Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՌՎՇՏՈՑԻՑ ԳՈՐԾԻ ԱՆՑԵՔ

23/07/2021
- 23 Հուլիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ութերորդ գումարման Ազգային ժողովն այս երկու օրը գումարել է իր անդրանիկ նիստերը եւ ղեկավարություն է ընտրում: Իշխող մեծամասնությունն արդեն ԱԺ նախագահ է ընտրել Ալեն Սիմոնյանին եւ որպես ԱԺ փոխնախագահ առաջադրել Ռուբեն Ռուբինյանին, որն, անշուշտ. կընտրվի: Խորհրդարանական ընդդիմությանը եւս բաժին կընկնի մեկ փոխխոսնակի եւ երկու-երեք հանձնաժողովի ղեկավարի պաշտոնՙ ողջ գործընթացի եւ ֆիգուրների գնահատման հնարավորություն առաջիկայում կունենանք,Այս պահին փոխանցենք առաջին տպավորությունները առաջին երկու նիստից, որոնք կարելի է նաեւ խորհրդարանի հետագա գործունեության մինի մակետ համարել:

Ասենք, որ այս առաջին նիստերը պարզապես հոգնեցնող ու հեռանկարի առումով անհուսալի թվացին ե՛ւ իշխանության , ե՛ւ ընդդիմության առումով, որոնք հատկապես առաջին օրվա նիստը վերածել էին միջկուսակցական կռվշտոցիՙ երկրի հրատապ խնդիրները թողած: Ինձ համար անհասկանալի է, թե ինչու հնարավոր չէր քրեական գործերով անցնող այն համայնքապետերի խափանման միջոցների փոփոխությունը, որոնք ընդդիմության ցուցակով պատգամավոր են դարձել: Է, ո՞ւր մնացին խափանման միջոցը որպես պատիժ չկիրառելուՙ նոր իշխանության խոստումները: Մանավանդՙ եթե նրանք շատ լավ պատկերացնում էին, որ ընդդիմությունը կալանված երկու պատգամավորին առաջադրելու է ԱԺ նախագահի թեկնածու եւ խոսելու է այն մասին, որ նրանց բացակայությամբ ԱԺ ղեկավարության ընտրությունը լեգիտիմ չի համարելու եւ այդ բոլորից միտինգային աղմուկ է բարձրացնելու:

Իշխանությունն այնքան ճկուն պիտի լիներ, որ այդ պատգամավորների խափանման միջոցը փոխվեր, դրանից աշխարհը չէր քանդվի / խնդրում եմՙ դատական համակարգի անկախության մասին լոլոն աչք չխոթել/: Ընդդիմությունն էլ լավն է, ողջ գործընթացը վերածեց իր երկու պատգամավորի պաշտպանության գործողության, երբ անցնող ամեն օրն ու ժամը ավելի հրատապ են դարձնում հարյուրավոր գերիների, երկրի անվտանգային խնդիրները, ու , եթե նրանք եկել են այդ խնդիրների լուծմանը մասնակցելու, պետք է նպաստեին խորհրդարանի արագ ձեւավորմանն առանց աղմուկ- աղաղակի ու միտինգի: Ընդդիմադիրներն արդեն ոչ թե զուտ կուսակցություն են ներկայացնում, այլ երկրի խորհրդարան, որն արագորեն պետք է փորձի դերակատարում ստանձնել երկրին ներկայացող տարատեսակ մարտահրավերներին եւ վտանգներին դիմակայելու հարցում, մինչդեռ ընդդիմությունը հենց սկբից կենտրոնացավ իր երկու անդամի մասնավոր խնդրի վրա:

Տեսնես այդպե՞ս են վարվելու նաեւ հետոՙ հեռացնելով խնդիրների լուծմանը հասնելու ժամկետները, ձգելով լուծումները: Մի տեսակՙ բոլորը խաղում են կարծեսՙ ինչ-որ բանի սպասելով, ժամավաճառության տպավորություն է: Այլապես չէին ասիՙ Արցախի հարցով հանձնաժողովի ստեղծման առաջարկ ենք անելու. առաջարկներ, այն էլ հրատապ, պետք է անել, ասենք, եռակողմ փաստաթղթի, անվտանգային խնդիրների, մեր սահմանների, Կարսի պայմանագրի հանդեպ վերաբերմունք ԱԺ-ից պահանջելու առումով, քանի որ հիմա կատարվողը հարյուր տարի առաջ կնքված պայմանագրերի համատեքստում է: Իսկ Արցախի հարցերով պետք է զբաղվի ողջ խորհրդարանը, ոչ թե ինչ- որ հանձնաժողով, որտեղ կնստեն ու հայրենասիրության իմիտացիայով կզբաղվեն, պաթոսով տեքստեր կարտաբերեն, դե ռուսն ու թուրքն էլ չեն ջղայնանա դրանից:

Ոնց հասկանում եմՙ ընտրությունների ողջ գործընթացից սկսած մինչեւ հետագա ու այժմյան գորրծընթացներ ինչ-որ ժամանակախաբություն է տեղի ունեում, ձգձգումՙ չգիտես ում սցենարով: Հավանաբար բոլորը սպասում են Ռուսաստանի Պետդումայի ընտրություններին, եւ ստվերային դիրիժորները դրանից հետո միայն իրենց անելիքը կիմանան, որ խմբակցություններին գեներացնեն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ԶՈՐԱՆՈՑԻ ՄԻ ՎԵՐԱԾԵՔ

Հաջորդ գրառումը

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՔ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՔ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական