Չորեքշաբթի, Հուլիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՁԱԳԱՆՔ ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «ԹՈՒՂԹ ՄԵՂԱՅԱԿԱՆ» ՀՈԴՎԱԾԻՆ

03/09/2021
- 03 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ,Գրող

«Ազգ» պարբերականի 2021 թ. օգոստոսի 26-ի համարում տպագրվել է անվանի գրական վելուծաբանի եւ բանասերի այս վերտառությամբ խոսքըՙ ուղղված ընթերցողին: Սա ինքնաքննդատություն է եւ ունի մտահայեցողական բնաբան. «Կաշառակեր Էլիոթն ու կիսագրագետ Ռիլկեն / Որոշեցին, որ պիտի հայ պոեզիան փրկեն»: Արդեն իսկ այս բնաբանն ընթերցողիս հուշում է, որ հոդվածում շուտով հանդիպելու եմ հայոց բանաստեղծության «փրկիչներին», որոնք ոչ մի եզր ու եզրագիծ չունեն 20-րդ դարի երկու մեծերի հետ, նրանց անունն են դարձրել իրենց ուսադիր, հավատալով, թե մենք «համաշխարհային ազգ ենք»: Պարզվում էՙ թագավորը մերկ է, բայց մերկ թագավորն էլ թագավոր է, հետեւաբար, հարգելի Երվանդ, նրա գլխին երբեք չպետք է թագ դնել եւ նրան թեկուզ մերկանդամ, առոք-փառոք նստեցնել ոսկեկուռ գահի: Քո ծանրակշիռ, գրական բարձր չափանիշեր որդեգրած հետազոտություններում սա, իսկապես, հակամարմին է, վիրուս, արտահայտված քսան եւ ավելի տարիներ առաջ: Եվ այժմ մեղայի ես գալիս այս մեկ-երկու մոլորության համար: Ես հիացա քո համարձակ ազնվությամբ, որը ոչ միայն գրականությանն է վերաբերում, այլեւ մեր համակ բարոյա-հոգեբանական կյանքին, մեր մարդուն, չվախենամ ասելՙ մեր ամբողջ հասարակությանը, քանզի ավանդաբար շարունակում ենք ոչ քիչ թվով մերժելի ավանդույթներՙ լռելյայն ու անտարբերությամբ: Քո քայլը հուշում է ինքնաքննության անհրաժեշտությունը ինձ եւ շատերի պարագայում: Այս պահին ես չեմ հիշում, թե մեր միջավայրից էլ ո՞վ է ապաշխարանք արել: Ցավոք սրտիՙ միայն դու: Եվ բավականին լավ ճանաչելով մեզ, չհավատաս, թե հետեւորդներ ես ունենալու…

Հայ պատմագրությունը, Լեոյից հետո, ըստ էության չի մոտեցել մեր երկրի ու ժողովրդի վերջին հարյուրամյակի ողբերգական ճակատագրին, լավագույն դեպքում կատարելով փաստացի որոշ արձանագրումներ, վախով թե զգուշավորությամբ պայմանավորված, զերծ է մնացել խորքային ընդհանրացումներից, սպասարկել է մեկ ու միակ կուսակցության եւ ոչ ժողովրդի շահերը, թեկուզ մեկ ոտքով դուրս չի եկել «ժողովուրդների բարեկամության» արհեստական դաշտից, մեծավ մասամբ մնալով իբրեւ պատեհապաշտ գիտություն: Չեմ ուզում այս գնահատականը հասցեագրել բոլոր պատմաբաններին. խոսքս ընդհանուր հայեցության մասին է, որտեղ հաճախ ստվերվել են ազնիվն ու ճշմարիտը: Ահա հարյուր եւ ավելի տարիներ, առ այսօր, Ռուսաստանն ու Թուրքիան հայ ժողովրդի արմատական երկրաքարտեզի վրա պոկեր են խաղում: Մեր պատմագրությունը բարձրաձայնե՞լ է այդ աղետը: Շատ թլվատ, կուլիսներից, բայց պետք է իմանանքՙ կուլիսները բեմ չեն: Այս օրինակը պատմագրության տիրույթում միակը չէ, դուք էլ հավանաբար ձերը կունենաք: Լեոյից հետո պատմաբաններից որեւէ մեկը, թեկուզ մի մարդ, հանուն ժողովրդի եւ գիտության զղջացե՞լ է, ապաշխարե՞լ է: Ո՛չ: Եվ ես կարծում եմ,- եւ ոչ միայն ես,- որ մեր նորագույն պատմությունը նորովի պետք է գրվի, ղեկավարվելով հին ու հայտնի մի չափանիշով, այն էՙ Պլատոնը (իմա Ռուսաստանը) բարեկամս է, բայց ավելի մեծ բարեկամս է ճշմարտությունը:

Մի պահ էլ կանգնեմ գրական, ավելի ստույգ գրականագիտության եւ գրական քննադատության դաշտում: ՀՀ ԳԱԱ-ի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հրատարակած երկու հաստափոր հատոր «Սովետահայ գրականության պատմություն» ունենք: Երկրորդ հատորում (1965 թ.) առանձին ընդարձակ գլուխներով ներկայացված են Ավ. Իսահակյանը, Դ. Դեմիրճյանը, Հ. Շիրազը (լավ է): Եվ սրանց շարքումՙ Ն. Զարյան, Հրաչյա Քոչար, որը Չարենցին համարել էր մի քարՙ ընկած հայ պոեզիայի զարգացման ճանապարհին, Վ. Անանյան (արդարացի է), Հ. Սահյան (միանգամայն արդար է), Ս. Խանզադյան (արդարացի), Գ. Էմին (նմանապես)… Հատորում մյուս գրողները տեղ են գտել միասնական շղթայում: Շատ հետաքրքրական է այս շղթան: Պարույր Սեւակը, որ արդեն «Անլռելի զանգակատուն» ուներ եւ բազմաթիվ բանաստեղծություններ ու պոեմներ, ազգովին սիրված ու գնահատված մեծ պոետ, որ շուտով պիտի զոհվեր ավտովթարից, ինչպես Կամյուն, համառոտ հիշատակվում է, ուշադրություն, հարգելի ընթերցող, Սարմենի, Աշոտ Գրաշու, Վահան Գրիգորյանի, Սամվել Գրիգորյանի, Արշավիր Դարբնու եւ այլոց կողքին, իբրեւ նրանց հավասար ու հավասարարժեք:

Հումանիտար ասպարեզներում զգալի սխալներ ու բացթողումներ կան հայկական մեծ հանրագիտարանում: Օրինակ, Նաիրի Զարյանին ավելի նշանակալից դեր է հատկացվում, քան մեր գրականության մեծանուն գրողներից Կոստան Զարյանին: Տասնամյակների պարբերական մամուլում կատարյալ շփոթություն է: Հեռուստաալիքները չեն ելնում գրականության ու արվեստների արժեքայնության չափանիշերից: Մի օր Լեւոն Հախվերդյանին հարցրիՙ Լեւոն, սիրելիս, այսքան տարի թատերագիտություն ես դասավանդում, քանի՞ ուսանող է եկել-անցել ձեռքիդ տակով: Պատասխանեցՙ մի վաթսուն կլինի: Հետաքրքրվեցի. քանի՞սը թատերագետ դարձան: Ասացՙ ոչ մեկը: Այսօր հոդվածագիրների ճնշող մեծամասնությունը լրագրողներ են, գոնե ժուռնալիստ լինեինՙ պատասխանատվություն զգալու մեր անտեր մնացած մշակույթի լավի ու վատի հանդեպ:

Այո՛, պետք է նորովի գրվի մեր ժողովրդի վերջին հարյուրամյա պատմությունը, նմանապեսՙ նաեւ գրականագիտությունը: Պիտի բացվեն թե՛ մեկի եւ թե՛ մյուսի փակ դռները, որ տեսնենք ի՞նչ կա ներսում, իրականում ի՞նչ է եղել, որ այլեւս չկրկնվի մեր ապրած ֆաշիզմըՙ Ցեղասպանության եւ 1937 թվականի ահեղ խորհրդապատկերներով: Վերջին տարիներս, բարեբախտաբար, այդ դռներն այս ու այնտեղ բացվում են անհատական ջանքերով, սակայն դա պետք է դարձնել հասարակական լայն ու խոր գիտակցություն:

Եվ այսպես խորացրինք, բազմապատկեցինք Պատմահոր «Ողբը» նորօրյա շատ ասպարեզներումՙ գիտական, լուսավորչական, բարոյական, կրթական, կուսակցական, մի կես բառով մեղայի չեկանք, չապաշխարեցինք Աստծո առջեւ, շատերս եղանք ու մնում ենք անաստվածՙ լինելով աստվածային ազգ, բնություն ու երկիր:

«Ազգյան» հոդվածում Երվանդ Տեր-Խաչատրյանը ինքնադատությանը զուգահեռ նաեւ անդրադառնում է իր քննադատներին, բնականաբարՙ զայրալից շեշտադրումներով: Մի՛ զայրացիր, բարեկամ, ամեն քննադատություն նաեւ քննադատողի մասին է եւ բումերանգի պես ետ է գալիս ու ապտակում նրան: Հաճախ այդպես է լինում: Այս առնչությամբ ես հիշեցի երկու օրինակՙ Չարենցի քննադատ Հրաչյա Քոչարին եւ «Սովետահայ գրականության պատմության» հատորի հեղինակների եւ ոչ միայն նրանց վերաբերմունքը Պարույր Սեւակի հանդեպ: Ընթերցողներից ներողություն եմ խնդրում ինձնից մեկ օրինակ բերելու համար. 1999-ին Լոս Անջելեսում լույս տեսավ իմ «Ապոկալիպսիս» վեպը եւ շատ կարճ ժամանակում Լոսի հայատառ թերթերը տասից ավելի ընդարձակ հայհոյախոսություններ տպագրեցին հեղինակիս մասին, վեպի ծավալից կրկնակի-եռակի ավել: Այն ժամանակ ես էլ զայրացա: Բայց հիմա ծիծաղում եմ: Վատ ու վայ քննադատությունը ոչ միայն ցավ է պատճառում, այլեւ ծիծաղ է հարուցում: Արի, որպես «համաշխարհային ազգի» պարզ ու հասարակ որդիք, լիաթոք ծիծաղենք:

Կարեւոր է, որ քո հոդվածը հասարակական կարեւոր բովանդակություն ունի:

Նախորդ գրառումը

ՋՐԱԾՆԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՊԱԳԱՆ

Հաջորդ գրառումը

ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱՅԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆՙ ՌՈՒԶԱՆ ՀՈՎԱՍԱՓՅԱՆԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՄԲ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱՅԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆՙ ՌՈՒԶԱՆ ՀՈՎԱՍԱՓՅԱՆԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՄԲ

Լրահոս

SONY DSC

Աղանդավորները սկսել են Եկեղեցու վրա հարձակվել, ասում են՝ Վարդավառը նախաքրիստոնեական տոն է, ինչո՞ւ եք այն դարձրել եկեղեցական. Տեր Մանուկ

15/07/2026

«Աղանդավորները սկսել են Եկեղեցու վրա հարձակվել։ Նիկոլը քիչ էր, հիմա էլ դրանք»,- նշել է  նշել է Կարմրավորի հովվության հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր...

Ինձ համար այս օրերին ամենացավալին այն է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքի գնալու, իրենց օրվա հացը վաստակելու հնարավորությունից. Գագիկ Ծառուկյան

15/07/2026

Մեր ժողովուրդը շատ մեծ պոտենցիալ ունի։ Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ...

Թրամփն իր վարչակազմի հետ քննարկել է Իրանի դեմ ռազմական ավելի լայնամասշտաբ գործողությունների հնարավորությունը

15/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր վարչակազմի առանցքային անդամների հետ քննարկել է Իրանի դեմ ռազմական գործողությունների սրման հնարավորությունը, որպեսզի Թեհրանը ստիպված...

Թրամփը սպառնացել է, որ Իրանի վրա հարձակումները կշարունակվեն, եթե այդ երկիրը չվերադառնա բանակցային սեղան

15/07/2026

ԱՄՆ զինված ուժերը կշարունակեն հարվածել Իրանին առաջիկա օրերին և հաջորդ շաբաթվա ընթացքում, եթե Իսլամական Հանրապետության ներկայացուցիչները չվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ....

Արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանը կարող էր գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման. Վահե Դավթյան

14/07/2026

Շուշիի մեդիաֆորումին Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկին անդրադարձել է XIX–XX դարերի «գաղութային ժառանգությանը»՝ մեղադրելով ԽՍՀՄ-ին հանրապետության ռեսուրսների, մասնավորապես՝ նավթային հարստության շահագործման...

ԿԸՀ նախագահի մամլո խոսնակն աշխատանքից ազատման դիմում է գրել

14/07/2026

Սեդա Ղուկասյանը հուլիսի 15-ից չի կատարելու ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարի գործառույթները։ Նա այդ մասին հրապարակում է արել. «Տեղեկացնում եմ, որ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական