Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՔՈՒՆ, «ԹԱԼԻԲԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԵՎ ՄԵՆՔ

17/09/2021
- 17 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Եթե պետք է բնութագրել «Թալիբան» շարժումը, ապա սովորական բառերով այն կարելի է անվանել չարացած աֆղաններ – այդպես է անվանում վերլուծաբան Թեդ Կալլահանը այդ շարժումը:Նրա կարծիքով այդ շարժումը այլեւս պաշտոնական էթնիկ-ազգային շարժում չէ, ինչպես 90-ականներին:«Թալիբան» շարժումը հիմնականում իհարկե բաղկացած է փուշթուն աֆղաններից, բայց դա այդքան էլ հասարակ հարց չէ, քանի որ գոյություն ունի «Հաքքանի ցանց» հասկացությունը, որը հիմնավորված է ինչպես Պակիստանում, այնպես էլ տեղաբաշխված է Աֆղանստանում: Այդ ցանցում կան էթնիկ ուզբեկներ եւ տաջիկներ, թուրքմեններ, ինչպես նաեւ էթնիկ խազարներ, որոնք նույնպես աֆղաններ են եւ ընդգրկված են «Թալիբանի» կազմում:Հայտնի է, որ թալիբների կազմում մարտնչող արտասահմանյան մարտիկների թվում կան ահաբեկիչներ Մերձավոր Արեւելքից, որոնք «Ալ-Ղաիդայի» կազմից են, կան մարտիկներ Պակիստանից եւ Կենտրոնական Ասիայից: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի վերլուծաբանները պնդում են, որ «Թալիբանի» 85.000 մարտիկներից առնվազն 10.000-ը արտասահմանյան մարտիկներ են: Ուրիշ տվյալների համաձայն, նրանցից 65.000-ը Պակիստանի քաղաքացիներ են, մնացածը Կենտրոնական Ասիայից են, Չեչնիայից կամ Մերձավոր Արեւելքի «Ալ-Ղաիդայից»:Ըստ Չինաստանի հետախուզության տվյալների, էթնիկ ույղուրների մարտիկները երկրի հյուսիս-արեւմուտքից, օգտագործվում են «Թալիբանի» կողմից Աֆղանստանի հյուսիս-արեւելյան նահանգումՙ Բադախշանում:Իսրայելական հատուկ ծառայություններից մեկի նախկին ղեկավար, այժմ քաղաքական փորձագետ Յակով Քեդմին վերլուծելով իրադարձությունները Աֆղանստանում, նշում է, որ «Թալիբանը» ստեղծված է Պակիստանի ռազմական հետախուզության կողմից եւ համաձայնվում է Ռամզան Կադիրովի (Չեչնիայի նախագահ) այն մտքերի հետ, որ «Թալիբանը» ստեղծված է Քաշմիրում (Հնդկաստան) դիվերսիաներ անցկացնելու նպատակով:Յակով Քեդմին հաստատում է, որ «Թալիբանը» արմատական, ահաբեկչական, էքստրեմիստական շարժում է, որի նպատակը Աֆղանստանում Խալիֆաթ կառուցելն է: Խալիֆա՛թ, ոչ թե պետություն: Խալիֆաթը իսլամական հասկացություն է, եւ դրա սահմանները վերջանում են այնտեղ, որտեղ այլեւս չկան մուսուլմաններ: Ինքնստինքյան պարզ է, որ էքստրեմիստ թալիբները չեն կանգնի իրենց խաիլֆաթի սահմանների մոտ, նրանք կշարժվեն առաջ…Այն արագությունը, որով թալիբները գրավեցին գրեթե ամբողջ Աֆղանստանը, շշմեցրեց բոլորին: Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան եւ նրանց դաշնակիցները ՆԱՏՕ-ի բլոկից, վերջին 20 տարիների ընթացքում կառուցում, մարզում եւ պատրաստում էին Աֆղանստանի անվտանգության ուժերը, ոստիկանությունը, բանակը եւ հատկապես ռազմա-օդային ուժերը:Կառավարական փաստաթղթերում նշվում էր, որ երկրի անվտանգությունը ապահովում են ավելի քան 300.000 զինծառայողներ: Պարզվում է, որ դա այդպես չէր… Բրիտանական հակահետախուզության (Mi 5) ղեկավարըՙ Քեն Մակկալումը , իր հերթական զեկուցագրում նշում է, որ «Թալիբանի» իշխանությունը զավթելուց հետո, շատ հնարավոր է, որ 9/11 (ահաբեկչություն Նյու Յորքում 2000թ.) տեսակի ահաբեկչական ակտերը կրկնվեն աշխարհում:Այսինքն ահաբեկիչները կվերականգնեն իրենց «ցանցերը» եւ պայմաններ կստեղծեն լավ մշակված, հնարամիտ դավադրությունների համար: Սակայն Մակկալումը չկարողացավ պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք Մեծ Բրիտանիան կարող է թիրախ հանդիսանալ թալիբների համար: Սակայն հակահետախուզության ղեկավարը նշեց, որ վերջին 4 տարիների ընթացքում իրենց հաջողվել է կանխել 31 ահաբեկչական դավադրություններ, ընդ որումՙ վերջին փուլում: Հատկապես ահաբեկչական ակտեր քաղաքացիական օդանավերում:Մեզ պետք է հետաքրքրի մեկ կարեւոր հարցՙ իշխանափոխությունը Աֆղանստանում ինչպե՞ս կանդրադառնա հայ-ադրբեջանական հակամարտությանը, ի՞նչ թաքնված ռիսկեր կան Հայաստանի եւ Արցախի համար, ինչքանո՞վ կամպրապնդվի Թուրքիայի դերը տարածաշրջանում եւ կթուլացնի Ռուսաստանի դիրքերը:Ամենայն հավանականությամբ հարաբերությունները Ադրբեջանի եւ Աֆղանստանի միջեւ կշարունակվեն: Հիշեցնենք, որ առաջին քաղաքացիական ավիաընկերության ինքնաթիռը, որ ուղեւորվեց Քաբուլ, դա ադրբեջանական «AZAL» ավիափոխադրիչն էր: Երկար ժամանակ, սկսած 2000-ականներից, ամբողջ աշխարհը Աֆղանստան էր մեկնում Բաքվից, ադրբեջանական չվերթներով, եւ բեռնափոխադրումները իրականացվում էին ադրբեջանական «SILK WAY» ավիաընկերության միջոցով: Ավելին, Բաքվում էին պատրաստվում Աֆղանստանի դիվանագետները:Ըստ որոշ տվյալների, Քաբուլի օդանավակայանում հերթապահող թուրք զինվորական զորակազմում կային 120 ազեր զինծառայողներ:Թալիբների հետ ակտիվ շփումներ ունեն Պակիստանը եւ Քաթարը, իսկ Բաքուն գրեթե դաշնակցային կապեր ունի Իսլամաբադի եւ գործընկերությունՙ Քաթարի հետ:Աֆղանստանի նախկին, օրինական իշխանությունները 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց աջակցությունը հայտնեցին Ադրբեջանին: Կասկած չկա, որ թալիբները «ուշքի գալուց» հետո նույնպես կաջակցեն Ադրբեջանին: Հարցն այն է, թե ինչ աստիճանի կլինի այդ աջակցությունը:Իհարկե, Հայաստանը պետք է զերծ մնա հայտարարություններից «Թալիբանի» վերաբերյալ, սակայն այն հանգամանքը, որ Հայաստանը 2021թ. սեպտեմբերից նախագահում է հավաքական անվտանգության պայմանագրային կազմակերպությունում, իսկ Տաջիկստանի սահմաններում դեռ հայտնի չէ ի՞նչ օպերատիվ իրավիճակ կստեղծվի, կարելի է ասել, որ ոչ հասարակ օպերատիվ-քաղաքացիական իրավիճակ կարող է ստեղծվել…
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲՆԱԿԻՉՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻ

Հաջորդ գրառումը

ԶՈՀԱԽՆՋՈՒՅՔ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԶՈՀԱԽՆՋՈՒՅՔ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Հայաստան–ՌԴ առևտրաշրջանառության թիվը ուռճացված չէր. ոսկու շրջանառություն էր տեղի ունենու, որից Հայաստանը չուներ ոչ մի օգուտ, այդ թիվը զրո էլ...

ԿարդալDetails

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025

Երևանում փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են հոկտեմբերի 9-ին, Նուբարաշենում ծծմբի երկօքսիդի չափը գերազանցվել է 3 անգամ

13/10/2025

Այսօր առավոտյան իսրայելական բանտերից ազատ է արձակվել 2000 պաղեստինցի

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական