Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ԶՈՐԱՆՈՑԻ ՄԻ ՎԵՐԱԾԵՔ

23/07/2021
- 23 Հուլիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ամեն ինչ չէ, որ մեր լրատվամիջոցների եւ լրագրողների աշխատաոճում հարյուր տոկոսով ընդունելի է, այդ թվումՙ Ազգային ժողովում: Ասենքՙ հենց միայն տեխնիկապես անտանելի է նայել, թե ինչպես են մի քանի տասնյակ լրագրող եւ օպերատոր մեղվի պարսի նման թափվում հարցազրույցի սուբյեկտի վրա, խոսափողները կողքերից, հետեւից, առջեւից մտցնում հարցազրույց տվողի կոկորդն ու աչքերը, գլուխները համարյա կպցնում նրա գլխին ու վրա տալիս:

Սակայն դա պատճառ չէ այն բանի համար, որ լրագրողը ամեն սանտիմետրի վրա հանդիպի զինվորական հագուստ կրող ոստիկանին, որը սահմանափակում է նրա տեղաշարժն Ազգային ժողովի միջանցքներում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի այն միտքը, թե դա սահմանափակում չէ, այլ ինստիտուցիոնալ կանոնակարգում, ու շուտով պետք է լրագրողների համար ստեղծվեն հատուկ սրահներ, որտեղ պատգամավորները կգան ու կշփվեն լրագրողների հետ, մեր կարծիքով ավելի ծանրացրեց այն իրողությունը, որին ականատես էին լինում լրագրողներն Ազգային ժողովում:Լրագրողներիՙ դահլիճին նայող սենյակներից իջնողներին ոստիկանն արգելում էր աջ գնալ, որը տանում էր դեպի դահլիճի դուռը, արգելվում էր մոտենալ իշխող խմբակցության միջանցքին եւ այլն:

Մինչդեռՙ Սիմոնյանի ասած հնարավորությունները դեռ չստեղծածՙ ապօրինի արգելումներ կան, դա ոչ ԶԼՄ-ների աշխատանքը կանոնակարգող օրենքների տրամաբանության մեջ է, ոչ էլ ԱԺ կանոնակարգի: Այսինքնՙ ԱԺ ղեկավարությոնն այդպիսի սահմանափակումներ մտցնելիս օրենք է խախտել: Եւ առհասարակՙ ինչ է նշանակում լրագրողների մոտ ուղարկել պատգամավորների, որ հարցազրույց տան: Բայց ո՞վ է իրավասու որոշել, թե տվյալ լրատվամիջոցին ո՞ր պատգամավորն է հետաքրքիր , սա ինչ է, լրագրողի աշխատանքը ուղղորդելու ցանկություն չէ՞ միթե: Այդ ի՞նչ է տեղի ունենալու առաջիկայում, որ լրագրողների անհարկի հետաքրքրասիրությունը պատրաստվում են փակել ինչ-որ ռեզերվուարներում, քանի որ դա ոմանց ու ինչ-որ որոշումների կարող է խանգարել:

Անձամբ տողերիս հեղինակի համար, որը անկախ Հայաստանի բոլոր պառլամենտների աշխատանքն է լուսաբանել, այս կարգի մոտեցումը վիրավորական է, երբ միջանցքից միջանցք անցնելիս քեզ կարող են ստիպել մի հարկ իջնել ու այլ, ավելի երկար ճանապարհով քո ուզած միջանցքը հասնել, ինձ թվաց անգամՙ Ալիսայի ծուռ հայելիների աշխարհում եմ հայտնվել: Ու դեռ ջահել ոստիկանը, որը չգիտես ինչու ռազմական հագուստով է, ինձ պետք է դասեր տա, թե չի կարելի օրենքներին չենթարկվել: Ո՞ր օրենքներին, Ազգային ժողովն ամենաազատ ու ժողովրդավար կառույցը պետք է լինի հենց գաղափարով, ինչո՞ւ եք այն ուզում վերածել զորանոցի: Եւ, առհասարակ, կանոնակարգեք ձեր աշատանքը, խոսելաոճըՙ խոսքը եւ իշխող մեծամասնության, եւ ընդդիմության շատ պատգամավորների է վերաբերում, որ հենց դահլիճում սպառնալիքներ ու վիրավորանքներ չուղղեք միմյանց, իսկ լրագրողներին հանգիստ թողեք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ARMENIA IS IN AN UNDECLARED WAR

Հաջորդ գրառումը

ԿՌՎՇՏՈՑԻՑ ԳՈՐԾԻ ԱՆՑԵՔ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԿՌՎՇՏՈՑԻՑ ԳՈՐԾԻ ԱՆՑԵՔ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Փաշինյանի՝ Վեհափառին ուղղված գրառումները սղոցում են հանրության նյարդերը։ Օգտատերերը նրա գրառումների տակ զանազան մեկնաբանություններ են թողնում։ Դրանք ներկայացնում ենք էկրանային...

ԿարդալDetails

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական