Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԱՎԻՂ ԳՅՈՒՄՐԻԻՆՙ ՀԱԼԼԵ ՔՈՒՅՐ-ՔԱՂԱՔԻՑ

19/08/2021
- 19 Օգոստոսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գերմանիայի Հալլե մշակութային անցյալ ունեցող քաղաքի շքեղ մայր տաճարում հուլիսի 18-ին բացումն է կատարվել յուրահատուկ մի համերգաշարի, որը շարունակվելու է ամբողջ օգոստոս ամսին Հայաստանումՙ պատմական այնպիսի վայրերում, ինչպիսիք են Տաթեւի, Գեղարդի եւ Սեւանի վանքերը, Սբ. Էջմիածինը, Երեւանի Կոմիտասի անվան թանգարանը եւ անշուշտՙ քույր-քաղաք Գյումրին, տեղեկացնում է Մուրիել Միրաք-Վայսբախը Գերմանիայից: Համերգաշարի մտահղացումը, գրում է նա «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում, Ars Musica տղամարդկանց երգչախմբինն է, որն արդեն հայտնի է իր հայանպաստ գործունեությամբ: 1988-ին բարեգործական համերգ է տվել երկրաշարժից տուժածների օգտին, այնուհետեւ այլ առիթներով ելույթներ ունենալուց հետո 2018-ին դրամահավաք է կազմակերպել ի նպաստ Լինքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի վերանորոգման:

Հայկական (հայերեն լեզվով) եւ արեւմտաեվրոպական ժամանակակից երաժշտության ընտրանի գոհարներով հագեցած համերգաշարը նախատեսված է եղել անցկացնել 2020-ին, բայց հետաձգվել է համավարակի պատճառով:

Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այս առիթով նշել է, որ ուրախ է իմանալով, որ Հալլեի համերգը կրկնվելու է Գյումրիում, ինչը խթան կարող է հանդիսանալ քույր քաղաքների սերտ համագործակցության ծավալմանը: Համերգից ստացված եկամուտը հատկացվելու է Գյումրիի երաժշտանոցի գործունեության ընդարձակմանը:

Երաժշտանոցը վաղուց մտածում էր Տավիղի դասական դասընթացներ առաջարկել ցանկացողներին, բայց չէր կարողանում իրականացնել այն համապատասխան գործիքի բացակայության պայմաններում: Այժմ Արս Մուզիկայի, Միրաք-Վայսբախ հիմնադրամի եւ Հալլեի Ռոտարի Կլաբի նյութական միջոցներով հնարավոր է եղել ձեռք բերել «Վեներա» մակնիշի մեծ տավիղ (Venera Grand Concert Harp), որը պաշտոնապես նվիրվելու է Գյումրու երաժշտանոցին, այնտեղ կայանալիք համերգի օրը:

Հալլեն, ըստ հոդվածագրի, ամենահարմար վայրն է տղամարդկանց այս երգչախմբի զորակցական եւ մարդասիրական գործունեության համար:

Այնտեղ 17-րդ դարի վերջերին լյութերական աստվածաբան-հոգեւորական եւ մարդասեր Օգյուստ Հերման Ֆրանքը (August Hermann Francke, 1663-1727) անտուն երեխաներին օգնելու աննախադեպ մի ծրագիր է մշակել եւ հիմնել մի որբանոց նախնական 100 երեխաների խնամքը ապահովելու միտումով: Հետագայում գործունեությունը ծավալելովՙ որբանոցը ավելի քան 2000 երեխաների անվտանգությանն ու դաստիարակությանը նպաստող հոգեւոր օրրան է դարձել: Կրոնականի կողքին Ֆրանքը հոգացել է, որ երեխաները ստանան ամենատարբեր գիտությունների վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ եւ հնարավորություն զարգացնելու իրենց մասնագիտական հակումները: Նա նույնիսկ մանկավարժական, դեղագործական եւ հիվանդանոցային խնամքի կուրսեր է ավելացրել: Օրրանը կամ կենտրոնը մինչեւ օրս գործում է «Franckesche Stiftungen» անվան ներքո: Իսկ Ֆրանքի բարեգործական ոգին շարունակում է «Ars Musica» խումբըՙ «կարեկցանքը սահմաններ չի ճանաչում» նշանաբանի ներքո: Մշակույթը նրանց համոզմամբ նոր դռներ է բացում եւ նոր կամուրջներ կառուցում: Նման կամուրջ է երգչախմբի վերոնշյալ համերգաշարի նախաձեռնությունը: «Թող այդ նախաձեռնությունը երկար ու կանաչ ճանապարհ ունենա», մաղթում են երգչախմբի անդամները:

Նկար 2. Դեսպան Աշոտ Սմբատյանը ելույթ է ունենում տաճարում

Նկար 3. «Ars Musica»-ն ելույթ է ունենում Հալլեում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՄՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Հաջորդ գրառումը

«ՎԵՐԱՑԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ: ՆԿԱՐԻՉ ՎԱՀՐԱՄ ԳԱՅՖԵՃՅԱՆ»

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

«ՎԵՐԱՑԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ: ՆԿԱՐԻՉ ՎԱՀՐԱՄ ԳԱՅՖԵՃՅԱՆ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական