Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՅԱԼ ՔԱՈՍ Է, ԻՍԿ ՔԱԲՈՒԼԻ ՕԴԱԿԱՅԱՆՈՒՄՙ ՄՂՁԱՎԱՆՋ

19/08/2021
- 19 Օգոստոսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Մինչ աֆղանցի կանայք ինքնասպան են լինում, ՌԴ արտգործնախարարությունը հայտարարում է. «Թալիբները կայունացրել են երկիրը»Օգոստոսի 15-ին թալիբները մուտք գործեցին մայրաքաղաք Քաբուլ, վերականգնելով իրենց գերիշխանությունը ողջ Աֆղանստանում, որը նրանք կորցրել էին 20 տարի առաջ: Քաղաքական այս զարգացումը տեղի ունեցավ Աֆղանստանից ԱՄՆ-ի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի երկրների հեռացմանը զուգընթաց: Թեեւ ՆԱՏՕ-ի զորքերն ամբողջովին դեռ չեն հեռացել Աֆղանստանից, հեռացումը նախատեսվում է իրականացնել մինչեւ սեպտեմբերի 11-ը, սակայն Քաբուլի անկումով «Թալիբանի» հիմնահարցը դարձավ միջազգային հանրության օրակարգի առաջնահերթ խնդիրը, տարաբնույթ մոտեցումներով:Գործող նախագահ Աշրաֆ Ղանին փախուստի դիմեց անհայտ ուղղությամբ, ենթադրվում էր, որ նա ուղեւորվել է Տաջիկստան, շուտով, սակայն, պարզվեց, որ Տաշքենդում է, իսկ նրա նախորդը Համիդ Քարզային հայտարարեց հանուն խաղաղության թալիբների հետ բանակցություններ ծավալելու իր նախաձեռնության մասին: Հատկանշական է, որ թալիբներին հաջողվեց ընդամենը 10 օրվա մեջ գրավել Աֆղանստանի 34 նահանգները, ունենալով 50-100 հազար գրոհային, 300 հազարանոց աֆղանական բանակի դիմաց, որի զինվորնորը, դիմադրելու փոխարեն նախընտրեցին զենքը վայր դնել եւ փախչել երկրից, մասնավորապես հարեւան Ուզբեկստան, Տաջիկստան եւ Իրան: Միջինասիական այս հանրապետություններն արդեն փակել են սահմանները նրանց առջեւ, ինչ վերաբերում է Իրանին, ապա նա էլ փախստականներին ուղղորդում է Թուրքիա:Ներկայումս Թուրքիա ապաստանած աֆղանցիների թիվը հասնում է տասնյակ հազարների: Մինչեւ Քաբուլի անկումը նախագահ Էրդողանը հերքում էր այդ փաստը, անկումից հետո ընդունեց, մատնանշելով, թե երկիրը դարձել է աֆղանցի փախստականների ներթափանցման վայր: Ընդ որում այդ փախստականները բացառապես 20-30 տարեկան երիտասարդներ են , որոնց մեջ չկա գեթ մեկ կին, երեխա կամ ծերունի:Քաբուլի անկման պայմաններում արեւմտյան երկրները ձեռնամուխ են եղել դիվանագիտական կորպուսի աշխատակիցներին եւ սեփական քաղաքացիներին դուրս բերել Աֆղանստանից: Այդ ընթացքում, BBC-ի տվյալներով, մինչեւ օգոստոսի 17-ը 750 հազար աֆղանցի հեռացել է երկրից: Մնացածները հեղեղել են Քաբուլի օդակայանը, որ իրենք էլ հեռանան, բայց ապարդյուն: Մարդիկ, հատկապես կանայք, հայտնվել են անելանելի վիճակում, խոչընդոտում ինքնաթիռների թռիչքը, կախվում ինքնաթիռի անիվներից, որ դուրս պրծնեն դժոխքից:Բազմաթիվ աֆղանցի կանայք, թալիբների հաշվեհարդարից խուսափելու համար շարունակում են ինքնասպան լինել: Փաստորեն Աֆղանստանում քաոս է տիրում, անկանխատեսելի հետեւանքներով, իսկ «Համիդ Քարզայի» օդակայանումՙ հումանիտար աղետի հասնող արհավիրք: Աֆղանստանում մեծ տերությունների «Թալիբան»-ով պայմանավորված ծրագրերն էլ ավելի են սաստկացնում արհավիրքը, հետզհետե խորանում է երկրում առաջացած քաոսը:Նրանցից Չինաստանը դեռեւս հուլիսի վերջերին Պեկինում ընդունեց թալիբների մոլլա Աբդուլգանի Բարդարի գլխավորած պատվիրակությանը, ստանալով հավաստիացում նրանից, թե չեն խառնվելու ույղուրական հիմնահարցին: Ի դեպՙ թալիբների պատվիրակությանն անձամբ ընդունել էր Չինաստանի արտգորնախարար Ուանգ Յինը : Օգոստոսի սկզբին Քաթարի մայրաքաղաք Դոհայում հրավիրվեց նաեւ խորհրդաժողով, մասնակցությամբ Իրանի, Պակիստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի եւ Չինաստանի, որին հրավիրվեցին նաեւ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպական Միության ներկայացուցիչները: Ինչպես օգոստոսի 17-ին BBC-ին է նշել, նախապես Ստամբուլում նախատեսվող այդ միջոցառմանը Թուրքիան չի հրավիրվել:Խնդիրը, սակայն, Թուրքիան չէ, այլ Աֆղանստանում թալիբների վերահսկողության հաստատման միջազգային արձագանքները: Դրանց, բացի BBC-ից, անդրադարձել է նաեւ թուրքական «Haberturk» կայքը: Համաձայն դրա, Չինաստանը «թալիբների հետ բարեկամական հարաբերություններ զարգացնելու» պատրաստակամություն է հայտնել, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՙ մտահոգություն, որ Աֆղանստանը հանկարծ կրկին չվերածվի ահաբեկչության օջախի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը , ընդգծելով թալիբների դեմ պայքարում ՆԱՏՕ-ի «պարտության» այսպես կոչված փաստը, Քաբուլում տեղի ունեցող իրադարձությունները բնութագրել է իբրեւ ողբերգություն Աֆղանստանի ժողովրդի համար, որին «պարտության» առումով հաստատել է ԵՄ-ի արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Բորելը , Անգլիան խոստացել է ընդունել աֆղանցի փախստականներին, մասնավորապես կանանց եւ աղջիկներին, իսկ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը խոստացել է 500 մլն. դոլար հատկացնել փախստականների կարիքները հոգալու համար:Արձագանքների մեջ, թերեւս, տարօրինակը Մոսկվայինն է, այն առումով, որ մինչ աշխարհը սարսափով է հետեւում Աֆղանստանի քաղաքական զարգացումներինին, բնութագրելով ողբերգություն Քաբուլի օդակայանում տեղի ունեցածը, ՌԴ արտգործնախարարությունը հանկարծ հայտարարում է «Աֆղանստանում թալիբների հաստատած կայունության» մասին, թե վերջիններս երաշխավորել են խաղաղ բնակիչների եւ օտարերկրյա դիվանագետների անվտանգությունը:Երաշխավորելուց զատ նրանք հավաստիացրել են, որ երկրում հարգելու են կանանց իրավունքները Շարիաթի շրջանակներում եւ թույլ են տալու աղջիկ երեխաներին հաճախել դպրոց: Թալիբների խոստումներին պարզապես աֆղանցի մայրերը չեն հավատում, վերագրելով դրանք ահաբեկչական կազմակերպությունից երկրի օրինական իշխանությանը վերաճելու «Թալիբանի» նկատառումներին:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՇԽԱՐՀԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է ՈՒԺԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ԱՄԵՐԻԿԱ՜, ԱՄԵՐԻԿԱ՜

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՄԵՐԻԿԱ՜, ԱՄԵՐԻԿԱ՜

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական