Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՁՆՀԱԼԸ» ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՆՈԱՐՎԵՍՏԻ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑՆԵՐԸ

26/08/2021
- 26 Օգոստոսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱԵԼԻՏԱ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

«Ձնհալն արվեստում» հրաշալի պատմավավերագրական ֆիլմը անվիճելի գլուխգործոց է, որը մտահղացել ու մի հրաշալի ստեղծագործ մասնագիտական խմբով իրականացրել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչության անփոխարինելի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Ռուբեն Միրզախանյանը : Վերջինիս գիտական աշխատություններում վերհանված են խորհրդային տարիների 1950-ականներից մինչեւ 1970-ականների եւ ավելի ուշ շրջանի բազմաճյուղ հայ արվեստի նվաճումների դրսեւորումները: Կոթողային են հատկապես «Սոցիալիստական ռեալիզմը եւ խորհրդահայ կերպարվեստը» (համահեղինակ պրոֆեսոր Հրավարդ Հակոբյան (2014թ.) ալբոմ-հետազոտությունը, որը հրատարակվել է նաեւ ռուսերեն ու անգլերեն լեզուներով: Իսկ 2019-ին լույս է տեսել դարձյալ ծավալուն ու ընդգրկուն, դարձյալ շատ գունեղ «Իմպրեսիոնիզմ: Նկարիչ հայեր» ալբոմ-հետազոտությունը: Սրանք ազգային պատմական արժեք ունեցող գրքեր են, որոնց ճանաչողական նշանակությունը դարերի համար է:

Ահա օրերս էլ Թեքեյան կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ բազմագիտակ մշակութային գործչի նախաձեռնությամբ նկարահանված «Ձնհալն արվեստում» ֆիլմի ցուցադրումը: Այն վարում էր հենց ինքըՙ Ռուբեն Միրզախանյանը, նրա հետ ֆիլմում մեկնաբանություններ էին տալիս անվանի կինոգետ Դավիթ Մուրադյանը եւ հանրահայտ ու սիրված կոմպոզիտոր, Հայաստանի ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի Մարտին Վարդազարյանը :

Ֆիլմը ռուսերենով էր, քանզի այն մասնակցելու է Ռուսաստանի Դաշնության կազմակերպած միջազգային կինոփառատոնին: Ֆիլմի տեքստը կարդում էր եվրոպական մի քանի լեզուների տիրապետող, հայկական կրթություն ունեցող Տիգրան Միքայելյանը , որի ռուսերեն խոսքն անթերի էր, տպավորիչ ու համակող:

Հայկական կինոն 60-ական թվականներին ֆիլմում ներկայանում է իր անվիճելի նվաճումներով, որոնք ոչ միայն ազգային, այլեւ համամարդկային հնչեղություն ունեն:

Սցենարի հեղինակ Դիանա Մարկոսյանը զուսպ եւ հստակ ներկայացնում է ֆիլմի բովանդակային կարեւոր կետերը. ֆիլմի ռեժիսորին հաջողվել է 60-ական թվականների հայ կյանքի էական կողմերի տպավորիչ դրվագները ներկայացնել արդիական արժեքով եւ դեպի լուսավոր հոգեւոր Հայաստանը տանող իմաստուն պատկերներով:

Ցուցադրումից առաջ հակիրճ խոսքով հանդես եկավ Ռուբեն Միրզախանյանը, որն ասաց, թե ֆիլմը որքան հուզել է այսօրվա երիտասարդությանը: Սա, անշուշտ, ֆիլմին տրված ամենաբարձր գնահատականն է:

1950-ականների վերջից, երբ ստալինյան ռեժիմը մերժվեց, խորհրդային մշակույթը ստացավ անհատի ստեղծագործական ազատության հնարավորությունը, եւ ըստ ֆիլմիՙ հայ մշակույթի գործիչները նորաշունչ եւ այլեւս գաղափարական կաշկանդվածություն չունեցող արվեստագետների առաջին շարքերում էին:

60-ականներն աչքի ընկան նաեւ հայի կենսապայմանների տեսանելի առաջընթացով: Հայաստանում մարդիկ ամեն հաջորդող տարի ավելի լավ էին ապրում: Դա ուժեղ պետականության արգասիքն էր: Ստալինի արձանը, որը իշխում էր Երեւանի համայնապատկերի վրա, փոխարինվեց «Մայր Հայաստան» կոթողովՙ ավելի ընդգծելով Հայաստանի Հանրապետության ազգային բնույթը: Դա 1967 թվականին էր:

Հայկական կրկեսում բացառիկ դեմք դարձավ Լեոնիդ Ենգիբարյանը , որը գեղեցիկ ձեւով կերտեց իր կերպարը «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմում: Ենգիբարյանը համաշխարհային առումով կրկեսը բարձրացրեց արվեստի բարձր մակարդակի:

Հայ կինոն նկարահանեց համաշխարհային հռչակի տեր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույն» ֆիլմը, որում ողջ աշխարհի առաջ գերիրապաշտական մեթոդով ներկայացվեց քրիստոնյա Հայաստանը իր միջնադարյան հոգեւոր հարստությամբ: Սա, իհարկե, խիզախում էր, որովհետեւ Խորհրդային Միությունը աթեիստական երկիր էր: Ֆրունզե Դովլաթյանը նկարահանեց «Բարեւ, ես եմ» հրաշալի ֆիլմըՙ Հայաստանի լեռներում գիտափորձեր դնող միջազգային հռչակ ունեցող ֆիզիկոս հայի մասին, որի դերը փայլուն կատարեց Արմեն Ջիգարխանյանը : Ջիգարխանյանը, Մարգարիտա Տերեխովան , առաջին անգամ հանդես գալով այդ ֆիլմում, հետագայում դարձան խորհրդային կինոյի փառքերից:

60-ականների հայ միտքը փայլեց շախմատի ասպարեզում, երբ Տիգրան Պետրոսյանը , հաղթելով աշխարհի չեմպիոն Բոտվինիկին , դարձավ շախմատի գծով աշխարհի նոր չեմպիոն: Տիգրան Պետրոսյանի խաղին հետեւում էր Երեւանը. դա համազգային տոնի վերածված հաղթանակ էր: Ֆիլմի ռեժիսորը վարպետորեն վավերագրական այդ դրվագները ներմուծել է ֆիլմ: Անմոռաց է, երբ հայ տղամարդը, բարձրահարկ շենքի բաց պատուհանին կանգնած, ձեռքերը բարձրացրած, ողջ կոկորդով գոռում է. «Հաղթանա կ, հաղթանա կ»: Նա մոռացել է, որ ոգեւորության պահին կարող է ցած գահավիժել:

«Ձնհալն արվեստում» ֆիլմում կողք կողքի դրված են մեծ գիտնականին պատկերող «Բարեւ, ես եմ» ֆիլմը եւ մեծատաղանդ ռեժիսոր Հենրիկ Մալյանի «Մենք ենք, մեր սարերը» Հրանտ Մաթեւոսյանի սցենարով նկարահանված ու չհնացող ասելիքով ֆիլմը, որը ներկայացնում էր հայ գյուղի աշխատավորի ազնվությունը:

Առնո Բաբաջանյանի երգերը, որոնք այսօր էլ հուզում են մարդկանց, հնչեցին Լաերտ Վաղարշյանի եւ Յուրի Երզնկյանի նկարահանած «Առաջին սիրո երգը» ֆիլմում: Այդ կինոնկարը հետագա սերունդներին պարգեւեց Խորհրդային Միության մեջ հայտնի դերասաններ Հրաչյա Ներսիսյանի ու Վաղարշ Վաղարշյանի խաղի վարպետությունը: Այն համընդհանուր պաշտամունքի առարկա դարձրեց ֆիլմի գլխավոր հերոսի դերակատար Խորեն Աբրահամյանին :

Մարտին Վարդազարյանն իր խոսքում պատմում է, թե ինչպես է գրել որոշ ֆիլմերի երաժշտություն, նա նստած է դաշնամուրի առաջ ու երբեմն հատվածներ է կատարում այդ ֆիլմերի մեղեդիներից: Նա ականատեսն ու մասնակիցն է 60-ական թվականների մշակութային վերելքի դրսեւորումներին, դրանք կերտողներից է եւ համոզված է, որ Հայաստանի հոգեւոր կյանքը պետք է զարգանա 60-ական թվականների բարձրաճաշակ, մարդուն լույս պարգեւող արվեստի գործերի ճանապարհով: Վարդազարյանն ուշագրավ դրվագներ է պատմում այն մասին, թե ինչպես է ստեղծվել «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմի երաժշտությունը:

Ռուբեն Միրզախանյանը ֆիլմի միջոցով անմոռանալի է դարձրել հայ կինոյի նշանավոր կինոռեժիսորների գործերն ու անունները:

«Ձնհալն արվեստում» ֆիլմը չունի մերկապարանոց գաղափարախոսական ուղղվածություն: Նրանում ամեն ինչ բնական է, ընկալելի, ճշգրտորեն ընդգծված, բարձր ճաշակի ոլորտներում ստեղծված:

«Ձնհալն արվեստում» ֆիլմը ցնցող է նաեւ իր անկեղծ ճշմարտացիությամբ: Նրանում մեկտեղված են հայ կյանքի լավագույն այն կողմերը, որոնց միջոցով կարելի էր ստեղծել ազգային միասնություն: Ամեն ազգ ուժեղ է, երբ ունի ազգային միասնություն եւ դեպի լուսավոր գալիքը տանող միտումներ:

Ֆիլմի ցուցադրման վերջում ելույթ ունեցավ ֆիլմի սցենարի հեղինակ Դիանա Մարկոսյանը, որն իր գոհունակությունը հայտնեց ֆիլմը նկարահանող ողջ խմբի անունիցՙ ֆիլմը ճիշտ եւ բարձր գնահատականի արժանացնելու համար:

«Ձնհալն արվեստում» ֆիլմը հայ մշակույթի ապագային ուղղված լուսավոր ու իրական հիմքի վրա կառուցված հրաշալի ու իմաստուն ասելիքով լեցուն պատվիրան է: Այն միջազգային ասպարեզում հայ կինոն լավագույնս ներկայացնելու այցեքարտ է:

Տեղին է մեկ առ մեկ թվարկել այդ հրաշք ֆիլմը կերտողների անուններըՙ մտահղացման եւ իրագործման ղեկավար Ռուբեն Միրզախանյան , սցենարի հեղինակ Դիանա Մարկոսյան , ռեժիսոր Արտյոմ Աղասյան , մոնտաժող ռեժիսոր Արթուր Փարսյան , օպերատոր Հրայր Սիրականյան , ֆիլմի վարողներ Ռուբեն Միրզախանյան, Մարտին Վարդազարյան, Դավիթ Մուրադյան, տեքստը կարդում է Տիգրան Միքայելյանը:

Այս արժանավոր անունները պետք է մնան ֆիլմը դիտողների հիշողության մեջ եւ խանդաղատանք առաջացնեն հայկական ֆիլմարվեստի նկատմամբ:

Նախորդ գրառումը

Ադրբեջանցիները փակել են Կապան-Գորիս միջպետական ճանապարհը

Հաջորդ գրառումը

ԹՈՒՂԹ ՄԵՂԱՅԱԿԱՆ.

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԹՈՒՂԹ ՄԵՂԱՅԱԿԱՆ.

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական