Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԱՐՁՅԱԼ ՌԱԿ-Ի 100-ԱՄՅԱԿԻ ՄԱՍԻՆ

29/10/2021
- 29 Հոկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռամկավար Ազատական կուսակցության 100-ամյա հոբելյանը, որ հայ ժողովրդի համար կարեւոր իրադարձություններից մեկն է, պետք է նշվեր մեծ շուքով: Սակայն, տարբեր օբյեկտիվ ու իրենց կուսակցական շեֆեր համարողների հնարովի մի քանի պատճառներով դրա մասին անգամ չխոսվեց: Իսկապես տխուր մի իրողություն է սա եւ մեծ ցավով պիտի ասեմ, որ խոսում է մի պարզ իրականության մասին` ՌԱԿ-ում գործերը ոչ միայն այնքան էլ լավ չեն, այլ ուղղակի ռակով հիվանդ են: Բայց դա հավատավոր կուսակցականներիս չի վհատեցնում, ավելին, մենք հավատում ենք ՌԱԿ-ի վաղվա օրվան եւ մեզ համար 100-ամյա հոբելյանը ոչ միայն մեծ խորհուրդ ունի, այլեւ շարունակվելու է ողջ տարին:

Թող անհամեստ չհնչի, ինքս էլ եմ այդ հավատավորների շարքում եւ իմ մասնագիտական հնարավորությունների սահմաններում աշխատում եմ անել ամեն ինչ փլուզման եզրին հասած կուսակցության հոբելյանի մասին Հայրենիքում եւ Սփյուռքում գոնե լսելի դարձնել հայ հասարակությանը: Այս առումով հոդվածներ հրապարակելուց բացի փորձում եմ օգտագործել ամեն մի հնարավորություն ու միջոց:

Այդպիսի առիթ եղավ ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի Շիրակի մասնաճյուղի կողմից հոկտեմբերի 22-23-ը կազմակերպված միջազգային գիտաժողովը, որտեղ հանդես եկա «Հարյուրամյա Ռամկավար Ազատական Կուսակցությունը (1921-2021թթ.)» գիտական զեկուցումով: Քանի որ ինքնագովության տարիքից վաղուց դուրս եմ եկել, ուստի նշեմ, որ զեկուցումը լսվեց համակ ուշադրությամբ, իսկ վերջում տրվեցին բազմաթիվ հարցեր: Ակնհայտ էր, որ մեր հասարակությունը որքան էլ կլանված է իշխանություն-ընդդիմություն գզվռտոցով, սակայն չի դադարել հետաքրքրվել ավանդական կուսակցությունների վիճակով եւ, իմ կարծիքով, պատահական չէր, որ մի քանի անգամ կրկնվեց նույն` իսկ որտե՞ղ են նրանք հայ ժողովրդի համար բախտորոշ այս պահին հարցը: Կարող էի ժամերով պարզաբանել ՌԱԿ-ի մերօրյա բազմաթեւ լինելու պատճառները, սակայն դա նշված հարցի պատասխանը չէր լինի եւ գերադասեցի շրջանցել այն: Արձանագրեմ նաեւ, որ եւս մեկ անգամ մաշկիս վրա զգացի գիտամտավորական միջավայրում քիչ ռամկավարներից մեկը լինելու տխուր ու շատ ցավոտ իրողությունը:

Այս ամենով հանդերձ վստահ եմ նաեւ, որ այնքան էլ հեռու չէ այն օրը, երբ փողասիրությունն ու չարչիական մտածողությունը դուրս կմղվի կուսակցությունից եւ կգան նոր ուժեր, նոր սերունդ, եւ ՌԱԿ-ն իր հայրենանվեր գործունեությամբ ինքնամաքրված ու պարզ ճակատով կրկին կներկայանա աշխարհասփյուռ հայ հասարակությանը:

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Նկար 1. Իմ ելույթից մի պահ գիտաժողովում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ

Հաջորդ գրառումը

Թ.Մ.ՄԻՈՒԹՅԱՆ «ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ» ԾՐԱԳԻՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ Է ԻՐ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Թ.Մ.ՄԻՈՒԹՅԱՆ «ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ» ԾՐԱԳԻՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ Է ԻՐ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական