Կիրակի, Նոյեմբերի 9, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՉԵԶՈՔԱՑՆԵԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԲՈԼՈՐ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԻՆ

17/09/2021
- 17 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթանակ տանելուց եւ վերարտադրվելուց հետո իշխանությունն այժմ էլ տարբեր համայնքներում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններներին է պատրաստվում: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մտադիր է սեփական համայնքապետերն ունենալ Հայաստանի բոլոր համայնքներումՙ հնարավոր ընդվզումները ճնշելու ու սեփական օրակարգն անցնցում անցկացնելու համար: Սյունիքում տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանն ու նրա կաբինետը հստակ որոշել ենՙ ամեն գնով հասնել նրան, որ թեկուզ ամենափոքր համայնքում իշխանությունը սեփական թեկնածուին առաջադրի ու հաղթանակ տանի: Սյունիքի մի քանի խոշոր համայնքներում օրինակ, որ այս պահին ղեկավարներ չունեն, ՔՊ-ն առաջադրում է այնպիսի անձանց, ովքեր թե՛ մեծ շրջապատ ունեն, թե՛ նախկինում ինչ-ինչ մութ պատմությունների մեջ չեն հայտնվել: Իշխանականնները հատկապես Կապանիՙ 2018-իՙ իշխանափոխությունից անմիջապես հետո անցկացված ընտրության արդյունքները չեն մարսում, երբ անկուսակցական թեկնածունՙ Գեւորգ Փարսյանը հաղթեց ՔՊ-ական Նարեկ Բաբայանին :

Սյունիքի մարզի ընդդիմադիր հայացքներ ունեցող գրեթե բոլոր համայնքապետերն այս պահին անազատության մեջ են: Այժմ էլ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավարն է հայտարարում, որ իշխանությունն իր հետեւից է ընկել: Տպավորություն է, որ Փաշինյանն ու թիմը լծվել են ընդդիմադիր հայացքներ ունեցող համայնքապետերին չեզոքացնելու եւ ընտրություններին նրանց շանսերը զրոյացելու գործին: Իշխանությունը, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթանակ է տարել հենց մարզերի շնորհիվ, ուզում է սեփական համայնքապետերին ունենալՙ ձայները չկորցնելու ու չփոշիացնելու համար: Բայց ինչքան էլ իշխանությունն ամենատարբեր մեթոդներով ցանկանում է «խելոքացնել» ընդդիմադիր համայնքապետերին, միեւնույնն էՙ նրանք էլ իրենց հերթին չեն ընկրկում: Ուշագրավ է, որ ընտրությունների մասնակելու հայտ է ներկայացրել նաեւ Գորիս համայնքիՙ անազատության մեջ գտնվող համայանքապետըՙ Առուշ Առուշանյանը :

Մեզ հասած տեղեկություններովՙ իշխանությունն այժմ ակտիվ փնտրտուքների ու քննարկումների մեջ է բոլոր այն անձանց հետ, որոք մեծ շրջապատ ունեն եւ ընտրությունների ժամանակ կկարողանան էական դեր խաղալՙ ցանկալի ձայներ ապահովելու համար: ՔՊ-ի համար կարեւոր է նաեւ, որ առաջադրվելիք թեկնածուն ընտրվելուց հետո ճգնաժամային իրավիճակներում հանկարծ ու հանկարծ դեմ դուրս չգա Նիկոլ Փաշինյանին, նրան ատամներով պահի անգամ ամենավատ զարգացումների դեպքում, չլքի նավը: Իսկ այդ ամենը ստուգելու համար իշխանական թեւի հին գայլերը տարբեր մեթոդներ են բանեցնում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԶՈՀԱԽՆՋՈՒՅՔ

Հաջորդ գրառումը

«ԱՆԻԾՎԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ, ԹՈՂ ԱՅԼԵՎՍ ՆՄԱՆ ՀՈՒՇԱԿՈԹՈՂՆԵՐ ՎԵՐ ՉԽՈՅԱՆԱՆ»

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

«ԱՆԻԾՎԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ, ԹՈՂ ԱՅԼԵՎՍ ՆՄԱՆ ՀՈՒՇԱԿՈԹՈՂՆԵՐ ՎԵՐ ՉԽՈՅԱՆԱՆ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական