Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ՑԱՎՈՔ» ԱՍՈՂ ՆԱԽԱՐԱՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ Է ՑԱՆԿԱՆՈՒՄ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ

10/09/2021
- 10 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը դատական համակարգում վեթինգ իրականացնելու հարցում բավական վստահ է սեփական ուժերի նկատմամբ: Նիկոլ Փաշինյանի կաբինետում աշխատանքի անցնելուց անմիջապես հետո լրագրողների հետ զրույցում համոզմունք էր հայտնելՙ իշխանությունների կողմից անընդհատ օրակարգ բերվող վեթինգն օդ ու ջրի պես է անհրաժեշտ: «Դատական համակարգը մաքրելու եւ զտելու միակ իրական մեխանիզմը կարգապահական պատասխանատվության ենթարկելն է: Կարգապահական վարույթները, կարծում եմ, անգամ քիչ են»,- նշել էր նա:

Նախկին իշխանություններին անդադար քննադատող, բայց նրանց ժամանակ մասնագիտական հմտություններ ու համբավ ձեռք բերած նախարարն օրերս հարցազրույցներից մեկի ժամանակ կրկին վեթինգին էր անդրադարձել: «Իմ ձեռքը լիներՙ ընդամենը կես ժամում վեթինգն արել-վերջացրել էի, բայց, ցավոք սրտի, էս երկրում կա օրենք»,- ասել էր նա:

Օրենքի մասին ցավով արտահայտվող Անդրեասյանը, պարզվում է, այժմ էլ սահմանադրական բարեփոխումների մասին է մտածում: Նախագահ Սերժ Սարգսյանի հագով կարված Սահմանադրությունից, հիշեցնենք, Փաշինյանը խոստանում էր ընտրվելուց հետո ամենակարճ ժամկետներում ազատվել, բայց, ըստ երեւույթին, կոստյումը նաեւ նրան է «զարդարում»: Թե ինչ բարեփոխումների մասին է մտածում Անդրեասյանը, դեռեւս հայտնի չէ: Հստակ է միայն, որ նա աշխատանքային խմբերի հետ ինչ-ինչ հանդիպում-քննարկումներ է ունենում:

Հուսով ենքՙ պարոն նախարարիՙ Սահմանադրությունը փոխելու մղումները միմիայն բարի նպատակներ են հետապնդում, ու նա չի ցանկանում այդ բարեփոխումների մեջ նաեւ օրենքից հրաժարվելու հոդված ավելացնել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻՆ ՍՏԻՊԵԼ Է ԱՂԱՉԵԼ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՆՆԴԻ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՐՁԵՑՄԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՐՁԵՑՄԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական