Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՉ ԹԵ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ, ԱՅԼՙ ՌԱՍՈՒԼԶԱԴԵՆ

29/10/2021
- 29 Հոկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանի փոփոխված անկախության օրվա ուղերձները

Թուրքիայի նախագահը հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որի մեջ մասնավորապես գրված է. «Ի սրտե շնորհավորում եմ Ադրբեջանի անկախության օրվա առիթով, որի լուսավորությունը մեր լուսավորությունն է, խանդավառությունը մեր խանդավառությունն է, ազատությունը մեր ազատությունն է, ճակատագիրը, մեր ճակատագիրն է, տխրությունը մեր…»:

Այս ջերմ խոսքերը տվյալ օրվա կապակցությամբ Ադրբեջանին ուղղված նախագահ Էրդողանի թերեւս վերջին շնորհավորական ուղերձն է: Էրդողանի վերջին ուղերձ ասելով, բնավ էլ նկատի չունենք նրա առողջական վիճակի վատթարացումը: Ոչ էլ մեր ակնարկը վերաբերում է արհեստածին Ադրբեջանի «անկախության» կորստին: Պարզապես Ադրբեջանի նախագահը որոշել է այդ օրն այլեւս չնշել որպես անկախության տարեդարձի օր, որի համար էլ իր դարակազմիկ որոշումը Միլլի Մեջլիսի միջոցով օրինականացրել է: Դրա փոխարեն, Ալիեւը ժամանակը 70 տարով հետ մղելով, հետայսու անկախության օրը փառաբանելու է մայիսի 29-ին: Բնականաբար, նման փոփոխության համար Ալիեւը, եթե ոչ հիմքեր, ապա գոնե ուղերձներ պետք է ունենար:

Ըստ երեւույթին, Իլհամն այդ փոփոխությամբ մտադիր է ապավինել ոչ թե իր հորՙ Հեյդարի, այլ հակասական կենսագրությամբ հարուստ գործչիՙ Ադրբեջանի Հանրապետության հիմնադիր Ռասուլզադեի ժառանգությանը: Իսկ Ռասուլզադեի ժառանգությունն այնքան հակասական է, որ անկախությանը ձգտող քաղաքական գործիչն իր հիմնադրած «անկախ» Հանրապետությունը 1918-1919 թվականներին վստահել էր Մեծ Բրիտանիայի խնամակալությանը: Իսկ Մեծ Բրիտանիայի ազդեցությունը հեռագնա նպատակներով ստեղծված կեղծ հանրապետության վրա այնքան զգալի էր, որ այսօր էլ Ալիեւը վայելում է իր երբեմնի խնամակալի գրեթե բացահայտ աջակցության պտուղները:

1919 թվականից հետո, երբ Մեծ Բրիտանիան ստիպված եղավ լքել տարածաշրջանը, մուսավաթականների իշխանության հիմքերն ավելի խարխլվեցին: Մյուս կողմից, Լենինի հետ գործարքի մեջ մտած Աթաթուրքը, դադարեցրեց իր հովանավորությունը Ադրբեջանին, որի շնորհիվ էլ ռուսները կարողացան մտնել Բաքու: Այդ փոփոխությունների արդյունքում Ռասուլզադեն ապաստան գտավ Թուրքիայում:

Իսկ այսօր Իլհամ Ալիեւը, պահպանողական հոր քաղաքականության փոխարեն, ակնածանքով հիշում է Ռասուլզադեի արկածախնդրություններն ու դասեր քաղում նրանից:

Այս նախաբանը մեզ բնավ էլ առիթ չի տալիս ենթադրելու, որ Ռասուլզադեի քաղաքական ուղին որդեգրած Իլհամին սպասվում է իր «հեռակա ուսուցչի» ճակատագիրը:

Թերեւս հիշեցման կարիք էլ չկա, որ «Ադրբեջանի ժողովրդական Հանրապետություն» հորջորջված մուսավաթների պետական միավորումը ծնունդ է առել տվյալ ժամանակաշրջանի աշխարհացունց գեոքաղաքական իրադարձությունների հորձանուտում: Սակայն, Խորհրդային Միության փլուզումից երեսուն տարի անց դեռեւս գեոքաղաքական իրավիճակի կայունացման միտումները բացակայում են, եւ նոր աշխարհակագի փնտրտուքը կարծես շարունակվում է:

Աշխարհաղաքական ցնցումների մեջ հայտնված տարածաշրջանում Թուրքիան այսօր հանդես է գալիս որպես վերաձեւման ենթակա աշխարհին ընդառաջ գնացող դերակատար, որի մեջ Անկարան կարեւոր տեղ է նախատեսել նաեւ Բաքվին:

Ոգեշնչվելով Ռասուլզադեի ժառանգությունից, Ալիեւը նկատի է ունեցել, որ իր «ոգեշնչման աղբյուրի» արժեհամակարգում իսլամը որպես քաղաքական ու սոցիալական գործոն գոյություն չի ունեցել: Լաիցիզմն արժեւորելու միտումը Ռասուլզադեի մոտ, ըստ վերջինիս կենսագիրների, նկատելի էր թե՛ Իրանի «Սահմանադրական շարժման» եռուզեռին որպես լրագրող հանդես գալու ժամանակ, եւ թե՛ Թուրքիայում ապրած տարիներին պանթուրքիզմին հարելով:

Ի՞նչ ուղերձներ են թաքնված Հանապետության օրը փոխելու որոշման մեջ

1. Անկախության օրացուցային փոփոխոթյան հիմնական ուղերձներից մեկն այն է, որ մուսավաթների իշխանության ժառանգությանը տեր կանգնելով, Ալիեւը ցանկանում է հղում անել անորոշության շղարշի մեջ թաքնված այն քարտեզին, որը հորինվել է հայկական, վրացական եւ իրանական տարածքների բռնակցման նպատակով Թուրքիայի արեւելյան դաշնակիցը դառնալու եւ երիտթուրքերի պանթյուրքիստական հետին մտադրություններն իրագործելու համար: Ալիեւը լավ է հասկանում, որ մինչեւ 1918 թվականը տարածաշրջանում «Ադրբեջան» անունով պետություն գոյություն չի ունեցել, որի կազմում ընդգրկված լիներ Ղարաբաղը: Ալիեւին նաեւ հաստատ պատմել են, որ Ռուսաստանյան կայսրության փլուզումից հետո 1918 թ. հուլիսին Շուշիում հրավիրված երկրամասի հայության 1-ին համագումարում Ղարաբաղը հռչակվել էր որպես վարչատարածքային անկախ միավոր: Իսկ մուսավաթականների արհեստածին հանրապետությունն այն մշուշապատ միջավայրն էր, որտեղ Բաքվի բռնապետը կարող է հղումներ անել կեղծ քարտեզներին:

2. Իլհամ Ալիեւը ցանկանում է իր ղեկավարած պետության անկախության երեսնամյա պատմությունը եւս 70 տարի հետ մղելով, հասնել իր երկրի շինծու պատմության այն ցանկալի դրվագին, որի ժամանակ Սյունիքը անօրինաբար, կարճ ժամանակով հայտնվել էր Ադրբեջանի սահմանների մեջ:

3. Անկախության օրը մայիսի 29-ին տեղափոխելով, Իլհամ Ալիեւը ազդարարում է նաեւ Ադրբեջանի Մեծբրիտանական խնամակալության տարիների փառաբանման ցանկության մասին:

4. Նկատի ունենալով սեփական «ոգեշնչման աղբյուրի»ՙ Ռասուլզադեի գաղափարական հենքում քեմալական Թուրքիայի հիմքը հանդիսացող լաիցիստական հակվածությունը, Իլհամ Ալիեւը ցուցադրում է իր մերժողական վերաբերմունքն իսլամի եւ կրոնապետականության նկատմամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՆԱՐԱՏԻՎ» ՎԻՃԱԿ

Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ 10 ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ ԵՐԿՐԻՑ ԱՐՏԱՔՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ 10 ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ ԵՐԿՐԻՑ ԱՐՏԱՔՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կոբախիձեն Եվրախորհրդարանին մեղադրում է  շանտաժի մեջ

05/05/2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողներին հայտարարել է, որ Եվրախորհրդարանի անդամները հարձակվում են երկրում ազատ լրատվամիջոցների վրա և շանտաժի են ենթարկում...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական