Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՐԳԻ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՉԿԱՏԱՐԻ ՈՐԵՎԷ ՍԽԱԼ ՔԱՅԼ»

17/09/2021
- 17 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Աքարը

Մինչ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու, այսպես կոչված, շատ դրական ազդակներ էր հաղորդում, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրանց արձագանքում էր «դրական որոշակի ազդակներին դրական ազդակներով պատասխանելու» պատրաստակամությամբ, եւ հայ-թուրքական հարաբերությունների «բարելավման» հավանականությունը տեղիք էր տալիս աշխույժ քննարկումների ինչպես հայկական, այնպես էլ թուրքական քաղաքական շրջանակներում, ահա սեպտեմբերի 15-ին ելույթ է ունենում Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը :

Օգտվելով առիթից նշենք, որ նա մինչ այդ զբաղեցրել է թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը: Թուրքական մամուլի վկայությամբ, մասնավորապես «Վաթան» եւ «Միլիյեթ» թերթերի, ելույթում նա ասել է. «Մենք Ադրբեջանին ուղղված սպառնալիքներն ընդնում ենք որպես մեր դեմ ուղղված սպառնալիքներ: Ցանկանում ենք, որ Հայաստանը հարգի հաստատված զինադադարը եւ չդիմի որեւէ սխալ քայլի, որ տարածաշրջանում ապահովվի զինադադարի հարատեւությունն ու կայունության հաստատումը»:

Աքարն այս ելութը ունեցել է ռազմաօդային ուժերի զորավարժությունների ընթացքում, ամենայն հավանականությամբՙ թուրք-ադրբեջանական, եւ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտապի պետ Քարիմ Վելիեւի ու ռազմաօդային ուժերի զորահրամանատար Ռամիզ Թահիրովի ներկայությամբ:

Թուրքական վերոհիշյալ թերթերի վկայությամբ Թուրքիայի պաշտպանության նախարարն ելութով հանդես է եկել լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Մեզ համար կարեւորը, ինչ խոսք, դրա բովանդակությունը չէ, այլ նկրտումները, որոնց մասին էլ որոշակի պատկերացում են տալիս Աքարի ճեպազրույցին հաջորդած հայտարարությունները:

Նա այդ հայտարարությունների ժամանակ, ըստ թուրքական թերթերի, ասել է, որ Թուրքիան հարգում է բոլոր հարեւաների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ավելացնելով. «Մենք որեւէ մեկի սահմանները խախտելու մտադրություն չունենք, այդ մասին խոսք անգամ լինել չի կարող: Սակայն չենք կարող թույլ տալ որեւէ մեկին, որ խախտի մեր եղբոր տարածքային ամբողջականությունն ու ոտնահարի նրա իրավունքները: Մեր միակ նպատակը հարազատ եղբայների անվտանգության ապահովումն է: Գաղտնի ոչ մի նկրտում չենք հետապնդում»:

Ապա նա շնորհավորել է 30 տարի շարունակ օկուպացման տակ գտնվող տարածքները 44 օրվա ընթացքում, այսպես կոչված, ազատագրած ադրբեջանական զինված ուժերին, նշել է հրամանատարական կենտրոնի մասին, որտեղ թուրքական եւ ռուսական զինծառայողները գործում են համատեղ, եւ անդրադարձել «Շուշիի հռչակագրին», ասելով. «Հունիսի 15-ին նախագահ Էրդողանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ստորագրած «Շուշիի հռչակագիրն» ամրապնդել է ոչ միայն մեր եղբայրությունը, այլեւ երեւան է հանել այն ուղեգիծը, որին հետայսու հետեւելու են Թուրքիան եւ Ադրբեջանը: Մեր նախագահի եւ մեծարգո Ալիեւի մեկնած բարյացակամ ձեռքը Հայաստանին, ինչպես նաեւ խաղաղության եւ կայունության առաջարկը, խիստ կարեւոր են տարածաշրջանի կայունության համար, սակայն մինչեւ օրս, ցավոք, դա չի արժանացել համարժեք արձագանքի: Մեր նպատակը կողմերի խաղաղ գոյակցությունն է, ինչպես նաեւ տարածաշրջանի կայունությունը: Ցանկանում ենք, որ Հայաստանը հարգի զինադադարի պայմանները, չկատարի սխալ որեւէ քայլ եւ նպաստի տարածաշրջանի կայունությանը»:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի խնդիրը, ինչ խոսք, տարածաշրջանի կայունությունը չէ, ոչ էլ խաղաղությունը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով կաթվածահար վիճակում հայտնված, ահաբեկված Հայաստանի ծանր կացությունը Ռուսաստանի հետ համագործակցությամբ սեփական շահերին ծառայեցնելը: Որքան էլ այս երկու պետությունների շահերը Հայաստանի եւ հայ ժողովրդի հարցերում համընկնեն, երկուսն էլ բախվում են ԱՄՆ-ի գործոնին, քանի որ չեն կարող պայքարել դրա դեմ, եւ իրենց համատեղ առաջադրանքը փորձում են լուծել հայաստանյան իշխանությունների միջոցով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀԱՊԱՂԵԼԸ ԿԱՐՈՂ Է ԲԺՇԿԻ ԿՅԱՆՔՆ ԱՐԺԵՆԱԼ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՊԱՂԵԼԸ ԿԱՐՈՂ Է ԲԺՇԿԻ ԿՅԱՆՔՆ ԱՐԺԵՆԱԼ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական