Կիրակի, Նոյեմբերի 9, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲՆԱԿԻՉՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻ

17/09/2021
- 17 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ֆիզիկայի գիտավանի բնակիչների բողոքի ակցիաներն ու իրավապահ մարմինների կողմից այդ ակցիաները ճնշելու քայլերը նոր հանգրվանի են հասել: Սեպտեմբերի 14-ին բերման է ենթարկվել Ֆիզգորոդոկի բնակիչ Հայկ Հարությունյանը , որը 20 օր հացադուլ էր արել, իսկ վերջին երկու օրերինՙ նաեւ ջրադուլ:

«Ցանկացել են ասֆալտի վրա թեքահարթակ պատրաստել, որպեսզի իրենց ծանր տեխնիկայի անցուդարձը հեշտացնեն: Հայկն էլ ընդդիմացել է, ու ոստիկանները բերման են ենթարկել»,- պատմել է թաղամասի բնակչուհիներից մեկը:

Հիշեցնենք, որ Ֆիզգորոդոկ կոչվող գիտավանի բնակիչներն ամիսներ շարունակ բողոքում են այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներից եւ դրանք համարում ապօրինի: Նախատեսվում է տարածքում կառուցել 12 հարկանի բազմաբնակարան շենք: Բնակիչները մի քանի անգամ արդեն բողոքի ակցիաներ են իրականացրել շինարարության դեմ, ինչի հետեւանքով հարուցվել է քրեական գործՙ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քաղաքապետարանը հրահանգել է կասեցնել շինարարությունը, մինչեւ կավարտվի գործի քննությունը, սակայն շինարարությունը չի դադարեցվել:

«Ռատկո» ՍՊԸ-ն ջարդում ու վերացնում է Ֆիզգորոդոկի ծառերը, կանաչ տարածքը: Իսկ թաղամասի բնակիչները պահանջում են կասեցնել աշխատանքները մինչեւ գործի քննության ավարտը:

Ֆիզգորոդոկի բնակիչները Կենտրոն եւ Նորք Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ բողոքի ակցիա են իրականացրել, որտեղ քննվել է բնակիչների բողոքարկումըՙ նախկինում քրեական գործ չհարուցելու վերաբերյալ: Այնուհետեւ ակցիայի մասնակիցները շարժվել են Երեւանի քաղաքապետարանՙ պահանջելով հանդիպում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, որին նախապես հասցեագրել էին բողոքագիրՙ հետեւյալ բովանդակությամբ.

«Մեր պահանջը Երեւանի քաղաքապետարանից նույնն էՙ

– Անհապաղ կասեցնել ապօրինի շինարարությունը,

– Տրամադրել մի տարի շարունակ պահանջվող (շինթույլտվության) փաստաթուղթը,

– Վերացնել ապօրինի տեղադրված պարիսպը,

Ավագանու անդամներից ակնկալում ենքՙ

– Դուրս գալ եւ հանդիպել քաղաքացիներին,

– Մեր բողոքը հնչեցնել (Ավագանու) նիստի ընթացքում եւ ստանալ կոնկրետ պատասխաններ,

– Անել հանրային հայտարարությունՙ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ թաղամասի երկու բնակիչ արդեն 20 օր էՙ հացադուլի մեջ է, որոնցից մեկն այսօր անցել է ջրադուլի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՊԱՂԵԼԸ ԿԱՐՈՂ Է ԲԺՇԿԻ ԿՅԱՆՔՆ ԱՐԺԵՆԱԼ

Հաջորդ գրառումը

ԲԱՔՈՒՆ, «ԹԱԼԻԲԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԵՎ ՄԵՆՔ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԲԱՔՈՒՆ, «ԹԱԼԻԲԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԵՎ ՄԵՆՔ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական