Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՈՉԵՐԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ

09/07/2021
- 09 Հուլիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մերօրյա Հայաստանում անցկացրած յուրաքանչյուր օրը ե՛ւ հպարտության զգացում է առաջացնում, ե՛ւ հուսահատությունից-հուսալքության տրամադրություններ է բերում: Եթե առաջինի պարագայում ոգեւորությունը պայմանավորված է հայրենիք հասկացության իմաստի ու բովանդակության հետ, որը հայի մի տեսակի ապրել – արարելու բուն նպատակն է, երկրորդի դեպքում գործ ունենք մեր այն ազգակիցների հետ, որոնք առաջնորդվում են «մի կյանք ունենք» մոտեցմամբ, որի գնահատականը ժամանակից զատ տալիս է հենց նրանց իսկ ապրած յուրաքանչյուր պահը. եթե ստեղծագործելու ջիղ ունի, հայաշունչ տողեր է ձոնում, երաժիշտն այն երգի է վերածում, նկարիչն այն Սիս ու Մասիսի համապատկերում Խոր Վիրապով է անմահացնում, խոհարարը հայավարի լահմաջուն է պատրաստում, տաքսիստը Վազգեն 1-ի նկարն է կախում, ինչ-որ մեկն էլ Հայաստանում բազմանդամ ընտանիքի է օգնում, այդկերպ հայրենասիրությունը դրսեւորում: Այնպես որ, իրոք դժվար է գնահատականներ հնչեցնել, քանզի այս փոքրացող հողակտորի վրա մնացածներից թերեւս յուրաքանչյուրը դրսում ընտանիքի անդամից մինչեւ յոթ պորտ ձգվող հարազատ-բարեկամ ունի, նաեւ քավոր-սանիկ, հարսնացու ու փեսա: Ասում եմ այս վիճակի պատասխանը ժամանակը կտա եւ տեղնուտեղը պնդում եմ, որ հայրենիք համարվողը, որ մեր դեպքում երկիր մոլորակի Հայաստան հատվածն է, պարտադրված ենք պահել-պահպանել, համեստների թե նվիրյալների ջանքերով, հողագործի թե պատշարի արածով, այբ ու բենը ուսուցանողի թե դեղատոմս նշանակողի աննկատ թրթիռով: Այսօրինակ մտորումներով կարելի է ամբողջ էջեր լրացնել, որը ոմանք անիմաստ ջուրծեծոցի կորակեն, այլքՙ յուղ վառել արտահայտությունը կհիշեն, քանզի այդկերպ լրացվող տողերը մասամբ իսկ չեն պատասխանում մեր հարցերի հարցինՙ ի՞նչ երկիր ենք պատրաստվում կառուցել:

Դիտարկելով հատկապես վերջին 3,5 տարվա գործունեությունը, որի դիմաց իշխանությունը թող-որ վիճարկելի կառավարման հերթական մանդատը ստացավ, Հայաստանի իշխանության համար շարունակում է գլխավոր խնդիր մնալ կոռուպցիայի դեմ պայքարը: Միայն այն, որ այս ուղղությամբ արված կցկտուր թե որոշակի քայլերը տեսանելի արդյունք չեն տվել, խոսում է թիրախի նպատակահարմարության մասին: Գրեթե առոչինչ է նաեւ վերեւներում համակարգված կոռուպցիա չկա վկայաբերումը, քանզի միայն այն, որ պետական գնումների համակարգի բազմամիլիոն ծախսերն իրականացվում են առանց մրցակցության եւ մեկ անձի կողմից, ինքնաբերաբար հարցեր են առաջացնում, երեւույթը խնդրահարույց է: ՀՀ շարքային քաղաքացիների շրջանում քիչ չեն նրանք, որոնք համոզված են, որ կոռուպցիոն դրսեւորումների կանխման ու ենթադրվող վերացման գործընթացը սկսվում ու ավարտվում է այն սնող ու ծնող միջավայրի կազմավորման շնորհիվ, որի ուղղությամբ իշխանությունը գրեթե ոչինչ չի անում: Ասվածի հաստատումն են հենց այս օրերին, ասենք, հարկային որեւէ պարտավորությունից ազատված տաքսիստների ծառայություններից դժգոհությունները կամ ճանապարհներ փակելու աստիճանի հասցված ջրազրկված հողագործների վրդովմունքի դրսեւորումները: Թե ներքին ի՞նչ հարաբերություններ են տիրում նշված ու այլ բազմաթիվ ոլորտներում, որեւէ մեկը, ինչքան էլ նա բազմափորձ քննիչ ու վերլուծաբան լինի, պարզել չի կարող:

Հարց տանք. կոռուպցիա կա՞ արդյոք Հյուսիսային Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետությունում կամ Ազատության կղզի հռչակված Կուբայում: Փակ համակարգերի պայմաններում, որպիսին ՀՀ է դառնում, ինչպիսին է նաեւ կոռուպցիոն միջավայրը. պարտադրված ենք նշված երկրների պարագայում ընդունել, որ դրանցում կոռուպցիա կոչվող երեւույթ չկա: Իրավունքի ու օրենքի կիրառողը լինի դատավորը թե պետական պաշտոնյան, ի՞նչ է անելու աղքատ երկրի պարագայում այն ֆինանսական միջոցները, որոնք հայտնվել են իր տրամադրության տակ: Որոշակի հարմարավետության առանձնատուն կառուցել չի կարող, նոր ավտոմեքենա գնելն անհնարին է, 400-500 հյուրերով զավակի հարսանիքի կազմակերպումն ուղղակի առումով վտանգավոր է, եւ այսպես շարունակ: Ասվածից մի փոքր համեստ են հարյուր հազարավոր շարքային հայաստանցիների իրենց բարվոք առօրյայի մասին պատկերացումները: Նորից ու հերթական անգամ եմ հաստատում ոչ փոքր շրջապատիս բազմաթիվ ներկայացուցիչների այն պնդումները, որ կոռուպցիայի դեմ պայքարը հարկ է սկսել այն ծնող միջավայրը փոխելով: Այդ միջավայր կոչվածն առաջնահերթը նկատվում է ամենօրյա առեւտրային գնումների ընթացքում, երբ ՀՀ-ում հերթական գնաճը բացատրվում է համաշխարհային շուկայում գների բարձրացումով: Բացարձակ սուտ. հարցրեք ձեր եվրոպաբնակ հարազատներին ու ծանոթներին, թե վերջին անգամ երբ է փոխվել, ասենք, դիզվառելիքի կամ բենզինի գինը: Չեն հիշի, առավել եւսՙ ձեթի ու կարագի, ձվի ու հավի մսի գինը: Իշխանություններն իրենց ունեցած հարկային ու մաքսային լծակներով երկրների տնտեսություններն այնպես են կազմակերպում, որտեղ բացակայում է սեզոնայնություն կոչվող երեւույթը: Մեկ մի միջոցովՙ սեփական արտադրության կազմակերպումով: Լսած չկանք, չէ՞, ՀՀ էկոնոմիկայի նախարարության որեւէ պաշտոնյայի հարցումը, թե ինչո՞ւ մեզանում չի արտադրվում, ասենք, թուրքական «Կոզակ» անվանումով էլեկտրաջեռոցի հայկական տարբերակը: Այն ընդամենը թիթեղից տուփ է, ներսում էլեկտրատաքացուցիչ ու դռնակ: Եվ այսպես տասնյակ, հազարավոր մեխանիկական ու էլեկտրական, կենցաղային ու խոհանոցային սարքեր, այլեւայլ սննդի հումք: Մեր մարդիկ անգամ չդժգոհեցին բազուկի ու ստեպղինի կգ-ի դիմաց 600-800 դրամ գնից, որը ներկայացվեց որպես հայկական արտադրանք: Գինն իրոք աննախադեպ էր, որին հանրությունն ըմբռնումով մոտեցավ: Բայց կանցնի մի քանի շաբաթ եւ մեր առեւտրային ցանցը կլցվի իսրայելական, եգիպտական ու պարսկական ստեպղինով ու բազուկով, այն ամենով, ինչ օգտագործվում է հայկական խոհանոցում: Փոխարենը մեզանում ՀՀ կառավարությունը հավանություն տվեց կանեփ կոչվող մշակաբույսի արտադրության կազմակերպմանը, այդպես էլ չհիմնավորելով այդ գործընթացի կարեւորությունը: Միայն նշվեց, որ այն իրականացվելու է որոշակի հսկողության պայմաններում: Այնպես որՙ շարունակում է գործել ինչ ուզում ենք, այն էլ անում ենք աշխատաոճը, որից թե ով ինչպես է օգտվում, պարզ չէ:

Անշուշտ, լրագրությունը չէ, որ պետք է նշի ինչպես դարձնել երկիրը: Բայցեւ այն, որպես հանրային որոշակի տրամադրությունների արտահայտման միջոց հուշում է, որ կոռուպցիա, պողպատ, դիկտատուրա կոչերով ագրեսիվ փոքրամասնության ձեւավորումն էլ ցանկալի արդյունքի հասնելու միջոց չէ: Այնպես որՙ աշխատելն ու աշխատանքը թող սպասեն…

Աստված մեզ ապավեն:

06.07.2021թ

Հ.Գ. – Երկու օր առաջ սննդամթերք գնելիս վաճառողը նախորդ օրերի համեմատ 400 դրամ հավելյալ գումար պահանջեց: Տարակուսանքիս ի պատասխան մեղավորի տեսքով ասաց. – կգ-ը 300 դրամով թանկացել է: Ահա այսպիսի Հայաստան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՍՏ ՀԱՆԳՉԻ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ» ՄԻ ԵՐԿԻՐ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԵՆԻՍԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՏՊԱՎՈՐԻՉ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԵՆԻՍԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՏՊԱՎՈՐԻՉ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

Սրբազան Պայքարի առաջնորդ, Հայրենիքի կալանավոր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։ Այն, որ… ակնհայտ է... Այն, որ...

ԿարդալDetails

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025

Խարդավանքներով, սպառնալիքներով և բռնաճնշումներով հնարավոր չէ ընկճել հոգևոր սպասավորներին և հավատավոր ժողովրդին. Մայր Աթոռ

15/10/2025

Ապազգային իշխանությունը անցել է օրակարգեր լցնելու բլիցկրիգի. Հովհաննես Խուդոյան

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական