Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԳՏԻՆ Է

22/10/2021
- 22 Հոկտեմբեր, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Իմ թշնամու թշնամին իմ ընկերն է» ասացվածքը միշտ չէ, որ ճիշտ է, բայց Հնդկաստանի պարագայում այն հաստատ ճիշտ է: Հնդկաստանն ու Պակիստանը երկարամյա տարակարծություններ ունեն Ջամմու եւ Քաշմիր շրջանների վերաբերյալ: Երկու պետություններն էլ միջուկային զենք ունեն եւ դիվանագիտական աշխարհը միշտ էլ տագնապով է հետեւում այդ երկու երկրների միջեւ ընթացող հռետորաբանություններին:

Նրանցից մեկը` Պակիստանն իր ընտրությունը կատարել է` միանալով Թուրքիային եւ Ադրբեջանին, թողնելով, որ Հնդկաստանն իր ուրույն ճանապարհը հարթի տարածաշրջանում եւ կապերն ամրապնդի իրենց թիրախը դարձած Հայաստանի հետ: Թուրքիան եւ Պակիստանը նմնատիպ ձեւով են պաշտպանում իրենց շահերը: Երկուսն էլ զինված իսլամական պետություն են եւ ակտիվորեն արտահանում են ահաբեկչությունը եւ օգտագործում ահաբեկչիներին մղելու «պրոքսի» պատերազմներ: Պակիստանը նախկինում մեղադրվել է Հնդկաստանի դեմ ահաբեկիչներ օգտագործելու մեջ: Երկիրը նաեւ թալիբան ապստամբներին է վարժեցրել ու զինել, որպեսզի ապակայունացնի իրավիճակը Աֆղանստանում, որտեղ նրանց հաջողվեց ի վերջո տապալել երկրի ամերիկամետ կառավարությունը` արտաքուստ ձեւացնելով, որ պաշտպանում են Ամերիկայի շահերը տարածաշրջանում:

Թուրքիան նույն ձեւով է վարվում: Պաշտոնապես գործելով որպես ՆԱՏՕ-ի դաշնակից երկիր, նա ահաբեկիչներին է օգտագործել իր բոլոր պատերազմներում` Սիրիայում, Լիբիայում, Սոմալիում եւ վերջերս նաեւ Ղարաբաղում: Ներկայիս նա սպառնում է քրդական զինված ուժերին, որոնք Սիրիայում դաշնակցում են Ամերիկայի հետ:

Երկար տարիներ Հնդկաստանը հավասարակշռված հարաբերություններ է պահպանել կովկասյան տարածաշրջանի երկրների հետ: Այժմ փոխվել է իրադրությունը Պակիստանի օդային պաշտպանության ուժերի ներգրավվածությունը ղարաբաղյան պատերազմում, եւ Ադրբեջանում թուրքական ու ադրբեջանական զորքերի հետ երկրի զինուժի մասնակցությունը զինավարժություններին որպես անմիջական ուժի ցուցադրություն Իրանի դեմ, ահազանգ է հնչեցրել Հնդկաստանի քաղաքագետների շրջանում, եւ նրանք ավելի գործնական քայլերի են դիմում ապահովելու համար կայունությունը Կովկասում: Իրականում Ջաիշանկարն Հնդկաստանի առաջին արտգործնախարարն է, որ Հայաստան է այցելումՙ 1992-ին երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո:

Մյուս կողմից, Թուրքիայի, Պակիստանի եւ Իսրայելի միջեւ ստեղծված տարօրինակ դաշինքն ու Անկարայի նկրտումները հասնելու Կենտրոնական Ասիա, ստիպել են Հնդկաստանին, որ քայլեր նախաձեռնի: Երկրի արտգործնախարար Սուբրահմանյամ Ջաիշանկարը հենց նոր ավարտեց Հայաստան այցելությունը, որ վերջին հանգրվանն էր իր շրջագայության: Դրանից առաջ նա այցելել էր Ղրղզստան եւ Ղազախստան, որոնք մաս են կազմում Թուրքիայի պանթուրանական կայսրությունը վերականգնելու հեռանկարային ծրագրերին:

Արտգործնախարարի այցելություններից պետք է առանձնացնել երկու հատկանշական կետեր: Առաջինը, որ նա խուսափեց այցելել Ադրբեջան, ինչը նշանակում է, որ այդ երկիրը ամրագրված է թշնամական ճամբարում, իսկ երկրորդը, որ այցելեց Հայաստան, մի փոքրիկ երկիր, ուր կարելի էր գործուղել նվազ կարեւոր մի էմիսարի:

Ջաիշանկարի եւ նրա հայաստանյան գործընկերոջ` Արարատ Միրզոյանի միջեւ քննարկումները ներառել են տարածաշրջանային հարաբերություններում փոփոխություններ մտցնելու հարցեր` հատկապես առեւտրական ուղիների եւ տնտեսական ծրագրերի բնագավառներում: Բայց նախքան այդ ծրագրերի իրագործումը հաշվի պետք է առնել ընթացիկ քաղաքական զարգացումները: Ռուսաստանն, օրինակ, առաջ է քաշում 3+3 ձեւաչափը` կարգավորելու համար տարածաշրջանում կողմերի միջեւ առկախ մնացած տարակարծությունները:

Բանակցությունների այս ձեւաչափը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջարկեց Իրանի արտգործնախարար Հոսեյին Ամիր-Աբդուլահիանին : Ձեւաչափում ընդգրկված են լինելու Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Իրանը, Ռուսաստանը եւ Թուրքիան: Հայաստանի համար խնդիրն այն է, որ այդ երկրներից ոչ մեկը շահագրգռված չէ լուծելու Ղարաբաղի կարգավիճակի հարցը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում: Բացառություն գուցե կազմի Վրաստանը, որը տարակարծություններ ունի Ռուսաստանի հետ:

Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերը պահանջում են, որ Արեւմուտքը դուրս մղվի Կովկասից եւ իրենք երկուսով կայացնեն վերջնական համաձայնությունը: «Նյու Յորք Թայմսը» հոկտեմբերի 19-ին արդեն հաղորդեց, որ Ռուսաստանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը ՆԱՏՕ-ում: Բարեբախտաբար, Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին դրանից առաջ հայտարարել էր, որ այդ ձեւաչափը ի սկզբանե անգործունեության էր մատնված: Դրանից հետո Իրանի եւ Ադրբեջանի (հետեւապես նաեւ Թուրքիայի) միջեւ ծագած տարակարծությունը էլ ավելի նվազեցրեց այդ ձեւաչափի կիրառման հնարավորությունը:

Մյուս կողմից, Հնդկաստանն էլ Հայաստանի նման պաշտպանում է այն սկզբունքը, որ Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Հայաստանի համար այլ նպաստավոր զարգացումներ տեղի են ունենում նաեւ Իրանի աջակցությամբ: Մինչ 44-օրյա պատերազմի ավարտին երկրի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամանեին շնորհավորում էր «եղբայրական» Ադրբեջանին տարածքների վերազավթման առիթով, այսօր Թեհրանից այլ` ուղիղ հակառակ նշանակության ուղերձներ են հնչում, քանի որ Իսրայելի ներկայությունը Ադրբեջանի հողատարածքում հանգիստ չի կարող թողնել Իրանի ղեկավարներին:

Թավրիզում, Իրանի ադրբեջանական նահանգում գործող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առաջնորդ` գնդապետ Հոսեին Պուրամայիլն , օրինակ, վերջերս հայտարարել էր, որ «Ադրբեջանի բերանով Իրանի դեմ ուղղված Իսրայելի սպառնալիքները ոչ միայն հակասում են Բաքվի շահերին, այլեւ սպառնում են երկրի գոյությանը»: Մյուս կողմից, իրանցի օրենսդիր Մահմուդ Բեգաշն ակնարկել է. «Եթե Թուրքիայի արկածախնդրություններն ու Ադրբեջանի պահվածքը շարունակվեն, մենք Նախիջեւանն ու Լեռնային Ղարաբաղը կվերադարձնենք իրենց օրինական տիրոջըՙ Իրանին»:

Իր ռազմատենչ հռետորաբանությանը զուգահեռ Իրանն իր մեծամասշտաբ զորավարժությունները անցկացնում է «Խայբարի նվաճողները» կարգախոսի ներքո` ահաբեկելով Իլհամ Ալիեւին : Ավելացնենք, որ Ջաիշանկարի առաջարկած օժանդակության փաթեթը տնտեսական ենթակառուցվածքների նախաձեռնություններից բացի ներառում էր նաեւ ռազմական համագործակցություն:

Հաշվի առնելով Ռուսաստանի անտարբեր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, բանակի թերզինումը եւ հավակնությունները, թե իբր պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, վերոնշյալ հայտարարությունները այլ պետությունների կողմից այլընտրանքային հուսադրող աղբյուր են ծառայում Հայաստանի անզոր ղեկավարության համար: Հասկանալի է, որ ոչ Իրանը, ոչ էլ Հնդկաստանը իրենց զորքերը չեն ուղարկի Սյունիք` կռվելու Ադրբեջանի դեմ, սակայն նրանց դիրքորոշումը անկասկած ետ կպահի Ադրբեջանին եւ Թուրքիային ձեռնարկելու նոր ռազմական գործողություններ, իմանալով, որ Հայաստանն ունի ուժեղ, շահագրգիռ եւ ակտիվ դաշնակիցներ:

Հնդկաստանի հետ Հայաստանի հարաբերությունները զարգանում են հաստատուն կերպով 2019-ից սկսած, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Հնդկաստանի ղեկավար Նարենդրա Մոդին հանդիպեցին Նյու Յորքում եւ քննարկեցին փոխադարձ հետաքրքրվածություն ներկայացնող մի շարք հարցեր: Վերջերս Հնդկաստանի արտգործնախարարը հանդիպեց իր գործընկերոջը Դուշանբեում: Այնպես որ Հայաստան կատարած պատմական այցը վերոնշյալ զարգացումների տրամաբանական շարունակությունն էր: Հնդկաստանի արտգործնախարարը հատկապես ողջունելի համարեց այն փաստը, որ Հայաստանը պաշտպանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական եւ ոչ մշտական անդամ դառնալու իր երկրի թեկնածությունը: Կողմերը փառաբանեցին պատմական հարաբերությունները երկու երկրների միջեւ: Հայերեն առաջին թերթը` «Ազդարարը» հրատարակվել է Մադրասում (Հնդկաստան) 1794-ին: Այդ ժամանակ քաղաքում կենսունակ հայկական համայնք գոյություն ուներ: Իրականում հայերը բազմաթիվ առեւտրական կենտրոններ էին հիմնել Մետաքսի ճանապարհին` Հնդկաստանից սկսած մինչեւ Հարբին (Չինաստան), Սումատրա, Ջավա եւ Վենետիկ: Հնդկահայ համայնքը (որի անդամները բնիկ Ջուլֆայից (Իրան) էին) մտավորականների մի խավ էր պատրաստել, որ ազատագրեր Հայաստանը եւ կամ սուլթանից տարածք գներ ապագա Հայաստանի համար:

Ի հակադրություն, ներկայիս ստեղծված Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան դաշինքը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել տարածաշրջանի երկրներից շատերի համար: Սաուդյան Արաբիան, օրինակ, որ հավակնում է Սուննի աշխարհի առաջնորդը լինել, իր ներդրումային քաղաքականությունը մահմեդական Պակիստանից (1,7 միլիարդ դոլար 2019-ին) տեղափոխել է Հնդկաստան (33 միլիարդ դոլար):

Հայաստանն ու Հնդկաստանը «Տրանսպորտային հյուսիս-հարավ միջազգային միջանցքի» (INSTC) անդամ երկրներ են: Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան եռյակի կողմից պատերազմական հնարավոր դրության պատճառով Հնդկաստանն ու Իրանը որոշել են, որ այդ միջանցքը Ադրբեջանի փոխարեն պետք է անցնի Հայաստանի տարածքով, չնայած Ադրբեջանը հսկայական միջոցներ է ներդրել այդ ցանցային ծրագրի իրականացման գործընթացում: Սա նշանակում է, որ Հայաստանին սպասում է տնտեսական վերելք, իսկ Ադրբեջանին` ճիշտ հակառակը:

Անցյալում, Թուրքիան եւ Ադրբեջանը ամեն ինչ արել էին, որ կառուցվող երկաթուղիներն ու նավթատար խողովակները շրջանցեն Հայաստանը, որպեսզի է՛լ ավելի վատթարացնեն Հայաստանի տնտեսությունը: Այդ քաղաքականությանը իր հավանությունն էր տվել նաեւ Վրաստանը: Այժմ Հնդկաստանի ներգրավվածությամբ եւ Իրանի ու Ադրբեջանի միջեւ ծագած տարաձայնությունների պատճառով դրությունը կարծես փոխվում է հօգուտ Հայաստանի:

Հայկական կողմի հետ քննարկումներում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հետաքրքրություն ցուցաբերեց օգտագործելու Իրանի Չաբահար նավահանգիստը, որը բարենորոգվում է Հնդկաստանի կողմից: Այս այլընտրանքային տարբերակները հնարավորություն են տալիս Հայաստանին խուսանավելու, մինչ հրադադարի հաստատումից մեկ տարի անց Հայաստանը սպասում է դեռ Կովկասում ճանապարհների ստեղծման շուրջ բանակցություններ վարել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ:

Սցենարի լավագույն տարբերակով, Թուրքիան եւ Ադրբեջանը որոշելու են թույլատրել Հայաստանին առեւտրական երթեւեկություն իրականացնել իրենց տարածքներով, քանի որ այդ դեպքում հայերը պատանդ են լինելու իրենց ձեռքերում:

Ռուսաստանն այս զարգացումներին դրական չի վերաբերվելու: Նա դեմ է լինելու հատկապես Հնդկաստանի գործընկերությանը Իրանի եւ Հայաստանի հետ, քանի որ այն նշանակելու է Անկարայի հետ տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքները ձեւավորելու հնարավորության կորուստ:

Բացի տնտեսական հարցերից, միջազգային քաղաքական գործոններ եւս դեմ են Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան տանդեմին: Բոլոր ջանքերը խափանելու ԵԱՀԿ-ի մասնակցութունը ղարաբաղյան հարցի կարգավորման գործումՙ ձախողվում են:

Նշված նոր զարգացումները կարող են նպաստել Հայաստանին, միայն այն դեպքում, եթե կառավարության ղեկավարները գիտակցեն ընձեռված հնարավորությունների արժեքը եւ կարողանան օգտվել դրանցից:

Անգլ. թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹԵ՛ ԻՇԽԱՆԱԿԱՆՆԵՐԸ, ԹԵ՛ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՙ ԻՆՉՈ՞Ւ ԷԻՆ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻՆ ՄԻԱՅՆ ՌՈՒՍՆԵՐԸ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

«ԷՐԴՈՂԱՆԸ ՎԱՏԱՌՈՂՋ Է, ԴԱ ՀԱԶԻՎ ԹԵ ԿՐԿԻՆ ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՏԱ ՆՐԱՆ ՀԱՋՈՐԴ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

«ԷՐԴՈՂԱՆԸ ՎԱՏԱՌՈՂՋ Է, ԴԱ ՀԱԶԻՎ ԹԵ ԿՐԿԻՆ ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՏԱ ՆՐԱՆ ՀԱՋՈՐԴ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

26/10/2025

Հոկտեմբերի 25-ին, կյանքի 74-րդ տարում, երկարատև հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը: Լուրը...

ԿարդալDetails

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական