Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՐԿԱՆ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ՆՈՐ ՕՐԵՆՔ ՌՈԴ ԱՅԼԵՆԴՈՒՄ

03/09/2021
- 03 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պրովիդենսի (Ռոդ Այլենդ, ԱՄՆ) Ազգային ժողովը հուլիսի սկզբին հավանություն է տվել մի օրինագծի, որը հետագայում նահանգապետ Դենիել Մկքիի ստորագրությամբ ստացել է օրենքի ուժ: Օրինագիծը, որը նախաձեռնել են Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ռեբեկա Կիսլակն ու սենատոր Գեյլի Գոլդինը , նախատեսում է կազմել մշտական գործող մի հանձնաժողովՙ խթանելու եւ նորանոր տվյալներով համալրելու Հոլոքոսթի եւ Ցեղասպանության կրթական ծրագրերը դպրոցներում:

«Հաշվի առնելով, որ ատելությունն ու մոլեռանդությունը հանրային առօրյա քննարկումների նյութ են դարձել վերջերս, հատկապես կարեւոր ենք համարում ուսանողներին իրազեկել, որ նախապաշարմունքն ու անհանդուրժողականությունը աննկարագրելի ավերներ են գործել պատմության ընթացքում», ասել է սենատոր Գոլդինը, հավելելով, որ նոր օրենքը հնարավորություն կտա կարծիքներ փոխանակելու բռնատիրական արարքների վերաբերյալ: Գոլդինի նախնիները Արեւելյան Եվրոպայից Կանադա են ապաստանելՙ փախչելով կոտորածներից: Ընդհանրապես Ռոդ Այլենդի բնակչության մեծ մասը ներգաղթյալներ են, որոնք ճնշումների կամ հետապնդումների են ենթարկվել տարբեր երկրներում:

«Քանի որ օրեցօր ավելանում են ատելության հիման վրա կատարված հանցագործությունները, անհրաժեշտ է, որ ուսանողները տեղեկացված լինեն այն աղետալի հետեւանքների մասին, որոնք առաջանում են, երբ անհանդուրժողության սերմերն են ցանում», նշել է իր հերթին արեւելյան Պրովիդենսից դեմոկրատ պատգամավոր Քեթրին Ղազարյանը , որ օրինագծի համահեղինակներից է: Նրա նախնիներից ութը Հայոց ցեղասպանությունից փրկվածներ են եղել:

Նոր օրենքը, ըստ «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի տեղեկության, մշտապես գործող հանձնաժողով կազմավորելով ավելի ամուր հիմքերի վրա է դնելու 2016-ին ընդունված մի այլ օրենք, որը պահանջում էր հանրային դպրոցներում հատուկ ժամեր հատկացնել Հոլոքոսթի եւ ցեղասպանությունների դասավանդմանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ, ՆՈՐ ԿԱՆՈՆՆԵՐ

Հաջորդ գրառումը

ՊԱՏՎԱՍՏՎԵԼ, ԹԵ՞ ՈՉ, ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ՊԱՏՎԱՍՏՎԵԼ, ԹԵ՞ ՈՉ, ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական