Չորեքշաբթի, Հուլիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԶՈՀԱԽՆՋՈՒՅՔ

17/09/2021
- 17 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
«Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային եւ գունագեղ տոնակատարություն: Այն, նախեւառաջ, նվիրված կլինի ՀՀ անկախության, անվտանգության, ինքնիշխանության եւ Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին», սեպտեմբերի 9 կառավարության նիստում ծանուցեց վարչապետ Փաշինյանը: Նրա «գունագեղ տոնակատարություն» բառակապակցությունը աղ լցրեց 44- օրյա պատերազմում զոհվածների ընտանիքների բաց վերքին, որոնց համար «գունագեղն» ընդհատվել է, իսկ «բուռն ուրախություն, բերկրանք» նշանակությամբ տոնակատարություն բառը, շատերի ընկալմամբ, նաեւ Փաշինյանի ու նրա թիմի պատճառով, առօրյային, ներկա-ապագային էլ չի պատկանումՙ հոգեհանգիստ, յոթ, քառասունք… իսկ տարելիցըՙ ծանր, ծանրացող, հեղձուկ մոտենում է… Սա կառավարությունը, նրա «գունագեղ տոնակատարություն» հղացած թիմը, օրիգինալության մարմաջով տառապող հանրույթը, սիմֆոնիկ ու դասական երաժշտության քաջագիտակ մի շերտ դժվար ընկալի, քանզիՙ առաջնագծում չի եղել, զավակ չի կորցրել, Եռաբլուր չի բարձրացել, բանաստեղծություն անգիր գիտի, երգել, նվագելՙ նույնպես, բայց… բառի խորքը չի սուզվել, չի ճանաչում տառապանքը, լավ չգիտի հայոց ծիսակարգը, զոհերին ու մանավանդ Հերոսներին պատվելու իսկական կարգը, Պետություն, Ինքնիշխանություն պահել- պահպանելու արժանապատիվ եւ միակ ձեւը:Սեպտեմբերի 15-ին ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ, ի պատասխան որդեկորույս Գեղամ Նազարյանի, Փաշինյանը նախ ներողություն խնդրեց «բոլոր այն մարդկանցից, ում զգացմունքները խոցել եմ նման ձեւակերպմամբ, բայց…» փորձեց սրբագրել իր արտաբերած «գունագեղի» մեր տպավորությունըՙ «պետական տոնը պիտի նշվի դրոշներով, տեսե՛ք, մեր դրոշների գույները վառ են, եւ ես չեմ կարծում, թե մենք պիտի չեղարկենք դրոշի գույները»:Փաշինյանը բանասիրական կրթություն ունի, հետեւաբարՙ չի կարող չիմանալ գունագեղ բառի նշանակությունըՙ գեղեցիկ գույներով, երանգներով: Հայոց պետականության խորհրդանշան դրոշը վերացարկված «գունագեղ» չէ, այլՙ հստակՙ եռագույն է, հորիզոնական կարմիր, կապույտ, ծիրանի, որ 44- օրյա պատերազմից հետո Եռաբլուրում փարվում է իր համար կյանքը չխնայած հերոսներին: Նրա՛նք են իրենց հոր եւ մոր, կնոջ ու ընկերների համար եղել այդ «գունագեղը», Երեւանն ու Ստեփանակերտը, Գյումրին ու Վանաձորը, հայոց բոլոր շեները, փողոցները գունազրկվել են այն պայծառ, վառ գույներից, որ 5000 անուն ունեն: Փաշինյանը բանասիրական կրթություն ունի եւ չի կարող չհասկանալ «դժգույն» բառի նշանակությունը, երբ Շուշի քաղաքի անվան կողքին էր դնում: Ինձ համար Շուշին գունեղ բառ ու բան լինելուց զատ մի հերոսավայր է, ուր զգացել եմ ազատություն բառի սահմանը, մի խորհրդանիշ, որը բարձր, անհաս, աննվաճ պահելու համար անմահացել են մեր հերոսները, մեր երկրի գալիքի գանգրահեր տղաները, Հայաստան մեր տան թանկ գույները:Հրաչյա Աճառյանի «Արմատական բառարանում» տոն բառի մեկնությունը «հասարակաց հանդեսն» է: Անշուշտ հասարակությանը համախմբող արժեք է երկրի անկախությունը, ինքնիշխանությունը, 30-ամյակը: Հասարակության մի մեծ հատված, որ իր տան լույսն ու գույնը զոհաբերել է այդ անկախության, ինքնիշխանության համար, որին ծանոթ չեն կառավարության անդամների ընտանիքների զոհաբերության համարժեք օրինակներ, ստիպված չէ ունկնդրել եւ կատարել հանդեսների սիրահար մյուս հատվածի բացատրությունը կամՙ այս դեպքում քարոզը, թե 30- ամյակը պիտի՛ նշենք «հավուր պատշաճի»: Դարձյալ բառից կառչենք. «Հավուր»ը հրամայում է հանո՛ւն այդ տոնի դուրս քշել մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխանությունը կասկածի տակ դնող, մեզ վրա զենքի փողը պահած ադրբեջանցիներին, ամրացնել մեր սահմանային հենակետերը, դիրքերը եւ տոնակատարությանը հատկացվող գումարները ծախսել բանակի, զինվորի անվտանգությունն ապահովելու համար:Հասարակությանը, քաղաքացուն լավ, անկեղծ գրված, խմբագրված մի խոսք ասել, որ ընկալելի, թարգմանելի կլինի ինքնիշխանություն ունեցող մյուս պետությունների համար էլ, որ հստակ կձեւակերպի մեր նախնյաց հավատամքըՙ սրով եկածին խաղաղ չենք դիմավորելու:Այլապեսՙ բառարանում ննջող մի ստույգ բառ հուշում է, որ սեպտեմբերի 21-ին կազմակերպված տոնակատարությունը «զոհախնջույք» է լինելու…
 
Նախորդ գրառումը

ԲԱՔՈՒՆ, «ԹԱԼԻԲԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԵՎ ՄԵՆՔ

Հաջորդ գրառումը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՉԵԶՈՔԱՑՆԵԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԲՈԼՈՐ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՉԵԶՈՔԱՑՆԵԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԲՈԼՈՐ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԻՆ

Լրահոս

Արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանը կարող էր գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման. Վահե Դավթյան

14/07/2026

Շուշիի մեդիաֆորումին Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկին անդրադարձել է XIX–XX դարերի «գաղութային ժառանգությանը»՝ մեղադրելով ԽՍՀՄ-ին հանրապետության ռեսուրսների, մասնավորապես՝ նավթային հարստության շահագործման...

ԿԸՀ նախագահի մամլո խոսնակն աշխատանքից ազատման դիմում է գրել

14/07/2026

Սեդա Ղուկասյանը հուլիսի 15-ից չի կատարելու ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարի գործառույթները։ Նա այդ մասին հրապարակում է արել. «Տեղեկացնում եմ, որ...

Վրաստանը դանդաղեցնում է բեռնատար տրանսպորտի թողունակությունը «Վերին Լարս» անցակետով

14/07/2026

Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ չեզոք գոտում տրանսպորտային միջոցների զգալի կուտակում է նկատվում «Վերին Լարս» անցակետով.  հայտնել են Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունից։...

Երբ Փաշինյանն ասում է՝ կա՞ մի դատավոր, որ իմ ասածները չանի, սա ցույց է տալիս՝ գտնվում ենք բռնատիրական պետությունում. քաղաքագետ

14/07/2026

Ձախողումներն ուրիշ երկրում կբերեին նրան, որ կառավարող ուժը կհեռանար՝ ներողություն խնդրելով և ասելով , որ չկարողացավ անհրաժեշտն անել։ ՔՊ-ն ու...

Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով. Օնդրեյ Կնոտեկ

14/07/2026

Գիտեի՞ք, որ Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով։ Ուստի ուրախ եմ, որ Եվրոպական...

Լավրովը Թուրքիայից կոշտ արձագանք է ակնկալում

14/07/2026

Ռուսաստանը հույս ունի, որ Սև ծովում թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Թուրքիան կոշտ ազդանշան կուղարկի Ուկրաինային. հայտարարել է Ռուսաստանի արտաքին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական