Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԳՈՐԿՈՒ ԵՐԱԶԱՆՔԻ ՊԱՐՏԵԶԸ» ՕՊԵՐԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՌՆՈՒՄ

22/10/2021
- 22 Հոկտեմբեր, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սույն վերնագրի ներքո Նյու Յորքից Պելեգրինո Դ Ասիերնոն «Միրոր-Սփեքթեյթրի» իր հոդվածով տեղեկացնում է, որ ամերիկահայ ճանաչված կոմպոզիտոր Միշել Էքիզյանն RJE հիմնադրամից նյութական օժանդակություն է ստացել, որը հնարավոր կդարձնի իր «Գորկու երազանքի պարտեզը» օպերան հանրությանը ներկայացնել պատշաճ վայրում եւ երաժշտական ու դերասանական արհեստավարժ կազմով: Նաեւ կազմակերպելու մասնագիտական քննարկումներ, նկարահանումներ եւ ամենակարեւորը` ցուցադրելու Գորկու 35 աշխատանքները, որոնք մինչ վերջերս կորած էին համարվում:

Օպերան, ըստ հոդվածագրի, սիրո, խիզախության եւ արդի արվեստի մասին է: Դոկտ. Էքիզյանն արդեն երկար տարիներ է, ինչ համագործակցում է Նյու Յորքի St. John the Divine եկեղեցու, Բրուքլինի ֆիլհարմոնիայի եւ Հայ եկեղեցու արեւելյան թեմի առաջնորդարանի հետ: Նա մեծ հետաքրքրություն է ցուցաբերել իր համար կուռք դարձած, 1915-ի եղեռնը վերապրած նկարչի հանդեպ, որն իր մորը` Շուշանին է անմահացրել իր հանրահայտ ստեղծագործությունով եւ ԱՄՆ-ում դարձել աբստրակտ-էքսպրեսիոնիզմի հիմնադիրը:

Սկզբնական շրջանում Էքիզյանն ստեղծել է իր «Շուշաններ» մեցցո ձայնային տվյալներ ունեցող կանանց քառյակը ի պատիվ բոլոր ժամանակների կանանց ու մայրերի: Հետագայում «Շուշանների» հիման վրա ստեղծել է վերոնշյալ օպերան: Մ. Նահանգների պատմության մեջ սեպտեմբերի 11-ի աղետալի պայթյունի 20-ամյակի եւ քովիդի պարտադրած ներկա պայմանների հրամայականով նա հորինել է իր ազդեցիկ «ժամանակներն այս անցնելու են, այլընտրանք չունեն» երաժշտությունը:

Բացի նյութական օժանդակությունից այլ հնարավորություններ եւս բացվել են, որոնք կնպաստեն օպերայի բեմադրությունը կազմակերպել մոտ ապագայում: Դոկտ. Էքիզյանի երկարամյա գործընկեր Կոնստանտին Օրբելյանը վերջերս նշանակվել է Նյու Յորք քաղաքի օպերայի գեղարվեստական տնօրենն ու գլխավոր խմբավարը: Հավանական է, ըստ հոդվածագրի, որ նա եւս գործնական դերակատարություն ունենա այդ հարցում:

Ինչպես Գորկու ժամանակներում, այս օրերին էլ մութ ամպեր են կուտակվել Էքիզյանի հայրենիքի երկնակամարում: Օպերան անդրադառնում է դրանց, բայց առաջադրում է, միաժամանակ, հուսալի հեռանկարներ:

Երգչուհիներ Հասմիկ Մեյխանիճյանի եւ Քարեն Լյուբեկի մասնակցությամբ հատվածներ դիտելու համար թերթը առաջարկում է այցելել «https://youtube/ ii VO o 98 PeRy» կայքը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԵՐԵՆԸ ՎԵՆԵՏԻԿՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՍԱՇԱ ԶԱՅՑԵՎԱ. «ԻՄ ՄՈՒՍԱՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԾՆՎԵԼ Է ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ»

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՍԱՇԱ ԶԱՅՑԵՎԱ. «ԻՄ ՄՈՒՍԱՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԾՆՎԵԼ Է ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական