Ուրբաթ, Նոյեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՏՈՐԵ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐԸ ՄՈԼՈՐԱԿԸ ՓՐԿԵԼՈՒ ՄԻՋՈՑ

02/07/2021
- 02 Հուլիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայկական մի քանի ապրանքանիշներ պոլիէթիլային տոպրակների փոխարեն բազմակի օգտագործման պայուսակներ են առաջարկում:Պլաստիկ շիշը հաջորդ կյանքում կարող է դառնալ պայուսակ, եթե այն նետում եք պլաստիկի համար նախատեսված աղբի արկղի մեջ:

Պլաստիկից կարելի է ստեղծել ինչ մտքովդ անցնի: Էկոլոգիական տեսակետից ամենավտանգավոր նյութերից մեկը կարող է դառնալ հարմարավետ պայուսակ, ապարանջան, սրբիչ եւ շատ այլ բաներ:

«Պլաստիկը վերամշակում ենք, ստանում թելեր եւ կարում էկո պայուսակներ, որոնք մատչելի են, կարող են փոխարինել Հայաստանի շատ խանութներում արդեն վճարովի դարձած պոլիէթիլային տոպրակներին: Այն էկո պայուսակները, որոնք մենք գործում ենք ստացված թելերից, «խելացի» են: Դրանց վրա կան շտրիխ կոդեր, որոնք մեր հավելվածի միջոցով կարելի է օգտագործել եւ խանութներում ստանալ զեղչեր կամ կուտակել բոնուսներ»,-ասում է «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպություն հիմնադիրՙ Մխիթար Ավետիսյանը :

Կտորե պայուսակները ոչ միայն վերջին նորաձեւ միտումներից են, այլեւ մոլորակը փրկելու միջոց: Աշխարհում ամեն վայրկյան օգտագործվում եւ դեն է նետվում 160000 պոլիէթիլային տոպրակ, որոնք մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին

«Մոտ 4-5 տարի առաջ Հայաստանում շատ քիչ էր խոսվում պլաստիկի վնասակար ազդեցության մասին: Երբ գնումներ կատարելիս ասում էիր, որ քեզ պլաստիկ տոպրակ պետք չէ, դու ունես կտորից տոպրակ, մտածում էին, թե խնայել ես ցանկանում կամ էլ տարօրինակ հայացքով էին նայում»,- պատմում է Լուսինեն :

Լուսինեի համար պլաստիկի խնդիրը դարձել է ավելի առարկայական: Երկար որոնումներից հետո 3-5 գրամ քաշով շղարշե գործվածքը դարձավ այն հումքը, որով Լուսինեն սկսեց կարել տոպրակներՙ հնարավոր դարձնելով գնել կշռվող մթերքներ առանց պլաստիկի կիրառման:

Զրուցակիցս կարեւորում է նաեւ իր գործի կրթական բաղադրիչը: Պարբերաբար կազմակերպում Է դասընթացներՙ աղբի տեսակավորման կարեւորության եւ վերամշակման հարցում հասարակական դիրքորոշումն ամրապնդելու նպատակով:

2018 թվականին Հռիփսիմե Քոչարյանի հիմնած «Ecobags With Me» ապրանքանիշի պայուսակները կարում են 12 կին, բոլորի տանը առողջական խնդիրներ ունեցող անչափահաս երեխաներ կան:

«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես իմացա մի կնոջ մասին, որի երեխան ծնվել էր դաունի համախտանիշով: Կինը չէր կարող նրան միայնակ թողնել, բայց գումար աշխատել պետք էր: Նրան օգնել էր պետք: Եվ այդ ժամանակ մտածեցի` ինչու ձեռագործ «էկո» պայուսակների շարք չստեղծել, քանի որ այն նորաձեւության մեջ շատ կարեւոր ուղղություն է, որը ոչ միայն պահանջված է, այլեւ պաշտպանում է մոլորակը պլաստիկից», – պատմում է նա:

Էկոլոգիայի հիմնախնդիրները միշտ եղել են, կան ու կլինեն այն մարդկանց ուշադրության կենտրոնում, ովքեր իրոք անհանգստանում են բնության եւ սեփական առողջության համար: Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանի համոզմամբ, 2022թ.-ի հունվարի 1-ից առեւտրի օբյեկտներում եւ կետերում կարգելվի պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների օգտագործումը, վաճառքը եւ իրացումը, բացառությամբ կշռափաթեթավորման համար նախատեսված եւ երկրորդային ու երկրորդային հումքից արտադրվածների:

Գրիգորյանի փոխանցմամբՙ մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը ոլորտի 44 արտադրողները հնարավորություն կունենան կենսաքայքայվող պլաստիկից, թղթից եւ կտորից պարկերի արտադրման ուղղությամբ աշխատելու. «Ողջ աշխարհը շարժվում է մեկանգամյա օգտագործման պլաստիկը բացառելու ճանապարհով, քանի որ այն ներթափանցում է հողաշերտ, հայտնվում անգամ ձկների ստամոքսում»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«TELLus»ՙ ՃԱՄԲԱՐԸ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԳՈՂՏՐԻԿ ԲՆՈՒԹՅԱՆ ԳՐԿՈՒՄՙ ԼՈՒՍԱԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԳՅՈՒՄՐՎԱ ԲԱԼԵՏԻ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՀՄԱՅՔԸ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԳՅՈՒՄՐՎԱ ԲԱԼԵՏԻ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՀՄԱՅՔԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական