Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ, ԳԻՏԱԿԱՆ ՆԵՐՈՒԺ, ՊԱՇՏՈՆԱԿԱՆ… ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

22/10/2021
- ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ընդհանուր ընկճվածության մեջ թվում էր, որ հայ գիտնականի համաշխարհային գլխավոր մրցանակի նվաճումը ընդհանուր հրճվանքի հետ սփոփանքի, լավատեսության, հայկական գիտական մտքի հետագա նվաճումների նկատմամբ վստահության առիթ կհանդիսանա: Դժբախտաբար չեղավ այդպես, մանավանդ պետական պաշտոնական ու գիտակրթական մակարդակներում: Մամուլի արագ եւ խանդավառ արձագանքին չհետեւեց կառավարության, խորհրդարանի ուղղորդիչ անդրադարձը եւ նույնիսկ Գիտությունների ազգային ակադեմիան մնաց լուռ: Նմանապեսՙ գիտակրթական համալիրը, չհաշված անհատական ու հատվածական շնորհավորանքները: Այնինչ այդ նվաճումը մեզ պետք էր հատկապես խանդավառելու համար մեր երիտասարդությանը, որը, ինչպես մեծ բանաստեղծն է ասումՙ օդի, ջուրի, հացի նման պետք ունի հպարտության, հատկապես այս օրերին…

Առավել եւս` երբ պրոֆ. Արտեմ Փաթափությանի եւ գործընկերոջՙ պրոֆ. Դեյվիդ Յուլիոսի գյուտը վերաբերում է մարդկությանը ամենաշատը տառապեցնող երեւույթինՙ Ցավին, նյարդի վրա հպման ու ջերմային տատանումների թողած ազդեցության վերաբերյալ, որը կարող է նոր ուղիներ բացել նյարդաբանության եւ ընդհանրապես բժշկագիտության ասպարեզում: Այլ խոսքովՙ խորապես մարդասիրական բնույթի մի գյուտ, որը համահունչ է մեր ազգային-էթնիկ բնավորությանը:

Իսկապես, մեր երիտասարդության համար շատ ուսանելի պետք է լինի հայ գիտնականի կայացման ճանապարհը, նաեւՙ ծագումնաբանությունը նրա, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից մինչեւ Ամերիկա ու Նոբելյան բարձունք: Նախակրթությունը ստացած ՀԲԸՄիության Երվանդ Դեմիրճյան, միջնակարգը Հովակիմյան-Մանուկյան վարժարաններում, ապա Կալիֆոռնիայի UCLA համալսարանումՙ կենսաբանության գծով, այնուհետեւ Calthech համալսարանում, որտեղ պաշտպանել է դոկտորականը եւ ուղի հարթել է դեպի բժշկագիտական նշանավոր Scripps հաստատություն, որտեղ ստեղծել է իր «Փաթափության լաբորատորիան»:

Նպատակ չունեմ մանրամասն ներկայացնելու նոբելակիր գիտնականի ողջ կենսագրությունը, միայն ուզում եմ նշել լրարգողներիս հետաքրքրող մի պարագա, որը ծանոթ չէ շատերին. Արտեմ Փաթափությանը UCLA-ում կրթաթոշակ ստանալու համար ստիպված է լինում մեկ տարի աշխատել որպես լրագրող Լոս Անջելեսի «Նոր կեանք» թերթի խմբագրության մեջՙ որպես անգլերեն բաժնի պատասխանատու:

Ինչ վերաբերում է նրա ծագումնաբանությանը, ապա նշենք, որ հորենական կողմից նա հաճընցի է, հերոսական այն Հաճընից, որ 8 ամիս ինքնապաշտպանական մարտեր մղեց քեմալականների դեմ ու գոյատեւեցՙ հակառակ ֆրանսիացիների դավաճանությանը: Հաճընցիք սովորություն ունեն իրենց բնօրրանը իրենց բարբառով բնութագրելՙ «Հաճըն բաշխո է» խոսքով, այսինքնՙ Հաճընը ուրի՛շ է: Այժմ կարող ենք ասելՙ հաճընցին իսկապես ուրիշ է, եւ դրա ապացույցը ոչ միայն Արտեմն է, այլեւ շատ ուրիշներ:

Արտեմի հայրը հայտնի գրող, բազմաթիվ գրքերի, այդ թվումՙ «Արշիլ Գորկի» վեպի հեղինակ Սարգիս Վահագն է, անդամ Թեքեյան մշակութային միության եւ Ռամկավար Ազատական կուսակցության: Իսկ մայրըՙ տիկին Հայկուհին, վաստակաշատ մանկավարժ է եղել Բեյրութում եւ Ամերիկայում: Եղբայրըՙ Արան, նույնպես գիտնական է, 200-ից ավել գյուտերի հեղինակ, համակարգչային ծրագրավորման մարզում: Իսկ քույրըՙ Հուրին, շրջանավարտ է Երեւանի Պոլիտեխնիկական համալսարանից:

Իսկ հիմաՙ գլխավոր հարցը. եթե Արտեմ Փաթափությանը քաղաքացիական պատերազմի պատճառով չլքեր Լիբանանը ու չտեղափոխվեր Ամերիկա, կարո՞ղ էր գիտության ասպարեզում հասնել նման բարձունքների: Անշուշտ ոչ: Գիտությունը երբեք չի կարող զարգանալ մեկուսի, համակարգից ու մթնոլորտից կտրված: Նկատի չունեմ միայն լաբորատորիաներն ու համապատասխան մասնագիտական խմբերը: Այլեւՙ պետական ու մասնավոր համապատասխան պատվերները, հովանավորչությունը, ընթացիկ բառովՙ շուկան:

Հարցում երկրորդ. նոբելակիր մեր ազգակիցը եւ ոչ միայն նա, Ամերիկայի փոխարեն եթե գար Հայաստան, կհասնե՞ր նման հաջողությունների: Պատասխանը ցավալիորեն ժխտական է: Մի երկրում, ինչպիսին մերն է, որտեղ գիտությանը տրվող գումարները պետբյուջեի 1 տոկոսն էլ չեն կազմում, որտեղ պետական պատվերները իսպառ բացակայում են, իսկ մասնավորը գիտության մեջ որեւէ շահ չի տեսնում, որտեղ ո՛չ մթնոլորտ եւ ո՛չ էլ խթանիչներ կան գիտական մտքի զարգացման համար, եւ որտեղ, վերջապես, չկա գիտական ներուժի բացահայտման, զարգացման եւ արդյունավորման նկատմամբ ազգային-պետական կոնցեպտ ու քաղաքականություն, անկարելի է նման հաջողություններ ակնկալելը: Բացառությամբ, տարօրինակորեն, սովետական ժամանակաշրջանի, հայկական գիտական միտքը դարեր շարունակ ստիպված է եղել դրսեւորվել օտար, առավելաբարՙ տարբեր կայսրությունների տարածքներում: Մինչդեռ, հատկապես անկախության շրջանում, մեր ազգի գենետիկ կարողությունները պետք է դրսեւորվեին հայրենի՛ հողում: Միայն այդ պարագայում մեզ կհաջողվեր դիմադրել ու ոսոխներին պարտության մատնել վերջինՙ 5-րդ եւ ապագայի 6-րդ սերնդի պատերազմներում:

Նոբելյան մրցանակը փաստեց մեր հայկական գիտական տաղանդի կենսունակությունը: Իսկ ի՞նչ է ուզում փաստել հայկական պետականությունը երեկ, այսօր եւ վաղը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ստոլտենբերգը խոսել է ՆԱՏՕ-ի նոր առաջնահերթությունների մասին

Հաջորդ գրառումը

«ՀՐԵԱԿԱՆ ԹԱԼԻԲԱՆԸ» ԱՊԱՍՏԱՆ Է ՀԱՅՑՈՒՄ ԻՐԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

«ՀՐԵԱԿԱՆ ԹԱԼԻԲԱՆԸ» ԱՊԱՍՏԱՆ Է ՀԱՅՑՈՒՄ ԻՐԱՆՈՒՄ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական