Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԱՆԻ ԴԵՌ ԱԶՆՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆՔՙ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է

23/07/2021
- 23 Հուլիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1988 թվականին սկսված Արցախյան ազատագրական շարժումը հանգեցրեց 1991-1994 թթ. հայ-ադրբեջանական չհայտարարված պատերազմի: Այն դաժան էր, անզիջում եւ սոսկ տարածքների կամ տնտեսական շահերի համար պատերազմ չէր, այլ մղվում էր լինելիության, գոյության իրավունքի համար: Ու թեեւ այդ պատերազմը 1994 թ. կնքված Բիշկեկյան զինադադարով դադարեցվեց, սակայն չավարտվեց, այլ ժամանակավորապես առկախվեց: Իսկ կողմերից յուրաքանչյուրն այն ընկալեց ու մեկնաբանեց յուրովի, ինչպես իրեն էր ձեռնտու եւ հարմար:

Հայաստանը համարեց, որ ինքն հաղթել է, սակայն ոչինչ չարեց պատերազմի արդյունքներն ամփոփող փաստաթուղթ վավերացնելու ուղղությամբ: Ավելին, հաղթանակից ու ժամանակավոր հաջողություններից հարբածՙ մոռացավ պատերազմն էլ, հաշտության փաստաթուղթ ունենալն էլ: Արդյունքումՙ մենք ո՛չ իրական հաղթանակ ամրագրեցինք, ո՛չ էլ հաղթանակի օր ունեցանք: Շուշիի գրավման, Հայրենականում տարած հաղթանակի ու Պաշտպանության բանակի ստեղծման օրերի համընկնումով մայիսի 9-ը ԵՌԱՏՈՆ հայտարարեցինք ու հարցը փակված համարեցինք: Ամեն տարի էլ հորթի հրճվանքով տոնում էինք, խորիմաստ ու փաստահարուստ հոդվածներ գրում (այդպիսիք ինքս էլ եմ գրել), հյութալի ու սնապարծ բաժակաճառեր արտասանում: Մենք մեզ հավատացրել էինք, որ թուրքը վախկոտ է, կռվից խուսափող, եւ հաղթողի հոգեկերտվածքով ու հնարովի ժողովրդավարություն խաղալով հանգիստ ապրում էինք:

Ադրբեջանում բոլորովին այլ գործընթաց էր տեղի ունենում: Նախՙ հասարակության բոլոր շերտերին ամենակրտսեր տարիքից սկսած թշնամանք եւ հայատյացություն էր սերմանվում: Այնուհետեւ, երբեք չհաշտվելով պարտության ու տարածքային կորուստների հետ, դիվանագիտական եւ մնացյալ բոլոր ասպարեզներում շարունակական աշխատանք էր տարվում հօգուտ «տարածքային ամբողջականության» բացարձակապես իրենց ձեռնտու թեզի ճշմարիտ լինելու համար: Ոչինչ չէր խնայվում երիտասարդ սերնդին աշխարհի հայտնի ԲՈւՀ-երում կրթության ուղարկելու ուղղությամբ: Իսկ ամենակարեւորն այն էր, որ ամեն օր ու ժամ մարզվում եւ կատարելագործվում էր բանակի անձնակազմը, զինվում ամենաժամանակակից զինատեսակներով: Այդ ամենին զուգընթաց մշտապես սերմանվում էր ռեւանշի, հայերի կողմից «բռնազավթված» տարածքներն ազատագրելու եւ իրենց պայքարն արդարացի լինելու անհրաժեշտության գաղափարները: Ավելին, մանր-մունր գործողություններով, ապրիլյան քառօրյայով-բանով էլ պարբերաբար իրականացվում էին հայերի զգոնության աստիճանն ու նոր ձեռքբերումների եւ ունեցած հնարավորությունների ստուգման գործողություններ:

Այս ամենի արդյունքում ունեցանք 44-օրյաՙ բոլոր առումներով պարտությունը: Միակ բացառությունն այդ պատերազմում թերեւս այն էր, որ մեր զինվորը չպարտվեց, այլ հերոսաբար եւ երբեմն դոնկիխոտյան մեթոդներով կռվեց մինչեւ արյան վերջին կաթիլը: Իսկ այսօր…

Սովորաբար բոլոր ժամանակներում պատերազմի իրական մասնակիցները, իսկապես կռվածները պատերազմից չեն խոսում (հայրս ու նրա 7 եղբայրներն անցել էին Հայրենականի բոլոր փուլերով, բայց այդ մասին երբեք ու ոչ մի բառ չէին խոսում), որովհետեւ այն շատ դաժան բան է: Իսկ վախեցածներն ու մորթապաշտները գիշեր-ցերեկ հերոսություններ են պատմում: Այդպես պատմելով էլ եկանք հասանք 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանը եւ դրանում արձանագրված մեզ համար խիստ ցավալի իրողություններին: Գործընթաց, որ դեռ շարունակվում է, ու Աստված գիտի թե դեռ որքան ցավաշատ իրադարձությունների ականատեսները կլինենք: Իսկ ինչո՞ւ: Համոզված եմՙ մեկ պատճառով. որովհետեւ կորցրել ենք եւ չունենք մեր ազգային էլիտա կամ ազնվականություն կոչված եւ պետականության համար խիստ անհրաժեշտ երեւույթը: Իսկ ինչ ասել է ազնվականություն: Իհարկե, այս բառի բազմատեսակ մեկնաբանություններ կան եւ միմյանցից շատ տարբեր ընկալումներ:

Պատմականորեն նախորդ դարերի ընթացքում ձեւավորված խոշոր հողատեր արիստոկրատիան եւ մանր ու միջին կալվածատերերը հասարակության տիրապետող արտոնյալ խավն էր, ազնվականությունը, որն իր կատարելությանը հասավ ավատատիրության դարաշրջանում: Հայաստանում ազնվականության տնտեսական քաղաքական հիմքը հողատիրությունն էր, որը ամրագրվում էր համապատասխան տիտղոսներովՙ թագավոր, իշխան եւ այլն: Տարբեր ազգերի մոտ ազնվականությունը տարբեր անուններով է կոչվելՙ կոմս, դուքս, հերցոգ եւ այլն: Հայաստանում աշխարհիկ ազնվականության վերնախավը վաղ ֆեոդալական ժամանակաշրջանում կազմել են բդեշխները, նախարարները կամ ավագ սեպուհները, որոնց հիմնական հատկանիշներն են եղել նրանց տարածքային հզորությունըՙ հիմնված հողի ավատատիրական սեփականության վրա, «ազնվազարմությունը»ՙ օժտված ժառանգական արտոնություններով եւ տոհմի հնությունը: Շնորհվել է նաեւ արքայի կողմիցՙ հավատարիմ ծառայության համար: Ազնվական ընտանիքի անդամներն ստացել են հատուկ դաստիարակություն (հիմնականումՙ ռազմական) եւ կրթություն, ապրել շքեղության ու վայելքների մեջ:

Արշակունիների թագավորության շրջանում (1-428թթ.) ազնվականությանը բնորոշ է եղել դասային աստիճանակարգը եւ կրտսերի կախվածությունն ավագից: Արքայից հետո ազնվականության վերնախավը կազմել են բդեշխները, նախարարներն ու հոգեւորական բարձր պաշտոնյաները, որոնք իրենց հզորությանն ու դիրքին համապատասխանող «գահերը» կամ բարձերն են ունեցել արքունիքում (հոգեւորականներըՙ վեհարանում): Կրտսեր կամ մանր ազնվականները կոչվել են ազատներ, սեպուհներ, ոստանիկներ, որոնք վասալական կախվածություն են ունեցել («ծառայություն») խոշորներից: Աշխարհիկ ազնվականությունը արքայի հանդեպ կատարել է զինվորական եւ քաղաքացիական ծառայություն, նրան տրամադրել է իր զինուժն ու ամրությունները, վարել որոշակի պետական պաշտոն: Հայ աշխարհիկ ազնվականությունը գերազանցապես զինվորական դաս էր, եւ նրանից էր կազմվում ազատազորքը: Բարձր ազնվականությունն իր տիրույթների սահմաններում եղել է անձնիշխան, ունեցել է սեփական զորք, դրոշ, զինանշան, վարչական նորմեր եւ այլն:

Մարզպանական Հայաստանի ազնվականությունը գրեթե պահպանեց իր իշխանական բոլոր իրավունքները եւ նույն վասալական ծառայությունը կատարում էր Սասանյան արքաների հանդեպ: Պարսից արքաներ Հազկերտ II-ի (438-457) եւ Պերոզի (457-484)ՙ հայ ազնվականության ինքնավարությունն ու արտոնությունները փոփոխության ենթարկելու փորձերը, կոշտ դիմադրության հանդիպելով, խափանվեցին եւ պարսից Վաղարշ թագավորը հարկադրված եղավ Նվարսակի պայմանագրով (484) ճանաչել հայ ազնվականության տոհմիկ իրավունքները:

387 թ. Հայաստանի առաջին բաժանումից հետո բյուզանդական մասի հայ ազնվականության արտոնյալ վիճակն ու ժառանգական իրավունքը վերացնելու հիմքը դրեց Զենոն կայսրը (474-491): Հուստինիանոս I -ն էլ 529 թ. հատուկ հրովարտակով Արեւմտյան Հայաստանում բյուզանդական զորակայան ստեղծեց եւ հայ ազնվականությանը զրկեց զորք պահելու ավանդական իրավունքից: Այնուհետեւ նա 536 թվականի հրովարտակով հայ նախարարների տան բոլոր անդամներին (թե՜ սեպուհներին, թե՜ կանանց) հայրական կալվածների ժառանգման իրավունքներ տվեց, որի նպատակն էր մանրատել խոշոր ազնվականության կալվածատիրական ամբողջությունը, նրա հզորության տնտեսական հիմքը:

VIII դարից տարածաշրջան ներխուժած արաբներն էլ իրենց տիրապետությունը Հայաստանում ամրապնդելու համար վարում էին հայ ազնվականության եւ նրա զինվորական ուժերի ոչնչացման քաղաքականություն: 705 թ. նրանք ռոճիկ վճարելու պատրվակով շուրջ 800 մեծատոհմիկ ազնվականների իրենց զորքերով հանդերձ խաբեությամբ հրավիրում են Նախճավան եւ բոլորին կոտորում: Իսկ 725-ի արաբական «աշխարհագրից» հետո էլ վերացվեցին հայ ազնվականության նախկին արտոնությունները. նրանք եւս հարկահանվում էին իրենց ունեցած անասունների եւ հողատարածությունների համեմատ: Հետզհետե քայքայվող շատ ազնվականներ VIII դարում գաղթում էին Բյուզանդիա եւ համալրում կայսերական բանակի եւ իշխող քաղաքական դասի շարքերը: Դրա հետեւանքով բյուզանդական 30 կայսրեր, հարյուրավոր բարձրաստիճան զորահրամանատարներ, քաղաքական գործիչներ, գիտնականներ ու արվեստագետներ սերված էին հայազգի ազնվականությունից: Հայրենի տիրույթներին կառչած հայ ազնվականների որոշ մասն էլ աշխատում էր հարմարվել արաբ տիրապետողներին: Համակերպվողներից ոմանք կրոնափոխվում էին, ոմանք էլ` ընդունում արաբական անուններ:

Հին ազնվական տներից համեմատաբար պահպանվեցին Բագրատունիները, Արծրունիները եւ Սյունիները, որոնք IX դ. համատեղ ուժերով փորձում էին վերականգնել ոչ միայն իրենց վաղեմի իրավունքներն ու արտոնությունները, այլեւ երկրի պետական անկախությունը: Ամենաակտիվը Բագրատունիներն էին, որոնք ձգտում էին տեր դառնալ Հայաստանի բարձրագույն պաշտոններին (Հայոց իշխան, սպարապետ) եւ Աշոտ Ա-ի գլխավորությամբ 885 թ. վերստեղծեցին հայկական պետականությունը:

Նոր թագավորությունում վերականգնվեցին ազնվականության նախկին բոլոր իրավունքները, գահերեցության կարգն ու վասալական կախվածությունը: Սակայն X դարում Բագրատունիների պետությունը մասնատվում է: XI դարում էլ Բյուզանդիան, այնուհետեւ սելջուկ-թուրքերը նվաճում են Հայաստանը, կործանում նրա պետականությունը եւ պարբերաբար վարում հայ ազնվականության ոչնչացման ու նրա կալվածների բռնագրավման քաղաքականություն: Երկրում ստեղծված անտանելի կացության հետեւանքով հայ ազնվականությունը զանգվածորեն սկսեց արտագաղթել Կիլիկիա, որտեղ Ռուբինյանների հիմնած իշխանությունը գոյատեւեց 300 տարի (1080-1385): Այստեղ նպաստավոր պայմաններ ստեղծվեցին հայ ազնվականության բարգավաճման համար, բայց հետագայում պետականության կորցնելուն զուգընթաց անհետացավ նաեւ ազնվականությունը:

Սակայն նրանց որոշ շառավիղներ պահպանվեցին Զեյթունում, Արցախում, Վասպուրականում եւ այլ վայրերում: Հենց այդ պահպանված հետնորդներն էլ իրենց շարունակական պայքարի ու հերոսական պահվածքի շնորհիվ կենդանի պահեցին ու սերունդներին փոխանցեցին պետականության գաղափարը հետագա բոլոր ժամանակներում: Այդ հայրենանվեր գործի ակունքներում մշտապես կանգնած էր ազնվականությունը, քանի որ ա) բնիկ նախարարների այդ տոհմերն էին, որ կազմում էին ազատների ու քրմական դասերը եւ ժառանգաբար իրականացնում էին աշխարհիկ ու հոգեւոր իշխանությունը, բ) ազնվականը նախաստեղծ բանական մարդկանց ժառանգն է, ով պահպանել է ցեղի արյան մաքրությունը, արարչատուր կարգը, օրենքը, ապրելակերպը, գ) ազնվական լինելը ոչ թե կոչում է, տիտղոս կամ վաստակ, այլՙ ծննդյան վկայական, դ) այդ տոհմը բարոյականության բարձրագույն չափանիշների կրողն էր, ե) այդ տոհմի պատանիների համար գոյություն ուներ հստակ կրթադաստիարակչական համակարգ, որի միջոցով նրանք ստանում էին աշխարհիկ եւ հոգեւոր իշխանության իրակացմանն անհրաժեշտ գիտելիքները, զ) բնիկ, զտարյուն ազնվական տոհմերն էին կազմում Հայ Ազգը, է) Հայ ազգային մշակույթը ստեղծողները ազնվականության քրմական, ապա, ավելի ուշ, հոգեւոր դասն էր, որը ոչնչացվեց 4-րդ դարում, իսկ ազատները հիմնականում ոչնչացվեցին 4-12-րդ դարերում:

Այսօրվա Հայաստանում, ցավոք, չկա ու դեռ չի ձեւավորվել այդ դասը, իսկ դա նշանակում է, որ մեր պետականությունը շարունակում է վտանգված մնալ եւ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ այն չի ձեւավորվել: Ավելի վտանգավոր է, որ երբեմն էլ ազնվական են ինքնակոչվում այդ հասկացության մասին անգամ իրական պատկերացում չունեցող մարդիկ: Այդ պատճառով էլ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք իրատեսական լինելուց շատ հեռու են եւ ով ինչ ու ինչի մասին ասես խոսում է: Իսկ ավելի հաճախ մեր հասարակությանն ինչ պատահի մատուցում են որպես բացարձակ ճշմարտություններ, երբեմն էլՙ փորձում տեղայնացնել օտարներին պատկանող գաղափարներ: Օրինակՙ ինչպես իրավամբ նշում է «Կասպյան հետազոտությունների կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Սերգեյ Միխեեւը , երեւի քչերը գիտեն, որ առաջին անգամ «պողպատյա կառավարման», այսպես կոչված գաղափարը, առաջացել է Թուրքիայում` հեղաշրջումից հետո: Եվ մեղմ ասած մերօրյա վարչախմբի որդեգրած «պողպատյա հեղափոխությունը» մաքուր թուրքական ծագում ունեցող գաղափար է, որով մոլորության մեջ են գցել մարդկանց: Մարդիկ էլ, ինչպես երեւում է, դեմ չեն խաբված լինելուն: Հուսանք, որ ամենամոտ ապագայում կունենանք այդ ամենը, աստիճանաբար կշտկվի եւ, որ ամենակարեւորն է, վերջապես կձեւավորվի հայ ազնվականությունը, որը բոլոր ժամանակներում պետականության գլխավոր գրավականն է:

10.07-20.07.2021

ShareTweetShare
Նախորդ գրառումը

HUJ-Ի ԿՐԹԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐԸՙ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԼԻԲԱՆԱՆԸ ԵՒ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅՈՒԹԻՒՆԸ ԴԱՆԴԱՂ ՔԱՅԼԵՐՈՎ Կ՛ԸՆԹԱՆԱՆ ԴԷՊԻ ԽԱՒԱՐ, ՊԵՏՈՒԹԵԱՆ ՄԱՍՆԱՏՈՒՄ ԵՎ ԿՈՐԾԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԼԻԲԱՆԱՆԸ ԵՒ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅՈՒԹԻՒՆԸ ԴԱՆԴԱՂ ՔԱՅԼԵՐՈՎ Կ՛ԸՆԹԱՆԱՆ ԴԷՊԻ ԽԱՒԱՐ, ՊԵՏՈՒԹԵԱՆ ՄԱՍՆԱՏՈՒՄ ԵՎ ԿՈՐԾԱՆՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Հունիսի 8-ին' ժամը 19:10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային...

ԿարդալDetails

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական