Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓՅՈՒՆԻԿ ԹՌՉՈՒՆԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔՈՎ ԿԱՄ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ

24/09/2021
- 24 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իհարկե ես հրապարակ չեմ գնացել: Անկարելի բան է, որ նորմալ, արժանապատվություն ունեցող մարդը հակոտնյա, իրարամերժ երեւույթները կարողանա հաշտ համատեղել իր ներսում:

…Հիացմունք է ապրում բազմությունը – հրապարակի ինքնախաբեությամբ տառապող, սեփական բաղձանքը, ցանկությունը իրականության հետ շփոթողները:

Այն ո՞վ է ասողը, թե անկախությունը կամ ազատությունը մերժել չի կարելի, իսկ ո՞վ է մերժում գաղափարը, սոփեստություն է այսպես ասելը, մանիպուլյացիա, երբ խոսքը միանգամայն այլ բանի մասին է, ո՞ւմ աչքերին են ուզում թոզ փչել սիրուն, ճռճռան խոսքերով:

Կարծես թե ամեն օր Հայկի կամ Սասունցի Դավթի արձանի մոտով անցնելիս հայացք են նետում վրանները, կամ թե գիտեն դրա բուն խորհուրդը որ իմանան էլՙ կարծես թե ապրում են դրանովՙ թեկուզ երբեմն- երբեմն, դեպքից դեպք, բայց հրապարակի երկնքում դրանց լուսային պատկերներից հայիլ- մայիլ են լինում:

Հրապարակի ռաբիզ խավը բավական դժգոհ է, սիմֆոնիկ օրկեստրն է նվագում, դասականի մեջ է անցնում երեկոն, ռաբիզի համարՙ տանջալից, մահացու, ինչպես մեզ համարՙ հակառակը:

Պսեւդոբարձրաճաշակ մասը դրանից հրճվանք է ապրում, կարծես Արամ Խաչատրյան ու Ավետ Տերտերյան հենց նոր, առաջին անգամ է լսում, լուսային պլպլան շոուից շշկռված մոռացել է, թե իրեն էլ ինչեր կարող են սպասել: Նույնն է, թե տունդ հրդեհի վերահաս վտանգի տակ լինի, դու սենյակներից մի կենտրոնականում սեղան գցես, փայլուն զարդարանքներ կախես ու շուրջը պտույտներ տասՙ հրդեհը մոռացության տալու հույսով:

Մի ստվար մաս էլ կա առեւտրականի հոգեբանությամբ, որ սեփական շահից այնկողմ ոչինչ չի տեսնում: Սրանք խիղճ ու բարոյականություն կորցրածներն են, որ շարունակում կամ ուզում են ապրել այնպես, ասես ոչինչ չի եղել, որ ռեստորանային քեֆ-ուրախությունն անպակաս լինի իրենցից: Սրանք ամենածանր, ամենաողբերգական պահերին անգամ իրենց չեն կորցնում, սնոբները սեփական էգոյին հագուրդ տալու մոլուցքն են բավարարում այլոց նյարդերի հաշվին, տհաս նյութաստրուկներն էլ ավելի զազրելիՙ սեփական գրպանի համար ոչնչի առաջ կանգ չեն առնում, աղետ կլինի, երկրաշարժ թե պատերազմ, սրանց համար միեւնույն է, սրանք միայն իրենց թալանի տերն են, ամենաստոր ձեւերով անգամ մի պաշտոն փրցնեն, ապահովեն իրենց կերը, երկրի, պետության հերն էլ անիծած, գրպանները տռզացնեն, որ հարմար պահի ճողոպրեն: Ի՞նչն է այս շերտերի համար ընդհանուրը` նախեւառաջ իհարկե անհանդուրժողականությունը իրենցից տարբերվողների, արժանապատվություն ունեցողների նկատմամբ, անհատականություն ունեցող, տաղանդավոր մարդկանց ոչնչացնելը:

Հիշո՞ւմ եքՙ 2020-ին համավարակի պատճառաբանությամբ ինչպես ջարդեցին մերՙ թվում էր ամենաարմատացած ավանդույթըՙ ապրիլքսանչորսյան երթը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Փոխարինող ծրագիր հորինեցինՙ տեխնոլոգիական հնարավորությունները օգտագործելով սարքեցին սգի շոու, ապահովելով վիրտուալ այց, հուշահամալիրի անմար կրակի շուրջը խոնարհորեն բարձրացող քարե սալիկներին վիրտուալ այցելուների անուններ գրելով. մահվան հոտ էր գալիս այդ ամենից եւ… չուշացավ: Եկավ սեպտեմբերի 27-ը. մահ սփռվեց երկրով մեկ, տարօրինակ պատերազմիՙ ասես նախապես գրված սցենարով, սոսկալի կոտորածով: Տարին չլրացած հրապարակում կանգնածները զմայլվում են փայլփլուն լույսերով. ի՞նչ էՙ հիմա covid-ը չքացե՞լ է, որ լցվել եք իրար գլխի հրապարակում, այսքան շուտ աղետը մոռացա՞ք, մոռանո՞ւմ եք, որ ձեր տան սահմանները բաց ու անպաշտպան են:

Ամենաանտանելին մշակութասեր իրենց համարող, մի քիչ էլ դեսից դենից մի բան կարդացածների շերտն է, որ երեւույթի խորքը չթափանցելով, գովերգել է սկսում ծրագրի գեղարվեստական կողմը կամ կատարման մակարդակը: Նման մեծամասշտաբ սցենարների կենտրոնական մասը, որի շուրջը կառուցվում է մնացածըՙ մեր պատմության դրվագների թատերային բեմականացմամբ (լուսային էֆեկտի, թե մեկ այլ միջոցով լինի), կորուստներ, կոտորած, ողբ ու կականն է, կորսված երկիրը հաջորդ սերունդներին որպես ցավոտ հիշողություն ժառանգելը, բայց մի «առավելությամբ», որ հետո եկողների տաղանդը կայանա հենց այս դրվագների վրաՙ որ լալկան ոտանավորներով ու կլկլան երգերով ողողեն մեր միտքն ու փչացնեն արվեստի մեր ճաշակը:

Ասես մազոխիստների բազմություն լինի, որ 100, 50 , 30 տարին մեկ պարտադիր ողբերգության ու մահվան կարիք է զգում եւ որեւէ ձեւով դրանց ճաշակելուն նպաստում: Հետո իր երգերում ու ոտանավորներում մղկտում ու կանչումՙ բայց դու փյունիկ թռչունի պես կհառնես նորից: (Քանի՞ անգամ պիտի հառնի, որ դադարեք սա):

Գրեցի բաներ, ու չգիտեմ պետք են, թե՞ ոչ: Բայց ավելի ճիշտ, քան Հայկ Դեմոյանը սեպտեմբերի 21- ի տոնակատարության մասին, դեռ չի ասվել:

«Չհասկացողներին բացատրեմ այն, ինչ տեղի ունեցավ հրապարակումՙ ընդամենը զանգվածային հիպնոտիկ սեանս»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՎՍՏՐԻԱՑԻ ԲԱՐԵԿԱՄԸՙ ՅԱՍՄԻՆ ԴՈՒՄ-ԹՐԱԳՈՒՏ

Հաջորդ գրառումը

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳ Է ԻՋԵՑՎԵԼՙ ԳՈՎԵՐԳԵԼ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳ Է ԻՋԵՑՎԵԼՙ ԳՈՎԵՐԳԵԼ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Փաշազադեն մեղադրանքներ է հնչեցրել Հայոց եկեղեցու դեմ

14/10/2025

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն դարձյալ մեղադրանքներ է հնչեցրել...

ԿարդալDetails

Ուկրաինային «Tomahawk» հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ Թրամփի համար. Մեդվեդև

14/10/2025

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական