Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՄԼԵՏ ԳԱՍՊԱՐՅԱՆ

24/09/2021
- ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անողոք հիվանդությունը, 71 տարեկանում, մեզնից խլեց հայ ժամանակակից լրագրության ճարտարապետներից, իսկ հայկական դիվանագիտությունըՙ իր բանիմաց գործիչներից մեկին։

Համլետ Գասպարյան. «Ազգ»ի հիմնադիրներից, թերթի անփոխարինելի գործադիր խմբագիր, հայոց լեզվին հրաշալի տիրապետող, քաղաքական եզրաբանությունների մասնագետ, որը քաջ տիրապետում էր նաեւ ֆրանսերեն լեզվին։ 1996 թ.ից նա անցել էր պետական ծառայության. ՀՀ արտգործնախարարության կազմում որոշ ժամանակ ծառայելուց հետո որպես դեսպանության քարտուղար աշխատանքի էր անցել Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, թրծվել դեսպան եւ ապա արտգործնախարար Էդ. Նալբանդյանի հովանու ներքո, ապա նշանակվել արտակարգ եւ լիազոր դեսպան Ռումինիայում, որտեղ պաշտոնավարել էր շուրջ հինգ տարի։ 2018 թ., արտակարգ եւ լիազոր դեսպանորդ-նախարարի կարգավիճակով ընդգրկվել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմում որպես խորհրդական։

Խոհուն, սթափ, ազգային-պետական հարցերում ռեալիստական ուղղության հետեւորդ, քաղաքական արկածախնդրությունը կտրականապես մերժող անձնավորություն էր Համլետ Գասպարյանը, որի նմանները, ափսոս, հետզհետե անհետանում են մեր պետական ծառայության տիրույթում։

Ավելի քան 40 տարվա լրագրողական, հասարակական ու դիվանագիտական գործունեության ընթացքում Համլետ Գասպարյանը բացի «Ազգ»ից խմբագրել է նաեւ մի շարք պարբերականներ, գրքեր, ֆրանսերենից թարգմանել Շառլ Ազնավուրի երգերի տեքստերից կազմվածՙ թերեւս լավագույն հատընտիրը, մեծ երգչի մասին գրել մի շարք ակնարկներ, նրա հետ անցկացրել մի քանի հարցազրույց։

«Ազգ»ի խմբագրությունը սգում է նրա կորուստը եւ վշտակցում տիկնոջըՙ Գայանեին, զավակներինՙ Արմենին, Աննային, Սոնային ու մյուս հարազատներին եւ գործընկերներին։

Հոգեհանգստյան եւ հուղարկավորության արարողությունների մասին կտեղեկացնենք ավելի ուշ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էս մարդը թուրքի ու ադրբեջանցու կոշիկը լիզելով է անցկացնում օրը․ Աննա Մկրտչյան

Հաջորդ գրառումը

«Քանի՞ հոգևորականի կարողացար ծնկի բերել, պոռոտախոս դավաճան կապիտուլյանտ, քո ամբողջ հերետիկոս ավազակախմբովդ». Սերոբ քահանա Ազարյան

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

«Քանի՞ հոգևորականի կարողացար ծնկի բերել, պոռոտախոս դավաճան կապիտուլյանտ, քո ամբողջ հերետիկոս ավազակախմբովդ». Սերոբ քահանա Ազարյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ, ֆոտոշարք. Փաշինյանն արդեն ինքն իրեն նամակներ է գրում, թեև դեռ քարոզարշավի 5-րդ օրն է

12/05/2026

Քպ-ի բուկլետ, Քպ-ի փոքրացրած, դոշի բռոշկա դարձրած «Հայաստանի քարտեզ», պեչենի. Փաշինյանի քարոզարշավի նվերներ են՝ ընտրողներին։ Մայիսի 11-ից Քպ-ն իր արձակուրդում...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանական դիրքերը Ջերմուկի ուղղությամբ (ՀՀ տարածքում). Դավիթ Գալստյան

12/05/2026

Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, Ջերմուկ այցելության ժամանակ վերջապես ցույց է տվել նմանատիպ մի քարտեզ, որ տեղի բնակիչները հասկանան՝ դիրքերի մասով ինչ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026

Հրապարակվել է հատված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծավալուն աշխատությունից, որը նա գրում է կալանավայրում։ Սրբազանը, հիշեցնենք, աշխատություն է պատրաստում խաղաղության, պատերազմի և նահատակության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական