Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՄԱՍՏՆՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

19/08/2021
- 19 Օգոստոսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Որ Ազգային ժողովում այսուհետ հաճախ կանցնեն ձեռնամարտի, դա նոր գումարման խորհրդարանի աշխատանքի առաջին օրվանից էինք կանխատեսելՙ Աժ-ում հավաքվել է այն հակամարտ կոնտիգենտը, որը սովորաբար մի կայծից բռնկվում է: Այս առումով ԱԺ նախագահությունում, իհարկե, հարկավոր էր կյանքի փորձով եւ իմաստուն խոսնակ, որին Ալեն Սիմոնյանը չի ձգում, քանի որ նրա մոտ իր անձը, իր խոսքն ու ասածը տղավարի պաշտպանելու մղումը, ինքնահարգանքը իր եւ իր պաշտոնի հանդեպ գերադիր են, քան խորհրդարանում թեկուզ մարտավարական նահանջով եւ որոշ բան զիջելով հնարավորինս խաղաղություն եւ աշխատանքային մթնոլորտ պահպանելու անհրաժեշտությունը:

Օրինակՙ այսօր, Ազգային ժողովում, կառավարության հնգամյա ծրագրի քննարկմանը սովորաբար կոշտ ընդդիմադիր պատգամավորուհի Աննա Մկրտչյանի պահվածքին Ալեն Սիմոնյանի արձագանքը բոլորովին էլ համարժեք չէր, իսկ ավելի ստույգՙ անհամարժեք էր: Պարզապես արգահատելի էր նայել, թե ոնց են համազգեստով տղամարդիկ, թող որ մի քիչ լեզվանի պատգամավորուհուն վրա տալիս եւ ստիպում դուրս գալ դահլիճից: Երբեմն պետք է որոշ բաներ չտեսնելու տալՙ ավելի չսրելու իրավիճակը, այնպես, ինչպես հայ ընտանիքի ծնողներն են անում, չնկատելով իրենց զավակների այս ու այն ոչ համարժեք պահվածքը: Իսկ ԱԺ նախագահը, անգամ լռեցնելով ամբիոնի մոտ կանգնած վարչապետին, անվտանգություն էր կանչումՙ կին պատգամավորին կրկին դուրս հրավիրելու համար դահլիճից:

Ասաՙ որ դուք իսկի մի խորհրդարանում չեք կարողանում խաղաղություն հաստատել, ո՞նց եք հավակնում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատել: Առհասարակՙ այսօր խորհրդարանում սաստիկ շոգ էրՙ ուղիղ եւ փոխաբերական իմաստովներով, կրքերն այնքան էին բորբոքվել, որ խորհրդարանի դահլիճում իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորները ընդմիջման ժամանակ դահլիճի ներսում, անվտանգության աշխատողները ներառյալ, քաշքշում էին իրար, անգամ Արծվիկ Մինասյանն է թեթեւ վնասվածք ստացել, նրա վերնաշապիկն էլ պատռել են:

Առավոտյան էլ մի խումբ լրագրողներ ԱԺ լրագրողների օթյակում բողոքի գործողություն իրակացրին սահմանափակումների դեմ, սակայն այդպես էլ որեւէ փոփոխություն լրագրողների աշխատանքը չսահմանափակելու առումով դեռ չի երեւում:

Մինչդեռ շատ կարեւոր քննարկումներ են Ազգային ժողովումՙ ծրագրային, գաղափարական եւ Հայաստանի ապագայի առումով, որտեղ ընդդիմությունը պետք է դրսեւորի իր եւ իշխանության սկզբունքային տարաձայնությունները: Կառավարության ծրագրով առաջին հայացքից երբեմն նաեւ ոչ ակնհայտ ձեւով շատ էական փոփոխություններ են առաջարկվում ե՛ւ բանակում, ե՛ւ կրթության մեջ, ե՛ւ Արցախի հարցի հետ կապված: Ծրագրում երեւում է նոր հայկական տարածքների զիջման եւ աննպաստ համաձայնագրի ստորագրման հեռանկարը: Քննարկմանը դեռ անդրադարձ կանենք, հատկապես բոլորիս ճակատագրի հետ կապված կարեւոր խնդիրների առումով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

TIDE MAY BE TURNING FOR AZERBAIJAN WITH RENEWED OSCE EFFORTS

Հաջորդ գրառումը

Ի՞ՆՉ Է ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Ի՞ՆՉ Է ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական