Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

29/10/2021
- 29 Հոկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչքա՞ն հետեւողական կարող է լինել Ռեջեփ Թայիփ Էրդողանը Զանգեզուրի միջանցքի իր պահանջներում: Հոկտեմբերի 26-ին ծրագրված էր, որ Ադրբեջան այցելի մասնակցելու 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զորքի գրաված Վարանդայի օդանավակայանի հանդիսավոր բացման արարողությանը: Նախքան մեկնելը նա կրկնեց Հայաստանի ինքնավար տարածքից այդ միջանցքը պահանջելու միտքը, ասելով, որ Թուրքիան այդ հարցում մտքափոխ չի եղել: «Մենք դեռեւս վճռական ենք այդ միջանցքը բացելու հարցում», ասաց նա:

Նրա հոգեւոր սանը` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը , որ սպառնում էր ուժի գործադրմամբ ձեռք բերել այդ միջանցքը, լուռ էր վերջերս: Նա նույնիսկ հինգ հայ ռազմագերիների է ազատ արձակել եւ լուրեր են պտտվում, որ մինչեւ նոյեմբեր ուրիշներին էլ է վերադարձնելու Հայաստանին:

Այս զարգացումները չէին կարող տեղի ունենալ առանց որոշակի պատճառների: Հստակ է, որ քաղաքական մթնոլորտում փոփոխություններ են կատարվում: Նախ նշենք, որ միջանցքի հարցը այլեւս Հայաստանը չէ, որ պետք է լուծի: Այն արդեն դարձել է գլոբալ, համընդհանուր խնդիր: Թուրքիան այդ միջանցքը պահանջում է որպես մասնաբաժին իր պանթուրանական ծրագրերի, բայց տարածաշրջանային այլ դերակատարներ մտահոգված են նրա ծավալապաշտական փառասիրություններով: Զանգեզուրի միջանցքը կարմիր գիծ է դարձել Իրանի համար, որը պատրաստ է պատերազմ մղել Ադրբեջանի դեմ: Հնդկաստանը նույնպես շահագրգռված է եւ դա ցույց է տալիս իր ավելի ակտիվ ներկայությամբ տարածաշրջանում:

Մեկ այլ գործոն է նաեւ նախագահ Էրդողանի հնարավոր վատառողջությունը: Նրա հավանական հաջորդը պաշտպանության նախարար Հուլուսի Ակարն է, որի անունը վերջերս հիշատակվում է միջազգային լրատվամիջոցներում եւ որին վերագրում են Թուրքիայի զինված ուժերի նոր կազմավորումը:

Ի հակադրություն այդ զինված ուժերի, Թուրքիայի տնտեսությունը անկում է ապրում, եւ ընդդիմությունը Էրդողանին է մեղադրում, որ իր արտասահմանյան թանկ արկածախնդրությունների հետեւանքում հարազատ երկիրն է տուժում: Սրան գումարածՙ շարունակվում է նաեւ հարաբերությունների վատթարացումը Թուրքիայի եւ Մ. Նահանգների միջեւ F-35 տիպի կործանիչ ինքնաթիռների վաճառքի առնչությամբ:

Մթնոլորտի փոփոխության մեկ այլ գործոն են հանդիսանում 3+3 ձեւաչափի բանակցությունները, որոնք արդեն սկսել են կորցնել իրենց նշանակությունը: Այդ ձեւաչափը առաջ էին քաշում Թուրքիան ու Ռուսաստանը: Նպատակը տարածաշրջանային խնդիրների լուծումն էր Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի մասնակցությամբ:

Վերջերս Վրաստան կատարած իր այցի ընթացքում Մ. Նահանգների պաշտպանության քարտուղար (նախարար) Լոյդ Օստինը քննադատեց այդ ձեւաչափը` նշելով, որ դրա մասին խոսելուց առաջ Ռուսաստանը պարտավոր է Վրաստանին վերադարձնել նրանից խլած տարածքները: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ զգուշավոր արտահայտություն արեց` ասելով, որ իր երկիրը ուսումնասիրում է այդ առաջարկը, բայց դեռ վաղ է որեւէ մեկնաբանություն անելը, քանի որ այդ ձեւաչափը նախատեսում է Արեւմուտքին հեռու պահել Կովկասից:

Ավելացնենք, որ այդ ձեւաչափում ընդգրկված երկրներից ոչ մեկը շահագրգռված չէ բանակցությունների միջոցով լուծելու Արցախի կարգավիճակի հարցը: Ռուսաստանը հանկարծ ետ քաշվեց այդ ծրագրից: Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան նշել է, որ այդ գաղափարը Մոսկվայում չի առաջացել, այլ առաջարկվել է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, իսկ Ռուսաստանը պարզապես համաձայնել է դրան:

Այս զարգացումները ցույց են տալիս, որ աշխարհաքաղաքական ուժերի միջեւ մրցակցություն է ծավալվում. մի կողմը ցանկանում է Արեւմուտքին դուրս մղել Կովկասից, մյուս կողմը փորձում է մասնակցություն ունենալ տարածաշրջանի խնդիրների լուծման հարցերում:

Ամենայն հավանականությամբ այս ներքին տարաձայնությունն է, որ հետաձգում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նիստերի գումարումը, որի հույսին է մնացել Հայաստանը` լուծելու համար Արցախի կարգավիճակի հարցը:

Գործողությունների առաջխաղացմանը զուգահեռ որոշվել է երկու համաձայնագիր ստորագրել նոյեմբերի 9-ին, խորհրդանշելու համար հրադադարի հայտարարության առաջին տարելիցը: Համաձայնագրերը ստորագրելու են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը , Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը :

Առաջին համաձայնագիրը վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման եւ սահմանազատման հարցերին` ԽՍՀՄ հին քարտեզների վրա հիմնվելով: Երկրորդը` ճանապարհների եւ հաղորդակցության ուղիների բացմանը, որի շուրջ բանակցում էին վերոնշյալ երեք երկրների վարչապետների տեղակալները:

Երկու փաստաթղթերում էլ գոյություն ունեն հնարավոր վտանգներ: Անհրաժեշտ է պարզել, թե երկու երկրների (Հայաստան, Ադրբեջան) տարածքային ամբողջականությունը ճանաչող փաստաթղթում որեւէ նշում կա՞ Արցախի վերաբերյալ, հաշվի առնելով նախագահ Ալիեւի պնդումներն այն մասին, որ Հայաստանը պետք է ընդունի, որ Արցախը Ադրբեջանի մաս է կազմում: Երկրորդում խնդրո առարկան միջանցքի հարցն է:

Զգուշավորությունը այս հարցերում չափազանց կարեւոր է: Չմոռանանք նախագահ Պուտինի վերջերս կատարած երկդիմի արտահայտություններն այն մասին, որ երկու կողմերը զիջումների պետք է գնան: «Կան բաներ, որոնք փոխադարձ զիջումներ են պահանջում, կան վայրեր, որոնք պետք է փոխադարձվեն», ասաց նա:

Ցավալի ճշմարտությունն այն է, որ Հայաստանն այլեւս ի զորու չէ հավելյալ զիջումներ անելու` այն բանից հետո, երբ կորցրել է Արցախի 75 տոկոսը եւ հարցականի տակ է դրել իր սահմանների անվտանգությունը: Միեւնույն ժամանակ փաստաթղթեր են շրջանառության մեջ դրվում պատերազմի եւ այդ պատերազմում Ադրբեջանի զոհերի մասին: Բաքվի իշխանությունները ցարդ խոստովանել են, որ պատերազմում 2.700 զոհ են ունեցել: Բայց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը պնդում է, որ Ադրբեջանի զոհերը գերազանցում են 18 հազարը: Նա հիմնավորում է իր տեսակետը` մեջ բերելով հոլանդական մի կայքի եւ ընդդիմադիր լրատվամիջոցների տվյալները: Եվ իրոք, Ադրբեջանի ընդդիմադիր ներկայացուցիչները վերջերս այցելել են գերեզմանատները եւ հաշվել թարմ հողակույտերի վրա ծածանվող դրոշները: Բագրատյանը նաեւ համոզված է, որ Ադրբեջանն ու Թուրքիան այլեւս զինվորներ չունեին գրավելու համար Շուշին, որն իրենց արծաթե սկուտեղի վրա մատուցեց Ռուսաստանը:

Եթե անգամ ընդունենք, որ Ադրբեջանը երեք անգամ ավելի զոհեր է տվել, քան Հայաստանը, ապա դա մխիթարվելու որեւէ հիմք չպետք է տա մեզ: Բայց դա նշանակում է, որ Հայաստանի բանակը իրոք արժանի է Կովկասում ամենամարտունակը լինելու իր համբավին: Անթիվ-անհամար թշնամի ուժերի դեմ 44 օր պատերազմը շարունակելն ու ամենաարդիական մահասփյուռ ռազմատեխնիկական զինամթերքին դիմակայելն իսկապես աննշան բան չէ: Ճիշտ է, հայկական բանակի որոշ ստորաբաժանումներ շփոթմունքի զոհ գնացին, բայց մյուսները արիաբար պայքարեցին մինչեւ վերջ:

Ռազմական իմաստության համաձայն, պատերազմներում կորուստների ընդունված տոկոսը հետեւյալն է. հարձակվող կողմը երեք անգամ ավելի զոհ պետք է ունենա, քան պաշտպանվող կողմը: Եթե այդ պրիզմայով առաջնորդվենք, ապա Բագրատյանի հաշվարկները պետք է ռեալ լինեն:

Չափազանց հեղհեղուկ իրավիճակը շարունակվում է: Կրակոցները տեղի են ունենում, եւ հայկական կողմը անընդհատ կորուստներ է ունենում ինչպես զինծառայողների, այնպես էլ քաղաքացիական անձանց շրջանակներում: Իսկ Ռուսաստանի խաղաղապահ ուժերին կարծես հրամայել են չպաշտպանել հայկական կողմին: Եթե վերջին լուրերը ճշգրիտ են, հայկական զինուժը դիմակայում է ադրբեջանական բանակի հարձակումները երկու ճակատներում, մեկը Հայաստանի սահմաններում, մյուսը` Արցախում, մինչդեռ ռուսական խաղաղապահ զորքերը տեղակայված են ոչ թե երկու հակամարտող կողմերի միջեւ, այլ հայկական բանակի ետեւում:

Ոչ ոք չի հավատում, որ ռուսական զորքերն այնտեղ են խաղաղությունը պահպանելու համար, մինչդեռ նախագահ Պուտինն ու արտգործնախարար Սերգեյ Լավրովն անընդհատ հպարտանում են, որ ի՜նչ հիանալի գործ են կատարում խաղաղապահները: Ռուսաստանը երկար ժամանակ է, ինչ սպասում էր հարմար առիթի, որպեսզի իր զորքերը տեղակայի Ադրբեջանի տարածքում: 44-օրյա պատերազմն ընձեռեց այդ հնարավորությունը: Այդ օպերացիայի կազմակերպված բնույթը հուշում է, որ Ռուսաստանն այդ քայլին վաղուց էր նախապատրաստվում:

Հայերի մտքում մի հարց հանգիստ չի տալիս. ի՞նչ է տեղի ունենալու, եթե Ադրբեջանը Մոսկվային խնդրի վերացնելու խաղաղապահներին: Ի դեպ, Բաքուն նույնիսկ չի էլ ստորագրել ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայման պայմանագիրը, որպեսզի հնարավորություն ունենա հարմար պահին մերժելու ռուսական զինուժի ներկայությունը իր տարածքում:

Հայաստանն ու սփյուռքը հնարավոր ամեն միջոցներով փորձում են նեցուկ կանգնել Արցախին, կամ նրանից մնացած հատվածին: Տեղահանված փախստականների վերաբնակեցումը հսկայական աշխատանք է, բայց անշուշտ անհրաժեշտ մի ծրագիր, որպեսզի բնակչությունը մնա Արցախում: Սակայն Ռուսաստանն այլ մտադրություններ ունի: Մոսկվայի պնդումներն այն մասին, որ Արցախի կարգավիճակի հարցը չպետք է ներկայիս քննարկվի, շատ լուրջ ենթատեքստեր է իր մեջ պարունակում:

Ռուսաստանն իր շուրջը գտնվող «մոտիկ հարեւանների» հետ գործելու ուրույն ձեւն ունի: Նախքան Վրաստանից Հարավային Օսիան եւ Աբխազիան խլելը, Մոսկվան այդ երկու նահանգների բնակիչներին քաղաքացիություն շնորհեց: Հետագայում իր քաղաքացիներին պաշտպանելու քողի ներքո նվաճեց այդ տարածքները:

Նմանատիպ քաղաքականություն է նա այժմ վարում Արցախում: Ռուսական քաղաքացիություն է շնորհվում այնտեղ եւ ռուսերեն լեզուն դասավանդվում է հայերենի մակարդակով: Այնպես որ, եթե գործելու ժամանակը գա, Ռուսաստանը նույն խաղն է խաղալու եւ մնալու է Արցախում որպես իր քաղաքացիների պաշտպան: Ղարաբաղի ժողովրդի համար դա ընդունելի իրավիճակ է լինելու, հաշվի առնելով, որ անկախության կամ ինքնավարության բոլոր հույսերը մնալու են անիրականալի:

Նախքան այս գործընթացի առաջխաղացումը ԵԱՀԿ-ի նիստերը պետք է գումարվեն եւ Արցախի կարգավիճակի հարցը պետք է քննարկվի:

Ժամանակը արագորեն սահում է եւ գործում է Արցախի եւ արցախահայության ճակատագրի դեմ:

Անգլ. թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (Arm. Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԶԼՄ-ՆԵՐԻՆ ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂԵՔ, ԽՆԴԻՐՆ ԱՅԼ ԴԱՇՏՈՒՄ Է

Հաջորդ գրառումը

ՍՏԱՑԱՆՔ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՍՏԱՑԱՆՔ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական