Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԿԱՍՈՒՄ ԵՆ ՄԵԿԸ ՄՅՈՒՍԻՆ

12/11/2021
- 12 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

44-օրյա պատերազմից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու թիմը չնահանջող խանդավառությամբ սկսեցին զարգացնել այն տեակետը, թե Հայաստանը բանակ չի ունեցել, ու փոխանակ արդիական զենքեր գնելու, բանակը զարգացնել-կայունացնելու, «նախկինները» թալանել են այն: Փաշինյանն, ի դեպ, այդ թեզը երեւան բերեց հենց պատերազմի օրերին, երբ անտեսելով կանոնավոր բանակ ունենալու հանգամանքըՙ կամավորական, ասել է թեՙ հայդուկային ջոկատներ կազմելու կոչով հանդես եկավ:

30 տարում, իհարկե, բանակում խնդիրներ եղել են: Սպայական ստորին շարքերից մինչեւ բարձրաստիճան զինվորականներՙ բանակի միջոցներըՙ սնունդը, վառելիքը սեփական շահին են ծառայեցրել: Բայց բարձրաձայնել, թե բանակ չենք ունեցել, դա ոչ այլ ինչ է, քան վիրավորանք, արժեզրկում ու ունեցած ավանդի զրոյացում բոլոր այն մարդկանց նկատմամբ, որ հիմնել ու զարգացրել են ՀՀ զինված ուժերը:

Փաշինյանի իշխանությունը պատերազմից հետո հայտարարում է նաեւ, որ երբ եկան իշխանության, պարզեցին, որ Հայաստանի ու Ադրբեջանի բանակի բալանսը անհամաչափորեն խախտված է: Այս հանգամանքի հետ չհամաձայնել, իհարկե, չի կարելի, քանի որ հատկապես վերջին 10 տարիներին ադրբեջանական բանակը, շնորհիվ նավթադոլարների ու մեծ եղբորՙ Թուրքիայի աջակցության, համալրվում էր, իսկ մեր ԶՈՒ-ն շարունակում կրիայի ընթացքով առաջ գնալ:

Բայց եթե անգամ ընդունենք, որ բանակ չունեինք ու պատերազմի դեպքում ջախջախվելու էինք, ապա հարցՙ ինչո՞ւ էին իշխանությունները հայտարարում, որ զրոյացնում ենք բոլոր այն փաստաթղթերը, որոնք քննարկվել էին մինչեւ 2018-ը: Չէ՞ որ բանակցության ու փաստաթղթերի փոշիացումը դիվանագիտության չեզոքացում ու պոտենցիալ պատերազմ է նշանակում: Բացի այդՙ ինչո՞ւ էր ՀՀ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը , որ մի քանի տարի շարունակ պաշտպանության նախարար էր ու բանակի հետ կապված ամեն մի դետալի տիրապետում էր, հայտարարում, թեՙ «նոր պատերազմ, նոր տարածքներ»:

Եթե բանակ չունեինք, ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը 2020-ի օգոստոսինՙ տավուշյան դեպքերից հետո, Սարդարապատում հայտարարում, թե մեր բանակն տարածաշրջանում ամենամարտունակն է, իսկ Ադրբեջանը բանակ չունի:

Եթե իշխանությունը գիտեր, որ մեր ու հակառակորդի զինված ուժերի բալանսը խախտված էր, բայց շարունակում էր ադրբեջանական կողմին գրգռող հայտարարություններ անելՙ «բանակ չունեն», «Արցախը Հայաստան է, եւ վերջ», ապա ստացվում է, որ ամեն ինչ անում տանում էր նրան, որ Ադրբեջանը պատերազմ հրահրի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՒԶԻ ԱՐԱԴ. «ԲԱՔՎԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՆՈՒՅՆՔԱՆ ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐՔԱՆ ԹԵԼ ԱՎԻՎԻՆԸ»

Հաջորդ գրառումը

ԿՈՎԿԱՍՅԱՆ «ՍԻԼԻԿՈՆՅԱՆ ՀՈՎԻՏ»-Ըՙ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՌՋԵՎ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԿՈՎԿԱՍՅԱՆ «ՍԻԼԻԿՈՆՅԱՆ ՀՈՎԻՏ»-Ըՙ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՌՋԵՎ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական