Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՐԵՎԱՆ ԻՐԱՆՈՒՄ. ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԾՐԱԳՐԵՐ

11/06/2021
- 11 Հունիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իսլամական Հանրապետության նախագահը ըստ հերթականության երկրորդ ամենաբարձր պաշտոնյան է Իրանումՙ Գերագույն Հոգեւոր Առաջնորդից հետո: Իրանի նախագահը արտաքին գործերի, զինված ուժերի եւ ատոմային քաղաքականության վրա լիարժեք կառավարում չունի: Նա իր գործունեությունը համաձայնեցնում է Գերագույն Հոգեւոր Առաջնորդի հետ, քանի որ Սահմանադրությամբ վերջինս համարվում է պետության առաջին դեմքը: Նախագահը պատասխանատու է ԻԻՀ սահմանադրության կատարման համար եւ ղեկավարում է գործադիր իշխանությունը: Նախագահն ընտրվում է չորս տարի ժամկետովՙ ժողովրդի ուղղակի քվեարկությամբ, ընդ որում անընդմեջ կարող է ընտրվել երկու ժամկետ:

Նախագահը պետք է ընտրվի հոգեւորական-քաղաքական գործիչներից եւ համապատասխանի հետեւյալ պահանջներին. պետք է լինի ծագումով իրանցի, 45-75 տարեկան, պետք է ունենա կազմակերպական եւ ղեկավարման ունակություններ, Իրանի քաղաքացիություն, ինչպես նաեւ արժանավայել կենսագրություն եւ աստվածասիրություն, հավատ Իսլամական հանրապետության սկզբունքների նկատմամբ, պատկանելություն երկրի պաշտոնական կրոնին, բարձրագույն կրթություն:

Ի դեպ, 2009 թվականից օրենքը թույլ է տալիս, որ Իրանի նախագահի թեկնածուներ կարող են լինել նաեւ զինվորականները: Նախագահը ընտրվում է ընտրողների ձայների բացարձակ մեծամասնությամբ: Եթե ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից ոչ ոք չի հավաքում ձայների մեծամասնություն, հաջորդ ուրբաթ օրը տեղի է ունենում կրկնակի քվեարկություն: Երկրորդ փուլում մասնակցում են միայն առաջին փուլում ամենաշատ ձայներ ստացած թեկնածուները:

Օրերսՙ մայիսի 26-ին, Իրանի Իսլամական Հանրապետության սահմանադրական կարգի պահպանման գլխավոր մարմինըՙ Պահապանների խորհուրդը, հաստատել է հունիսի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների 7 թեկնածուներին:

Պահապանների խորհուրդը մերժել է մեծ թվով հայտեր, որոնք ներկայացրել են գործող նախագահ Հասան Ռոհանիի հետ առնչություն ունեցող թեկնածուներ (Ռոհանին չի մասնակցում ընտրություններին, քանի որ չունի երրորդ անգամ անընդմեջ առաջադրվելու իրավունք): Հարկ է նշել, որ Իրանի սահմանադրական խորհուրդն ուսումնասիրել է ավելի քան 590 թեկնածուների տվյալներ, որոնք գրանցվել էին նախագահի ընտրություններին մասնակցելու համար: Ակնհայտ է, որ մերժվել է այդ թեկնածուների ջախջախիչ մեծամասնությունը:

Պահապանների խորհուրդը մերժել է մի շարք անվանի քաղաքական գործիչների, այդ թվումՙ Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ, պահպանողական Ալի Լարիջանիի , ԻԻՀ գործող փոխնախագահ Էհսաղ Ջահանգիրիի , ինչպես նաեւ Արեւմուտքի նկատմամբ կոշտ դիրքորոշմամբ աչքի ընկած նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի դիմումները:

Այսպիսով, 2021 թ. հունիսի 18-ին գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն Էբրահիմ Ռայիսին , Մոհսեն Ռեզային , Սաեդ Ջալիլին , Ամիրհոսեյն Ղազիզադեհ-Հաշեմին , Աբդոլնասեր Հեմմաթին , Մոհսեն Մեհրալիզադեն եւ Ալիրեզա Զաքանին :

Որոշ փորձագետներ կարծում են, որ թեկնածուների ցուցակում առավել նպաստավոր դիրքեր ունի կոշտ դիրքորոշմամբ հայտնի կրոնական գործիչ, Իսլամական հանրապետության արդարադատության համակարգի ղեկավար Էբրահիմ Ռայիսը:

Ամփոփ ներկայացնենք 13-րդ նախագահական ընտրություններին թեկնածուների նախընտրական ծրագրերն ու խոստումները.

Էբրահիմ Ռեյիսի . Կապիտալի ուղղում դեպի արտադրություն, որոշումների կայացման եւ իրագործման ոլորտում առավելագույն թափանցիկության ապահովում, 1 մլն. նոր աշխատատեղի ստեղծում, համաչափ տնտեսական թիմի ձեւավորում, սղաճի կանխում, բուժման ծախսերի մինչեւ 50 % նվազեցում:

Սայիդ Ջալիլի . Կոռուպցիայի դեմ պայքար, Էներգետիկ նախագծի կիրառում, ըստ որիՙ յուրաքանչյուր քաղաքացի կարող է տնօրինել էներգակիրներից իր հասանելի բաժինը, յուրաքանչյուր ընտանիքին ճանապարհորդության ծրագրի տրամադրում:

Ալիռեզա Զաքանի . ԱՄՆ նախագահի կողմից պատժամիջոցների վերացում, ինչպես նաեւ գյուղատնտեսության եւ արդյունաբերության զարգացմանը խոչընդոտող բոլոր արգելքների վերացում:

Մոհսեն Ռեզայի . 8 մլրդ դոլարի տնտեսում եւ գոյացած գումարից յուրաքանչյուր քաղաքացու ամսական 450 հազար թուման պետական նպաստի վճարում, էներգակիրների հատուկ ֆոնդի ստեղծում, որից գոյացած գումարի 30 %-ի հատկացում քաղաքացիներին, 40 %-ի հատկացում տարբեր բնագավառներում պետական ներդրումներ ապահովելու համար, իսկ մնացած 30 %-իՙ Զարգացման ազգային հիմնադրամին հատկացումՙ հետագա սերունդների համար:

Աբդոլնասեր Հեմաթի . Խոստանում է միայն 4 տարի ժամկետով պաշտոնավարում, քանի որ իր ծրագիրը հնարավոր է իրագործել այդքան ժամանակում: Ըստ նրաՙ պատժամիջոցների վերացման համար ավելի լավ հնարավորություն, քան այսօր է, չկա: Մեղադրում է այն անձանց, որոնք ներկա իրավիճակի առաջացման պատճառներից են, սակայն ասում են, թե իբր ինքն է այդ վիճակի մեղավորը:

Մոհսեն Մեհրալիզադե . Կառավարության ձեւավորումից հետոՙ 3-4 ամսվա ընթացքում, սղաճի կանխում, տնտեսությունում կառավարության շուրջ 67 %-անոց մասնաբաժնիՙ մինչեւ 20-25%-ի իջեցում:

Հոսեյն Ղազիզադե Հաշեմի . Էքստրավերտ տնտեսության ստեղծում, ինքնուրույն որոշումների կայացում, միջազգային տնտեսական պայմանների որոշում:

Փաստորեն, Մեհրալիզադեի եւ Հաշեմիի ծրագրերը մասնավոր հատվածի խրախուսման միտում ունեն, որը պաշտոնական տեսակետին հակադրվող համարձակ առաջարկության եւ նորարարության փորձ կարելի է համարել: Հետաքրքրական է, որ Ալիռեզա Զաքանին էլ խոստանում է ամեն գնովՙ խնդրելով եւ ստիպելով հասնել ԱՄՆ նախագահից պատժամիջոցների վերացմանը: Մինչդեռ Էբրահիմ Ռեյիսիիՙ աշխատատեղերի հարցի լուծումը առավել հանրային պահանջ կարող է վայելել: Այդուհանդերձ, պաշտոնական մակարդակով եւս ակնկալվում է ընտրություններին ժողովրդի սակավ մասնակցություն, որը բացատրվում է համավարակի պայմաններով:

Նշելի է, որ կարեւորելով ըտրությունների անցկացումը կատարյալ անվտանգության պայմաններում, եւ հաշվի առնելով այն, որ միայն Թեհրան քաղաքում կա ավելի քան 5000 ընտրատեղամաս, Թեհրանի ոստիկանության պետ, բրիգադային գեներալ Հոսեյն Ռահիմին ընդգծել է. «Ընտրությունները մեծ զորավարժություն են Իրանի ժողովրդի համար, եւ ժողովրդի ակտիվ ու խանդավառ մասնակցությունն այս զորավարժությանը կհուսադրի բարեկամներին եւ կհուսահատեցնի թշնամիներին»:

Այսպիսով, երկու օրվա տարբերությամբ հարեւան ԻԻՀ-ում եւ ՀՀ-ում տեղի կունենան առաջին դեպքում հերթական նախագահական, իսկ երկրորդ դեպքումՙ արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Սակայն, եթե Իրանի պարագայում երկրի գործադիր իշխանության ղեկավարի ընտրությունը կատարվում է ժողովրդի ուղղակի ընտրությամբ, ապա նույնը չի կարելի ասել ՀՀ-ի դեպքում, որտեղ խորհրդարանական արտահերթ ընտրություններին պետք է հաջորդեն արդեն խորհրդարանում մեծամասնություն կազմող որեւէ քաղաքական ուժի առաջնորդիՙ որպես երկրի ղեկավարի ընտրությունը պատգամավորների կողմից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ ԳԻՏԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՊՐՈՖ. ԲՈՒՌՆՈՒԹՅԱՆԻ ՎԱՍՏԱԿԻՆ ԱՐԺԱՆԻ ԳՆԱՀԱՏԱՆՔ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՊՐՈՖ. ԲՈՒՌՆՈՒԹՅԱՆԻ ՎԱՍՏԱԿԻՆ ԱՐԺԱՆԻ ԳՆԱՀԱՏԱՆՔ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական