Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԵԽԻԱՅՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՊԱՏԺՎԵԼ ԴԵՌԵՎՍ 2009 ԹՎԱԿԱՆԻՑՙ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ

23/07/2021
- 23 Հուլիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա

Վերջերս Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի շենքում տեղի ունեցավ «Զանգվածային բռնության իրավական եւ գիտական սահմանումը» թեմայով մի սեմինար, որի ընթացքում հետաքրքրական բացահայտումներ արվեցին: Սեմինարն անցկացվեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի Հայցադիմումների հանձնաժողովի նախագահ եւ Չեխիայի Հանրապետության կառավարության մարդու իրավունքների լիազոր ներկայացուցիչ, պրոֆեսոր Հելենա Վալկովայի հովանու ներքո:

Սեմինարում ելույթներ ունեցան ծայրահեղականության եւ ցեղասպանության պատմության հետազոտողներՙ Բռնոյի Մասարիկի համալսարանի քաղաքագետ , դոկտոր Միրոսլավ Մարեշը , դոկտոր, Մեծ Բրիտանիայի Ուորվիկի համալսարանի Հոլոքոսթի պատմաբան եւ Թերեզինի տարանցիկ ճամբարի պատմության «Վերջին գետոն» ուսումնասիրության հեղինակ դոկտոր Աննա Հայկովա , Գնչուական մշակույթի թանգարանի տնօրեն, պատմաբան Յանա Հորվատովան եւ Պրահայի Չարլզի համալսարանի Հայոց ցեղասպանության մասնագետ, պատմաբան Մարեկ Յանդակը :

Քննարկման ընթացքում խոսվեց ցեղասպանության իրավական ասպեկտների, զանգվածային բռնության եւ սպանությունների սահմանման, ինչպես նաեւ Հոլոքոսթի, Հայոց ցեղասպանության եւ զանգվածային բռնության այլ դեպքերի ժխտման եւ խոսքի ազատության սահմանումների մասին:

Բանախոսներն անդրադարձան նաեւ Հոլոքոսթը կամ ցեղասպանությունները ժխտելու դեպքում առկա օրենսդրական կարգավորումներին: Այս խնդրում արժեքավոր «բացահայտում» կատարեց դոկտոր Մարեշը, որը ներկայացրեց Չեխական օրենսգրքում տեղ գտած սահմանումները: Պարզվում է, որ 2009 թվականին ընդունված օրենսգրքում,որում կատարվել են նաեւ լրացումներ, 405րդ պարագրաֆը նվիրված է ցեղասպանությունների մերժմանը, կասկածի տակ դնելուն, հաստատմանն ու արդարացմանը: Այդ կետում մասնավորապես ասված էՙ «Յուրաքանչյուրը, ով հրապարակավ հերքում է, կասկածի տակ է առնում, հաստատում կամ փորձում է արդարացնել նացիստական, կոմունիստական կամ այլ ցեղասպանության կամ նացիստական, կոմունիստական կամ մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունները կամ պատերազմական հանցագործությունները կամ խաղաղության դեմ ուղղված հանցագործությունները, կպատժվի ազատազրկմամբ վեց ամսից մինչեւ երեք տարի ժամկետով»:

Դոկտոր Վալկովան ասաց, որ այդ կետը օրենքում թեեւ կա, բայց մնացել է թղթի վրա եւ իրական կյանքում չի կիրառվում: Թերեզինի ցեղասպանությունների ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Շիմոն Կրբեցն էլ նշեց, որ ժխտման օրինակներ եղել են, մասնավորապես Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների ժամանակ Չեխիայում Թուրքիայի դեսպանությունը փորձել է ճնշումներ բանեցնել եւ կասեցնել իրենց միջոցառումները: Իհարկե, Հայոց ցեղասպանության հարցում կա դրական տեղաշարժ, քանի որ Չեխիայի խորհրդարանի երկու պալատները տարբեր բանաձեւերով ընդունել են Հայոց ցեղասպանությունըՙ մյուս ցեղասպանությունների շարքում: Հետեւաբար, այժմ ժխտման պարագայում, կարող են առնչվել քրեական օրենսգրքի նշված կետի հետ եւ ազատազրկվել:

Նշենք նաեւ, որ բանախոսների կողմից կարեւորվեց նաեւ Հոլոքոսթի ու Հայոց ցեղասպանության, գնչուների հոլոքոսթի թեմաները նաեւ դպրոցական դասագրքերում կամ կրթական ծրագրերում ներառելու հարցը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅԱՆ ՈՂՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՀՐԱԺԵՇՏ ԴԵՍՊԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ՀՐԱԺԵՇՏ ԴԵՍՊԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կոբախիձեն Եվրախորհրդարանին մեղադրում է  շանտաժի մեջ

05/05/2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողներին հայտարարել է, որ Եվրախորհրդարանի անդամները հարձակվում են երկրում ազատ լրատվամիջոցների վրա և շանտաժի են ենթարկում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դեմքերի արտահայտությամբ և խորքային իրականությամբ. Վլադիմիր Մարտիրոսյան

05/05/2026

Երևանում հավաքվել էր ոչ միայն Եվրոպան, այլ՝ անցումային Եվրոպան։ Սա մեծ մասամբ այն առաջնորդների կազմն էր, որոնց մի մասը կամ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական