այսպես, ես կարող եմ բոլոր մասնագետներիՙ բանասերների, լրագրողների, երաժիշտների, բոլորի համար դուռ բացել դեպի հայկական ասեղնագործություն»,- ասում է Եվգենյա Օհանյանը:

Ցուցահանդեսը նվիրված է Թումանյանի կնոջՙ Օլգա Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Նա նույնպես զբաղվել է ասեղնագործությամբ: Սրահի անկյունում Օլգայի դիմանկարն է, որը 1969թ. նկարել է Սալբի Մավյանը : Թումանյանական սեղանին Օլգայի ձեռքի աշխատանքներն ենՙ փոքր չափերով ասեղնագործություններ, եւ լամպը, որի լույսով աշխատել է:

Թանգարանի ֆոնդապահ Մարինե Բաղդասարյանը ներկայացրեց Թումանյանի թանգարանի ֆոնդերում պահվող այն աշխատանքները, որոնք գործել է Օլգա Թումանյանը որդիների աքսորվելուց հետո:

«1937-ից հետո նա փակվել էր տանը, ոչ մեկի հետ շփվել չէր ուզում, մենության մեջ էր գործում: Հատուկ տեսակի գուլպաներ կային, քանդում էր, թելերը ներկում ու դրանցով ձեռքի աշխատանքներ ստեղծում: Շատ աշխատանքներ նվիրել է, բայց որոշները պահվել են թանգարանում»,- պատմում է Մարինե Բաղդասարյանը:

Թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը ծանոթացրեց ցուցանմուշներին ու դրանց պատմությանը: Նա տեղեկացրեց, որ ամենահին ցուցանմուշը ստեղծվել է 17-րդ դարումՙ Արցախում, հավանաբար, Ասկերանի տարածքում: «Կենաց ծառ» հարթակարը նույնպես Արցախից էՙ Շուշիի գորգերի թանգարանի հավաքածուից: Ստեղծվել է 19-րդ դարումՙ Թաղավարդ գյուղում: Հետաքրքրական նմուշ է «Հազարան բլբուլ» ստեղծագործությունը, որը հեղինակը նվիրել է Հովհաննես Թումանյանի թանգարանինՙ ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 100-ամյակի առթիվ: Ստեղծագործության տակ մակագրված է. «Իմ մեծ բարեկամ Հ. Թումանյանի 100-ամյակին»: Եղիազարյանի խոսքով, հեղինակըՙ Սերիկ Դավթյանը , մտերիմ է եղել Թումանյանի հետ:

Ցուցահանդեսում ներկայացված են նաեւ ժամանակակից 9 ստեղծագործողների աշխատանքներՙ սրբիչներ, բարձի երեսներ, թաշկինակներ եւ այլն: Հրազդան Թոքմաջյանի հավաքածուից ներկայացված է 6 աշխատանքՙ մահճակալի ծածկոց, փոքր չափերով ներքնակի երես եւ այլն: Հալեպից Մարալ Շեոհմելյանը ներկայացրել է մորՙ Լուսինե Մխչյանի «Տուտկապ-բոխչա» վերադիր ասեղնագործությունը, մկրատով բացված հատուկ նախշազարդերը զարդարվում են այլ կտորների եւ ասեղի օգնությամբ: Մարալիՙ այսօր արդեն հայաստանաբնակ մայրն այդ եղանակով պահել է Եվդոկիայի գավառի Քիլիսի ասեղնագործության դպրոցը եւ ասեղնագործել բոխչա, որի մեջ բաղնիք գնալիս փոխնորդ են դրել: Վերածնունդ է ապրել թե՛ Քիլիսի ասեղնագործության դպրոցը, թե՛ մոռացված բոխչան:

«Չէի կարող պատկերացնել, որ այն, ինչ սովորական, առօրյա զբաղմունք էր մեզ համար, Հայաստանում այսպես կարող է գնահատվել, եւ երիտասարդ սերունդը կարող է այսպես հետաքրքրվել: Վաճառում ենք ե՛ւ փոքրՙ կիրառական գործեր, ե՛ւ մեծ աշխատանքներ, որոնք մեծ սրահներում են դրվում, բայց հիմնականում միշտ ուզում ենք սովորեցնել, որ չմոռացվի, կատարելագործվի, հաճախ նաեւ ցուցադրում ենք»,- ասում է Մարալը:

Ցուցահանդեսի նպատակն է ծանոթացնել հայկական ասեղնագործության նմուշներին, ինչպես նաեւ փոխանցել գիտելիք ներկա սերնդին: Ուստի բոլոր նրանք, ովքեր ցանկանում են սովորել հայկական ասեղնագործության որեւէ տեսակ, ունեն բացառիկ հնարավորություն ծանոթանալու լավագույն վարպետների աշխատանքներին եւ գրանցվելու նրանց մոտ ուսումնառության:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿՈՎԿԱՍՅԱՆ «ՍԻԼԻԿՈՆՅԱՆ ՀՈՎԻՏ»-Ըՙ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՌՋԵՎ

Հաջորդ գրառումը

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ-ՌԵԿՏՈՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ-ՌԵԿՏՈՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական