Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՏՎԱՍՏՎԵԼՈՒ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇԵՄԻՆ

26/08/2021
- 26 Օգոստոսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նոր ուսումնական տարին կսկսվի ոչ այնքան լարված պայմաններում, ինչպես անցյալ տարի էր: Առողջապահության եւ ԿԳՄՍ նախարարությունները եկել են համաձայնության, որ ուսուցումն անց կացվի առկա եղանակով: Եթե անգամ դասարաններում աշակերտների թիվը 20-ից ավելի լինի, սահմանափակումներ չեն գործի. Նոր ուսումնական տարում աշակերտները կհաճախեն դպրոց ամեն օր, ոչ թե անցյալ տարվա նմանՙ օրումեջ:

Կգործեն նաեւ արտադասարանական պարապմունքներ, կվերականգնվի դպրոցական ճաշարանների աշխատանքը: Սակայն այս ամենն ուղեկցվելու է հակահամաճարակային կանոնների պահպանմամբՙ դիմակներ, ախտահանում:

Միայն այն դեպքում, երբ դպրոցներում կորոնավիրուսով վարակվածների թիվը 10 տոկոսը կգերազանցի, ստիպված կլինեն անցնել առցանց ուսուցմանՙ երկու շաբաթով:

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նկատել էՙ ուսուցիչների պատվաստումը խրախուսելի է, բայց պարտադրանք չկա:

«Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի աշխատակիցների, ուսուցիչների, դասախոսների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար երկու շաբաթը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայցնելու պահանջը, բացառություն կկազմեն այն դեպքերը, երբ անձինք կունենան պատվաստման սերտիֆիկատ կամ կլինեն հղի, կամ էլ այլ հակացուցումներ կունենան»,- իր հերթին հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը :

Ակնհայտ է, որ թեսթի բացասական պատասխանի պարբերական պահանջը պատվաստվելու անուղղակի պահանջ է: Մեկ թեսթ հանձնելն արժե 15.000 դրամ: Ամսական երկու թեսթի համար պետական համակարգի աշխատողըՙ ուսուցիչը, դասախոսը, պետք է վճարի 30.000 դրամ, ինչն անհավանական է: Ուրեմն եւ առաջին իսկ թեսթի պահանջին նախորդելու է ինքնակամ, պարտադրված պատվաստվելը:

Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ հիվանդանոցային մահճակալների ծավալները մեծացրել են, քանի որ «Դելտա» շտամով վարակման դեպքերը ոչ միայն շատացել են, այլեւ հիվանդությունն ավելի արագ է զարգանում ու ծանր ընթացք է ունենում: Կորոնավիրուսը երիտասարդացել է. մինչեւ 50 տարեկան պացիենտների հոսպիտալացման դեպքերը հաճախակի են դարձել:

«Ես իմ ֆեյսբուքյան էջում տեղեկացրել եմ 22 եւ 28 տարեկան երկու երիտասարդների մասին, որոնք վերակենդանացման բաժանմունքում ենՙ միացված շնչառական սարքերին: Այս շտամի դեպքում համի եւ հոտի զգացողությունները չեն վերանում, փոխարենը հիվանդությունն ուղեկցվում է սուր հարբուխով:

«1000-ից ավելի պացիենտներ այսօր օգտվում են հիվանդանոցային բուժօգնությունից: 60 հետազոտությունից 50-ը «Դելտա» շտամ է, որն ագրեսիվ է եւ ճնշել է շրջանառվող մյուս շտամերը, այդ թվումՙ անգլիականը»,- նշել է նախարարը:

Հիշեցնենք, որ մինչ այժմ Հայաստանի Հանրապետությունում կատարվել է 250 հազար պատվաստում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸՙ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ

Հաջորդ գրառումը

ՀՈՐԴՈՐ ԱՖՂԱՆՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՐՍԿԱԳԵՏՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ՀՈՐԴՈՐ ԱՖՂԱՆՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՐՍԿԱԳԵՏՆԵՐԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական