Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՑԱՌԵԼ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ

18/06/2021
- 18 Հունիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այն պահին, երբ արձակուրդ գնացած վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը հազարավոր ուղեկիցներով Սյունիքում ընտրարշավի էր, Թուրքիայի նախագահ Էրդողանը մտավ մեր սրբազան քաղաք Շուշի ու իր եղբայր Ալիեւի հետ հռչակագիր ստորագրեց թուրքադրբեջանական ռազմական դաշինք ստեղծելու մասին: Այսինքնՙ իրավական տեսք տրվեց Հայաստանի վրա միասին հարձակվելու, Հայաստանը միասին զավթելու թուրքադրբեջանական նկրտումներին, ավելինՙ դա այժմ ծրագիր էՙ հռչակագիր անունով: Ըստ Ալիեւիՙ հռչակագրի ստորագրումը հիմնված է Կարսի պայմանագրի վրա:

Հը, Կարսի պայմանագրի մասին խոսելը ժամանակավրեպ համարողներ, գոնե հիմա հասկացա՞ք, թե որքան եք սխալվումՙ անցյալից դասեր չքաղելով եւ չընդունելով, որ անցած աշնան պատերազմից մինչեւ հիմա ողջ տեղի ունեցածը Կարսի պայմանագրի թարմացման համատեքստում է, որ հարյուր տարի առաջվա ռուս -թուրքական համաձայնությունները կողմերը ոչ մի կերպ չեն ուզում վերատեսության ենթարկել, եւ ընդհակառակը, դրանք ամրապնդող քայլեր են անում:

Թե որքանով է կատարվողը աշխարհի ճարտարապետների գծած սցենարի մաս, ու հատկապես իրար դեմ պայքարող աշխարհի հզորներից ո՞ր մասը ի՞նչ սցենար է փորձարկում հայկական աշխարհում (դժվար չէ գլխի ընկնելը) ինչպես, ի դեպ, նաեւ հայաստանյան ընտրությունները, ստույգ չգիտենք, բայց որ մենք, մեր երկրի առանցքային ուժերն ու գործիչները դարձել ենք աշխարհաքաղաքական սցենարների խաղալիքը, դա անգամ անզեն աչքով է տեսանելի:

Աստված է՛լ բեթարից ազատիՙ վատթարի տեղում նկատի ունենք մեր տարածաշրջանում (նաեւ Արցախում ու Հայաստանում) իրար բախվող աշխարհի մեծերի ախորժակը, որը շատ ռեալ վտանգներ է նախատեսում Հայաստանի պետականության եւ Արցախի գոյության համար: Բայդեն- Պուտին ռաունդը, Բայդեն-Էրդողան ռաունդը վճռում են նաեւ մեզ վերաբերող խնդիրներ, մեզ համար անհայտ լուծումներով ու երկրում ուժեղ իշխանւթյան բացակայությամբՙ Աստված գիտե, թե էլ ինչ նոր փորձանքներ են գալու մեր գլխին:

Մեկըՙ ընտրություններ անունով փորձանքը մոտենում է հանգուցալուծման, այն կարծես թե առայժմ վերպետական նախագծողների սցենարից չի շեղվելՙ այն է լարված պահել իրավիճակը, փոխադարձ մեղադրանքներն ու ատելությունը հասցնել այնպիսի պիկի ու այն աստիճանի, որ այրվեն հիմնական ֆավորիտ ուժերի միջեւ առկա բոլոր կամուրջներն ու համագործակցության հնարավորությունները, ու Հայաստանում ձեւավորվի հեղհեղուկ, անմիաբան, կայուն մեծամասնություն չունեցող իշխանություն, որին հեշտ կլինի մատի վրա խաղացնելը: Համենայնդեպսՙ ատելության մարտահրավերն ընդունող քաղաքական ուժերի պահվածքից չի երեւում, թե նրանք հասկանում ենՙ ո՞ւր են գնում, եւ ի՞նչ կարող է պատահել Հայաստանի հետ: Ու գուցե այդ է պատճառը, որը նրանք չեն կարողանում հրաժարվել ատելություն բուծելու պարտադրանքներից, չեն կարողանում իմաստնություն դրսեւորել եւ իրավիճակը մղել հանդարտ հուն. ցուցիչը երկու ֆավորիտ ուժերի կողմից հետընտրական երեք օրերի համար հանրահավաքներ գումարելու հայտերն են (թեկուզ որ նրանցից մեկը հրաժարվում է հանրահավաքներից մեկի հայտից), կարծես մի վերին ցուցումով Հայաստանը տանելու համար հետընտրական լարումների ու բախման:

Ի՞նչ է, ֆավորիտ երկու ուժերն էլ, «Քաղաքացիական պայմանագիրը» եւ «Հայաստան» դաշինքը այդքան համոզվա՞ծ են, որ իրենց ձայները խլելու են, ո՞վ է նրանց այդ մասին հավատացնում, ո՞ւմ սցենարով են նրանք շարժվում, հասկանո՞ւմ են արդյոք նրանք, որ քաղաքացիական բախումները սահմանին սպասող թշնամին կամ մեր սուվերենությունը միշտ խախտելու պատրաստ ուժերը կարող են օգտագործելՙ առարկայաբար Հայաստան ներթափանցելու համար, դեՙ գործակալական ցանցերով վաղուց են թափանցել: Ո՞վ մեզ նվիրեց այս անհեռատես քաղաքական ուժերին, որոնք սեփական, անձնական, կուսակցական ամբիցիաները Հայաստանի պետականությունից եւ անվտանգությունից բարձր են դասում: Թե կարծում եքՙ Մարտի 1-ը ինքն իրեն եղավ, ու նույն վերպետական ուժերիՙ Հայաստանում կառավարելի իշխանություն ձեւավորելու սովորական գործելակերպի բաղադրիչ չէր:

Համենայնդեպսՙ Լեւոն Տեր-Պետրոսյանի ՙ Հանրային հեռուստատեսությանը տված նոր հարցազրույցի «Մենք դաշնակիցներ չունենք» արտահայտության չբարձրաձայնված ենթատեքստը ենթադրելի է (չնայած նրա հարցազրույցի նիհիլիզմն այնքան մեծ է, որ սովորական հայ մարդուն մնում է ատրճանակը պահել քունքին ու քաշել ձգանը): Հիմաՙ ո՞ւմ է հարկավոր նոր Մարտի 1-ը եւ ի՞նչ նպատակով, դա աշխարհաքաղաքական սցենարի ի՞նչ խնդիր է լուծելու, եւ արդյոք հայերս այս անգամ էլ փորձակենդանիների դերում կհայտնվենք, ինչպես, ի դեպ, շատ անգամներ, եւ այդ սցենարով, ներքին անհամաձայն վիճակից ելնելով, նոր պարտադրանքներ մեր վզին փաթաթելու հարց է լուծվելու:

Ուշքի՛ եկեք, հայե՛ր, մի թողեք, որ ձեր քթից բռնած ձեզ ման ածեն ներսի ու դրսի դիրիժորները, որոնց համար հայկական շահը ստորադաս է սեփական իշխանության հաստատմանը: Բոլոր դեպքերում կոչ ենք անում երկու ֆավորիտ ուժերի ընտրողներինՙ անտեսել հետընտրական հանրահավաքերի հրավիրելու կոչերը եւ չտրվել ներքին բախումներ հրահրելու թշնամու երազանքին, եթե լիդերները չունեն երկրի անվտանգությանը չվնասելու զգացումը, ձեռաց դա սովորական հայ մարդը պիտի ունենա:

Կարեւոր համարելով նախ եւ առաջ վերն ասվածը մատուցելըՙ անցնենք ավարտին մոտեցող ընտրարշավին, որի մասնակիցները, մոռացած մեր զոհված զինվորներին, օրվա կարիքին ենթակա մեր հաշմանդամներին, անգամ Հայաստանի սահմանի ներսում առկա ադրբեջանական զորքինՙ ամենաանթույլատրելի բոլոր ձեւերով անցկացրին քարոզչությունըՙ մուրճի թափահարումից մինչեւ մանգաղի տրամադրում, կոմպրոմատների արտանետում, գոտկատեղից ներքեւ հարվածներ եւ ավանդական ընտրակաշառք:

Ընտրողն ինչպես շփոթված էր ընտրապայքարի սկզբում, էլ ավելի շփոթված է հիմա, երբ ընտրարշավի ընթացքում պարզվեց, որ գործ ունի ոչ թե հայրենիքով մտահոգ քաղաքական ուժերի, այլ դավաճանների, հայրենիքը ծախողների, կապիտուլյանտների, երկիրն անխղճորեն թալանածների, ռուսական եւ ամերիկյան (եվրոպական) գործակալների հետ, համենայնդեպսՙ միմյանց ուղղված բնորոշումներին եթե ականջ կախի: Ու խեղճ ընտրողն, իրոք, չգիտիՙ ո՞վ է իրական, ո՞վՙ կեղծ հայրեասերը, ո՞վ է այսքան դատարկ խոստումների ֆոնին տեր կանգնելու իրենց ու երկրին, ո՞վ կամրապնդի հայոց պետականությունը, ո՞վ նորից իր զավակներին չի դարձնի Բայրաքթարի թիրախՙ առանց նրա կյանքի մասին մտահոգվելու: Ո՞վ երկիրն իրոք կհանի այս ահավոր վիճակից, ո՞վՙ հայի ու Նժդեհի արյունն ունի…

Ասեմ, որ ընտրարշավի ավարտին ընտրողը ոչ էլ գիտե կուսակցությունների մեծ մասի անունները, որոնք ընտրապայքարի մասնակից են, դրանք հիշելը լուրջ փորձություն է, անգամ տեղյակ մարդիկ կարող են հիշել, ասենք, Նորայր Նորիկյանին, Արամ Սարգսյանին, կամ այն զինվորական համագեստով մարդուն, բայց ինչ է նրանց գլխավորած կուսակցության կամ դաշինքի անունը, ոչ ոք ի վիճակի չէ հիշել, ուր մնաց թե քվեաթերթիկներով դրանք զանազանել: Նրան ծանոթ են նվազագույնը հինգ-վեց կուսակցության կամ դաշինքի անունՙ հիմնական մրցակից լինելու պարագան եւ լայնածավալ քարոզարշավը եթե նկատի առնենք: Ու այդպես էլ ընտրելու էՙ սեւ-սպիտակ սխեմայով հակադրության երեւութականության տակ: Այս իմաստով քվեարկելու այս ձեւըՙ քսանհինգ քվեաթերթիկով, պարզապես անհեթեթություն է, ավելի լավ ապակողմնորոշիչ ոչ ոք չէր կարող մոգոնել:

Իսկ ընդհանրապեսՙ նույնիսկ քաղաքականությունից հեռու մարդը տեսնում է, որ իրար հետ մրցակցում են եւ առաջատար են ռուսամետ ուժեր, այնպես որՙ այս առումով ընտրությունը սոսկ անձնավորման դաշտում է, գաղափարականՙ ոչինչ: Բոլոր դեպքերում պարզ է, որ ոչ մի ուժ միայնակ չի կարողանալու մեծամասնություն ունենալ, ու Էդմոն Մարուքյանը որ ասում էՙ հարկավոր է միմյանց հետ համաձայնության կառավարություն ստեղծելու գաղափարով առաջնորդվել, դա կենտ մոտեցում կմնա, համենայնդեպսՙ ընտրարշավի միմյանց բացասելու դրսեւորումները բացառում են այդպիսի հետընտրական համաձայնողական մթնոլորտը: Իսկ որ Էդուարդ Շարմազանովն ասում էՙ ընդդիմությունը հիսուն պլյուս մեկ որակյալ ձայներ է ունենալու եւ վերցնի իշխանությունը, սա հնարավոր չէ անգամ, եթե հենց սկզբից ԲՀԿ-ից հավատարմության երդում վերցվեր: Այնպես որ ընտրություններով ոչ թե ավարտվում, այլ, որքան էլ ցավալի, սկիզբ է առնում երկրի համար ծանր մի փուլ, որը հազիվ թե ճգնաժամից դուրս գալու հնարավորություն տա մեզ: Բայց եւՙ ուրախ ենք, որ ընտրաշավն ավարտվում է, տասն օրում այնպես հասցրեցինք հոգնել, որ փառք նրա կարճատեւոթյանը: Հիմա մեր միակ հոգսը պետք է լինի հետընտրական սրացումները բացառելը, իսկ դրանից էլ առաջ առաջին փուլով կառավարություն կազմելը հաջողելը, այլապես մեր բզիկ-բզիկ քաղաքական դաշտը եւ Հայաստանը վարուցանքի դաշտ կդառնան արտաքին ուժերի համար, եթե արդեն չեն դարձել: Մնացյալըՙ ընտրություններից հետո:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Հաջորդ գրառումը

«ԹՈՂ ԱՄԵՆ ՄԱՐԴ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼԻՍ ՀԻՇԻ ԱՆՑՅԱԼԸ, ԳՆԱՀԱՏԻ ՆԵՐԿԱՆ ՈՒ ՄՏԱԾԻ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ». ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

«ԹՈՂ ԱՄԵՆ ՄԱՐԴ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼԻՍ ՀԻՇԻ ԱՆՑՅԱԼԸ, ԳՆԱՀԱՏԻ ՆԵՐԿԱՆ ՈՒ ՄՏԱԾԻ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ». ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում. Ռուբեն Վարդանյան

22/10/2025

Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարվելու իր պատճառները՝ բացատրելով փաստաբանի մասնագիտական աշխատանքը կատարելու պայմանների բացակայությամբ և իրավունքի նորմերի...

ԿարդալDetails

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարությունները ոնց որ կինոյից դուրս մնացած կադրեր լինեն. Փաշինյան

22/10/2025

Մոլդովայի խորհրդարանում ընդդիմադիր դաշինքը գլխավորել է Հայկ Վարդանյանը

22/10/2025

Մանան Գևորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար

22/10/2025

Խստագույնս դատապարտում ենք փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում. Փաստաբանների պալատ

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական