Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՐՑԱԽԸ ԻՐԱՐ ԿԱՊՈՂ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎԵԼԻՔ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՅԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՃԱԿԱՏԱԳԱՐԱԿԱՆ ԿԼԻՆԻ

15/10/2021
- 15 Հոկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եթե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի 2-րդ ենթակետի իրագործման մասով Հայաստանն ու Ադրբեջանը սկսեն աշխատանքներ տանել, հարցականի տակ կդրվի Քաշաթաղի ու Շուշիի շրջանի մի քանի գյուղերի ճակատագիրը: Հայտարարության վերոնշյալ կետը ենթադրում է 5-ամյա ժամկետում Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհի կառուցում: Ադրբեջանը վերջերս այդ մասին հաճախ է ակնարկում, Հայաստանում ու Արցախում հրապարակային հայտարարություններ, հրապարակումններ ու քննարկումներ չկան: Եթե նոր ճանապարհ կառուցելու կետը կյանքի կոչվի, ապա մեծ է վտանգը, որ երթուղուց կարող են դուրս մնալ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը, Սուս եւ Աղավնո գյուղերը, ինչպես նաեւ Շուշիի շրջանի Լիսագոր, Եղծահող, Հին շեն, Մեծ շեն, Կանաչ Թալա, Տասը Վերստ գյուղերը: Իսկ դա կարող է նախ հայաթափման, ապա հայկական կողմիՙ նշյալ համայնքների նկատմամբ վերահսկողությունը կորցնելուն հանգեցնել:

Հարցը մոտ մեկ ամիս առաջ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էր բարձրացրելՙ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Երաշխավորո՞ւմ եք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրականացման շրջանակներումՙ Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի այնպիսի երթուղի չի հաստատվի, որի պայմաններում մի շարք համայնքներ որեւէ կարգավիճակով չեն հայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ»,- Աբրահամյանի հարցին Փաշինյանը խուսափողական պատասխան էր տվելՙ պատճառաբանելով, թե ձեռքի տակ քարտեզ չկա, որ ավելի հստակ պատասխան տա: Նույն հարցը պատգամավորը գործադիրին նաեւ գրավոր էր ուղարկել: Կառավարական կաբինետից նրան միայն պատասխանել են, որ «նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի 2-րդ ենթակետի շուրջ բանակցություններ չեն ընթացել»:

Իշխանությունը, փաստորեն, շրջանցել է պատգամավորի հարցի այն հատվածը, որը վերաբերում է գյուղերի նկատմամբ վերահսկողությունը չկորցնելու երաշխիք, հավաստիացում ստանալուն:

Արցախի իշխանամերձ աղբյուրներն «Ազգ»ին հայտնեցին, որ հարցն այս պահին չի քննարկվում: Հայտնի է միայն, որ եթե հանկարծ որոշեն նոր ճանապարհ կառուցել, ապա այն, ադրբեջանական կողմի պնդմամբ, Շուշիով չպետք է անցնի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆՁՆԱԳՐԻ ԴԵՖԻՑԻՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

26/12/2025
Հաջորդ գրառումը

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական