Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՄԱՆ ԲՅՈՒԶԱՆԴԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՏՈՐՈՒՄ

10/09/2021
- 10 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շվեդիայում լույս է տեսել «Ուփսալայի բյուզանդագիտական մատենաշարի» հերթական հատորըՙ «Աստվածաշնչի ազդեցությունը Բյուզանդիայում. բնագրեր, ձեռագրեր եւ դրանց ընթերցողները» վերնագրով: Անգլերեն եւ ֆրանսերեն հոդվածների շարքում տեղ է գտել նաեւ բելգիացի երիտասարդ հայագետ Էմանուել վան Էլվերդինգեի «Երանի~ որ ունիցի զաւակ ի Սիոն. աստվածաշնչյան նյութեր հայերեն հիշատակարաններում» ուսումնասիրությունը:

Հայկական ձեռագրերի հիշատակարաններում Սուրբ Գրքի օգտագործումը հեղինակի թեզի թեման է: Հայտնի է, որ հայերեն հիշատակարաններում առկա է հարուստ պատմական տեղեկատվություն, սակայն վան Էլվերդինգեն դրանք ուսումնասիրել է գրական տեսանկյունից: Նա ցույց է տվել, թե հիշատակարաններ գրողները որքան խորաթափանց են եղել աստվածաշնչյան մշակույթում. անգամ կրթությամբ աչքի չընկնող գրիչները հիշատակարաններում դիմել են աստվածաշնչյան ակնարկների եւ հղումներիՙ իրենց ոճը բարձրացնելու համար: Վան Էլվերդինգենը ներկայացրել է այս միահյուսված մտքի բազմաթիվ հետաքրքրաշարժ օրինակներ: Նա ոչ միայն ենթադրում է այդ միաձուլման կիսով չափ գիտակված գործընթացը, այլեւ հուշում, որ հայ գրիչները գիտակցաբար նմանակել են աստվածաշնչյան հարացույցը: Հեղինակը ներկայացրել է այդ, իր խոսքերով, «քրիստոնեական կրթության ենթագիտակցական արձագանքների» օրինակներ, ավելի խորը խորհրդածելով այդ պարատեքստերում հիշված այն ուղերձների շուրջ, որոնք երբեմն հասել են բանաստեղծության մակարդակի:

Էմանուել Վան Էլվերդինգեն Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմիլիան համալսարանի բողոքական աստվածաբանության բաժնի պոստդոկտորանտ է: Որպես բելգիական Գիտական ուսումնասիրությունների հիմնադրամի եւ Լուվենի Կաթոլիկ համալսարանի գիտաշխատող, իր թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է հայերեն ձեռագրագիտության ոլորտում, 2017 թվականին: Զբաղվում է հունարեն եւ հայերեն ձեռագրերի պարատեքստերի, ինչպես նաեւ ձեռագիր գրքերի պատմամշակութային նշանակության ուսումնասիրությամբ:

Ավելացնենք, որ «Աստվածաշնչի ազդեցությունը Բյուզանդիայում» հատորը կարելի է անվճար ներբեռնել հետեւյալ հասցեիցՙ http://urn.kb.se/resolve?urn=urn:nbn:se:uu:diva-420968

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔՐԻՍ ԲՈՀՋԱԼՅԱՆ. «ԲԱՆՋԱՐԱՆՈՑՈՎ ԶԲԱՂՎԵԼԸ ՀՈԳԵԿԱՆ ԲԵՐԿՐԱՆՔ Է»

Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԹԱՔՑՆՈՒՄ Է ԶՈՀԵՐԻ ՈՒ ԶԻՆՏԵԽՆԻԿԱՅԻ ԿՈՐՍՏԻ ԻՐԱԿԱՆ ԹԻՎԸ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԹԱՔՑՆՈՒՄ Է ԶՈՀԵՐԻ ՈՒ ԶԻՆՏԵԽՆԻԿԱՅԻ ԿՈՐՍՏԻ ԻՐԱԿԱՆ ԹԻՎԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական