Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԵՏԵՐԲՈՒՐԳՑԻ ՃԱՆԱՉՎԱԾ ԲԱՐԵՐԱՐ ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ 26 ՊԱՏԱՆԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

29/10/2021
- 29 Հոկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախյան 44-օրյա պատերազմը հազարավոր ծաղկուն ու խոստումնալից հայ երիտասարդների կյանքեր խլեց։ Հանուն Հայրենյաց նահատակների թվում էին նաեւ Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի 26 սաները։ Այդ հերոս մարզիկները դեռ պետք է միջազգային մրցասպարեզներում ավելի բարձրացնեին մեր երկրի փառքն ու հեղինակությունը, սխրանքներ գործեին, մեդալներ ու բարձր պարգեւներ նվաճեին, նրանց պատվին պետք է հնչեր մեր օրհներգը, հպարտորեն ծածանվեր հայոց եռագույնը, բայց նենգ ու դավադիր պատերազմը կործանեց ինչպես նրանց, այնպես էլ մեր մյուս տաղանդավոր երիտասարդների ճակատագրերը:

Փառք ու պատիվ բոլոր ընկածներին, մեր խորին խոնարհումը նրանց հիշատակին:

Ինչպես մեր թերթն արդեն տեղեկացրել էՙ սանկտպետերբուրգցի ճանաչված բարերար եւ հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանը, ով աշխարհի 14 երկրներում շունչ ու կենդանություն է հաղորդել 250-ից ավելի նախագծերիՙ իր գործունեության ընթացքում առնչվել է հազարավոր մարդկանց եւ ամենատարբեր ճակատագրերի հետՙ ամիսներ առաջ բախվեց իր տասնամյակների գործունեության ամենածանր ու դժվարին իրողությանըՙ ֆինանսավորելով արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայ 26 մարզիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի կառուցման աշխատանքները:

Հոկտեմբերի 22-ին Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տարածքում տեղի ունեցավ զոհված ուսանող մարզիկների հիշատակին կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը։

Հուշարձանի ճարտարապետն է Աշոտ Դավոյանը, քանդակագործըՙ Արտակ Համբարձումյանը։

Հուշակոթողի բացման արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը, Երեւանի օլիմպիական պետական ​​մարզական քոլեջի երկարամյա նախկին տնօրեն, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվավոր փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, անվանի մարզիկներ Արթուր Աբրահամը, Վիկ Դարչինյանը, Օգսեն Միրզոյանը, Արմեն Նազարյանը, Իսրայել Միլիտոսյանը, Սերգեյ Պողոսյանը, Ալբերտ Սարգսյանը, Խորեն Հովհաննիսյանը եւ շատ ուրիշներ, զոհված զինվորների ծնողներ եւ հարազատներ, քոլեջի ուսանողներ, հոգեւոր եւ մշակութային գործիչներ, արցախյան պատերազմի մասնակիցներ։

Միջոցառման հատուկ հյուրերն էին ՌԴ ԳԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Արամայիս Քամալովը եւ Թովմասյան բարեգործական հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը։

Բացման արարողությունը սկսվեց զոհերի հիշատակին նվիրված հատուկ կարգով, որը կատարեցին Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հայրեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը եւ Արարատ եպիսկոպոս Ղալթախչյանը։

Հոգեհանգստի արարողությունից հետո ներկաներին դիմեց Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը եւ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից ցավակցություն հայտնեց քոլեջի զոհված ուսանողների հարազատներին եւ բոլոր այն ընտանիքներին, ովքեր պատերազմում կորցրեցին իրենց սիրելիներին: «Զոհերի օրինակը մեզ կտակել է ամեն ինչից առավել սիրել Հայրենիքը, քանի որ միայն այս սերն է ի զորու համախմբել հայ ժողովրդին եւ հաղթող դարձնել տարբեր փորձություններում»,- ընդգծեց նա։ Սրբազանը բարձր գնահատեց նաեւ ճանաչված բարերար Հրաչյա Պողոսյանի ջանքերը, ում շնորհիվ հնարավոր դարձավ կանգնեցնել հուշարձանը։

Հոգեւոր արարողությունից հետո հուշարձանի մոտ տեղակայվեց պատվո պահակախումբ։ Իսկ երբ հրապարակվեցին նահատակված 26 սաների անունները, քոլեջի երկինք բաց թողնվեցին 26 սպիտակ աղավնիներ։

Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական ​​մարզական քոլեջի տնօրեն Վաղինակ Գալուստյանը, դիմելով զոհված մարզիկների ծնողներին, հուզված ասաց, որ ամեն ինչ կտար, որպեսզի փոխվեր ճակատագրի ընթացքն ու այս հանդիպումը կազմակերպվեր մեկ այլ առիթովՙ միասին տոնեին իրենց որդիներիՙ կրթօջախի սաների մարզական հաղթանակները։ «Համոզված եմ, որ նրանց վիճակված էր ցույց տալու հայության անպարտելի ուժը մարզաշխարհին, որ նրանց պատվին մեկ անգամ չէ, որ պետք է հնչեր մեր օրհներգը, ծածանվեր հայոց եռագույնը»։

Վաղինակ Գալուստյանը շնորհակալություն հայտնեց նաեւ Հրաչյա Պողոսյանինՙ հուշարձանի մտահղացումը կյանքի կոչելու համարՙ հավելելով, որ հուշարձանը խորհրդանշում է քոլեջի զահված ուսանողների անավարտ մարզական հաղթանակները։

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվավոր փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանն իր ելույթում պատմեց, թե ինչպես է իր վաղեմի ծանոթ եւ լավ բարեկամ Հրաչյա Պողոսյանին երեք ամիս առաջ պատմել քոլեջի 26 սաներին պատուհասած ողբերգության մասին եւ խնդրել հարգանքի տուրք մատուցել ուսանող հերոսներին, ի հիշատակ նրանցՙ ֆինանսավորել կրթօջախի բակում հուշակոթողի տեղադրման շինարարությունը, եւ բարերարը առանց երկմտելու եւ տատանվելու սիրով համաձայնվել է:

«Եվ այսօր, երբ ի պատիվ Հրաչյա Պողոսյանի հուշակոթողն արդեն իրականություն է դարձելՙ կցանկանայի, որ այն դառնար մի սրբավայր, որտեղ մեր բոլոր երիտասարդ մարզիկներըՙ տարբեր երկրներ մրցելույթների մեկնելուց առաջ, այցելեն ու երդվեն, որ հաղթանակով կվերադառնան»,- ասաց Դերենիկ Գաբրիելյանը։

Բարեգործ Հրաչյա Պողոսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Դերենիկ Գաբրիելյանին եւ Վաղինակ Գալուստյանինՙ հուշարձանի կառուցումն իրեն վստահելու համար եւ հավելեց. «Կանցնեն հարյուրավոր տարիներ։ Չենք լինի մենք, չեն լինի մեր երեխաները, բայց այս հուշարձանըՙ որպես կենդանի վկա, սերունդներին կպատմի 44-օրյա պատերազմի մասին, 26 հերոսների մասին, ովքեր կարող էին փառքով իրենց խոսքն ասել սպորտի ասպարեզում, բայց, ցավոք, զոհվեցին եւ անմահացան մարտի դաշտում։ Երանի աշխարհում մշտատեւ խաղաղություն լինի, պատերազմներ չլինեն։ Եվ, հարգելի ծնողներ, եթե հնարավոր է, մաղթում եմ, որ մոտ ապագայում ձեր օջախներում հնչեն նորածին երեխաների ճիչեր եւ ձեր տները լցվեն մանկան ուրախ ձայներով»։

Արարողության ավարտին հավաքվածները ծափերով ողջունեցին միջոցառմանը ներկա արցախյան երկու պատերազմների մասնակիցներին, որից հետո կրկին հնչեցին 26 հերոսների անունները։

Արարողության մասնակիցները հոտնկայս հարգանքի տուրք մատուցեցին նահատակների հիշատակին, ծաղիկներ ու ծաղկեպսակներ խոնարհեցին 8 մետր բարձրությամբ հուշակոթողին, որի վերեւում օլիմպիական անմար կրակն է:

Հուշարձանն ունի խորանՙ քանդակված խաչով, որի ներքո զոհված 26 տղաների անուններն են, ներքեւում էլՙ բացված գրքի պատկեր:

Հուշարձանի պատվանդանին փորագրված են 5-րդ դարի հայ պատմիչ Եղիշեի անմահ եւ իմաստուն խոսքերըՙ «Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալՙ անմահություն»:

Անչափ ճշմարիտ խոսքեր ասաց հեռավոր Սանկտ Պետերբուրգից կրկին հոգու կանչով Հայաստան ժամանած, հարյուրավոր նախագծերի կյանքի կոչմամբ մտազբաղ, բայց մշտապես Հայրենիքի հոգս ու ցավերով ապրող բարերար Հրաչյա Պողոսյանը. «Այս հուշարձանըՙ որպես կենդանի վկա, սերունդներին կպատմի 44-օրյա պատերազմի մասին, 26 հերոսների մասին, ովքեր կարող էին փառքով իրենց խոսքն ասել սպորտի ասպարեզում, բայց, ցավոք, զոհվեցին եւ անմահացան մարտի դաշտում»։

Նորից ու նորից փառք ու պատիվ բոլոր ընկածներին, մեր խորին խոնարհումը Հայրենիքի համար նահատակվածների հիշատակին, եւ ինչպես մեր հոգեւոր հայրերն են երկյուղով արտաբերումՙ «Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՆՇՎԵԼ Է «ՀԱՅՈՑ ԳՐԵՐԻ ՕՐԸ»

Հաջորդ գրառումը

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅԱՆ 12 ԱՆԴԱՄՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՆՈՒՐՀԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԻ, ՊԱՐԵՏ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԵՎ ՍԵՎԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅԱՆ 12 ԱՆԴԱՄՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՆՈՒՐՀԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԻ, ՊԱՐԵՏ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԵՎ ՍԵՎԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում Վերջին տարիներին ՀՀ դրամի ամրապնդման հետևաքնով Հայաստանում բնական գազի ձեռքբերումը թույլ է տվել տարեկան...

ԿարդալDetails

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական