Չորեքշաբթի, Հուլիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԲ ՑԱՆԿԱԼԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ

10/09/2021
- 10 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՀ բարձրագույն պաշտոնյաների կողմից տարբեր առիթներով արվող հայտարարությունների, հարցազրույցների ու ասուլիսների ընթացքում հնչեցրած հաղորդումներից մեր մարդկանց մոտ կարծիք է կազմավորվում, որ երկրում ամեն ինչ լավ է, կամ գրեթե լավ է, մտահոգվելու հարկ չկա: Այս առումով երբ հպարտ հռչակված քաղաքացին որեւէ ծառայությունից կամ առեւտրային հաստատությունից է փորձում օգտվել, պարզվում է, որ մեր կառավարիչների յուրօրինակ լավատեսությունը, մեղմ ասենք, այնքան էլ հիմնավոր չէ, քանզի թե՛ ծառայությունների որակը, թե՛ սահմանված գները մեր համեստ կենցաղով ապրող մարդկանց պարզապես չեն գոհացնում, նրանց սրտով չէ: Ասվածը վերաբերում է մեր առօրյայի բոլոր ոլորտներինՙ պետական ու համայնքային կառավարումից մինչեւ պարզ կենցաղային հարցեր: Փորձեմ ասելիքս հիմնավորել կոնկրետ օրինակներով, դրանց ընտրությունը կատարելով գրեթե պատահական սկզբունքով, առանց նախնական տրամադրվածության:

Նախորդ տարվա հունվարին Կապանում կազմակերպած ասուլիսի ընթացքում խոսելով ՀՀ-ում 100 հարցերի լուծումներից, երկրի գործադիր ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ գյուղատնտեսությանը, մասնավորապես նշելով. մեկնարկել է 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը, որի շրջանակում ձեռք է բերվել 304 գլուխ կենդանիՙ 391 մլն դրամ արժեքով: Մեկնարկել է նաեւ 2019-2023 թվականների ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը. ձեռք է բերվել 203 գլուխ կենդանի, տրամադրվել 79 մլն դրամ: Ընդամենը երկու, ոչ մեծ ճյուղերին օժանդակությունը, խոսքը պետության կողմից իրականացված ծախսերի մասին է, կազմել է 470 մլն դրամ, մոտ 1 մլն դոլար: Սրանք հրամցվել են ՀՀ թիվ 1 պաշտոնյային, որն էլ դրանք հանրայնացրել է, անշուշտՙ աջակցության ակնկալիքով: Ավաղ, ՀՀ քաղաքացիս, որ նաեւ ակտիվ լրագրությամբ է զբաղվում, վերջիններիս թվում չէ, քանզի երկրի ոչ հարուստ բյուջեից իրականացված ֆինանսական միջոցների եւ ձեռքբերված գլխաքանակների արդյունքում պարզվում է, որ դրանց խոշորի 1 միավորի դիմաց վճարվել է 1.300.000 դրամ, մանրի դեպքումՙ 340.000 դրամ: Հայտնի է, որ վերջին գումարով մեր անասնաշուկաներում առնվազն 350 կգ կենդանի քաշով խոշոր եղջերավոր կարելի է գնել, իսկ 1.3 մլն-ով նվազագույնը 3 կով: Այն մոտեցումը, թե արտերկրներում գնված խոշոր եղջերավորները ՀՀ-ում հարցեր կլուծեն, երբեւէ չեն արդարացել, քանզի չի լուծվում դրանց կերակրմանն անհրաժեշտ լիարժեք կերերի խնդիրը: Որպես հիմնահարց այն մեզանում գոյություն չունի, բացարձակապես կապ չունի ոլորտի պատասխանատուի կուսակցական պատասխանատվությունը: Հետեւանքը մեկն էՙ անասնատեսակների ցածր կաթնատվությունն ու մսաճը, գյուղաբնակների էլՙ դրանց իրացման գներից դժգոհությոնը:

Այսօրինակ հարցերից խոսվեց ՀՀ կառավարության սեպտեմբերի 2-ի նիստում, երբ գյուղոլորտի պատասխանատու էկոնոմիկայի նախարար Վ. Քերոբյանը խաղողի 180 հազար տոննա արտադրության թիվ հնչեցրեց: Դե նախարար է, պարտավոր է ինքնավստահ լինել, միայն թե պարզ չէ, այգիների ի՞նչ տարածքներից է հավաքվելու բերքի այդ քանակը, 12 հազար հեկտարի՞ց, թե՞ 15 -16 հազարից: Այստեղից էլ մթերման գինը, որի հարցում խաղողագործները լուրջ դժգոհություն ունեն, կգ-ի դիմաց 130 դրամը հազիվ ինքնարժեքն է փակում հայտարարությամբ: Եվ հարցը, թե ինչո՞ւ է երկրում արտադրված գրեթե ողջ խաղողը ուղղվում խոշոր վերամշակողների մթերումների պահանջների բավարարմանը, հնչում է ինքնաբերաբար: Երկրում պարզապես գոյություն չունի փոքր ու միջին գործարարության օժանդակության միջոցով խաղողի հումքից գինիներ արտադրելու որեւէ ծրագիր, որպիսին իրականցվում է երկիր մոլորակի չորս կողմերում: Ֆրանսիայում բնակվող հարազատս դիտելով արդեն սկսված ճանապարհներ փակելու մերոնց փորձերը, վրդովված նշում էր, որ խաղողագործներին դեպի գինեգործություն ուղղորդելը շատ հարցեր է լուծում, սկսած նոր աշխատատեղերի բացումից մինչեւ գինու որակի ու այն սպառելու հարցերը: Նա հաստատեց, որ իր բնակության վայր Լիոնի սուպերմարկետներում սկսած մեկ եվրոյից 0.7 լիտր տարողության գինիներ են վաճառվում, որպիսի բան չի նկատում Հայաստան այցերի ընթացքում: Պետական կառույցներն այստեղ անելիքների մի ամբողջ շարք ունեն, որը ցավալիորեն քողարկում են գինու ինչ-ինչ ոչինչ չասող փառատոներ հռչակվող յուրօրինակ միջոցառումների կազմակերպումով: Այս առումով արդյո՞ք նպատակահարմար չէ պետության ֆինանսական աջակցությունն ուղղել գինու հումք արարող այգեգործին, այլ ոչՙ բանկերին, սուբսիդավորման անվան տակ: Այսկերպ խաղողագործն իր աշխատաննի շարունակականություն կունենա, պարբերաբար ֆինանսական միջոցներ կգոյանան, որն այսօր փոխարինվում է խաղողը հանձնելուց հետո բանկի վարկերը փակելով: Եվ այսպեսՙ տարին տարու վրա, այդկերպ էլՙ հայաստանաբնակին հեռու վանելով գինու մեկ գավաթը վայելելու ամենօրյա հաճույքից:

Թե ինչու են այսօրինակ խնդիրները մեզանում անտեսվում, դրանք փոխարինվում, ասենք, գյուղական համայնքների խոշորացումով, պարզապես անհասկանալի է: Հանրային շրջանակներում կարծիք կա, որ այսօրինակ կառավարումը պայմանավորված է խոշոր վերամշակողների ու արտադրողների շահերի սպասարկումով, ովքեր իշխանությունների գործողություններն ուղղորդելու լծակներ ունեն: Բայց չէ՞ որ նրանց որեւէ մեկը չի հարցնում, թե ինչպես են կուտակել առաջին միլիոնն ու առկա ռեսուրսները, կարող են եւ իրենց անհրաժեշտ խաղողի այգիները հիմնելուն զուգահեռ ալկոհոլային խմիչքներն արտադրել, թե հյութեր ու դոշաբներ թողարկել: ՀՍՀ հանրագիտարանից տեղեկանում ենք, որ վերջին մուգ գույնի թանձր քաղցուն օգտագործվում է ամենատարբեր նպատակներով, սկսած թերմոն կոչվող եռացրած գինու ստացումից մինչեւ բուժիչ հատկություններով կիրառումը:

Անշուշտ լրագրային էջն այն տարածքը չէ, որտեղ հարկ է համանման մտահոգություններ հայտնել: Բայց ի՞նչ կարող ես անել, երբ այդ հարցերը լուծելու համար հանրության վարձած այրերն իրենց պարտականություններն ու պարտավորություններն ըստ արժանվույն չեն կատարում ու ցանկալին իրականություն են ներկայացնում,: Իսկ ահա գինու վայելքը էսթետիկականից զատ միլիարդավոր դրամների առեւտրաշրջանառություն կապահովի ՀՀ տնտեսության համար:

Այսպես էլ ապրում ենք:

06.09.2021թ.

Նախորդ գրառումը

ԱՐՉԻ ԳԱԼԵՆՑԸ 50 ՏԱՐԵԿԱՆ Է

Հաջորդ գրառումը

ԽԱՂՈՂԸ ՉԻ ՄԹԵՐՎՈՒՄ, ԵՂԱԾՆ ԷԼՙ 115 ԴՐԱՄՈՎ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԽԱՂՈՂԸ ՉԻ ՄԹԵՐՎՈՒՄ, ԵՂԱԾՆ ԷԼՙ 115 ԴՐԱՄՈՎ

Լրահոս

SONY DSC

Աղանդավորները սկսել են Եկեղեցու վրա հարձակվել, ասում են՝ Վարդավառը նախաքրիստոնեական տոն է, ինչո՞ւ եք այն դարձրել եկեղեցական. Տեր Մանուկ

15/07/2026

«Աղանդավորները սկսել են Եկեղեցու վրա հարձակվել։ Նիկոլը քիչ էր, հիմա էլ դրանք»,- նշել է  նշել է Կարմրավորի հովվության հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր...

Ինձ համար այս օրերին ամենացավալին այն է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքի գնալու, իրենց օրվա հացը վաստակելու հնարավորությունից. Գագիկ Ծառուկյան

15/07/2026

Մեր ժողովուրդը շատ մեծ պոտենցիալ ունի։ Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ...

Թրամփն իր վարչակազմի հետ քննարկել է Իրանի դեմ ռազմական ավելի լայնամասշտաբ գործողությունների հնարավորությունը

15/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր վարչակազմի առանցքային անդամների հետ քննարկել է Իրանի դեմ ռազմական գործողությունների սրման հնարավորությունը, որպեսզի Թեհրանը ստիպված...

Թրամփը սպառնացել է, որ Իրանի վրա հարձակումները կշարունակվեն, եթե այդ երկիրը չվերադառնա բանակցային սեղան

15/07/2026

ԱՄՆ զինված ուժերը կշարունակեն հարվածել Իրանին առաջիկա օրերին և հաջորդ շաբաթվա ընթացքում, եթե Իսլամական Հանրապետության ներկայացուցիչները չվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ....

Արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանը կարող էր գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման. Վահե Դավթյան

14/07/2026

Շուշիի մեդիաֆորումին Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկին անդրադարձել է XIX–XX դարերի «գաղութային ժառանգությանը»՝ մեղադրելով ԽՍՀՄ-ին հանրապետության ռեսուրսների, մասնավորապես՝ նավթային հարստության շահագործման...

ԿԸՀ նախագահի մամլո խոսնակն աշխատանքից ազատման դիմում է գրել

14/07/2026

Սեդա Ղուկասյանը հուլիսի 15-ից չի կատարելու ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարի գործառույթները։ Նա այդ մասին հրապարակում է արել. «Տեղեկացնում եմ, որ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական