Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆԻ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ` ՉԻՆԱՐԵՆ

04/06/2021
- 04 Հունիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Չինաստանում «Հայ նշանավոր գործերի թարգմանություններ» շարքով վերջերս լույս է տեսել հայ ճանաչված բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հենրիկ Էդոյանի «Արեւմտյան գրականության փիլիսոփայական ուսումնասիրություն» աշխատությունը:

Այն հեղինակիՙ 2009 թվականին հրատարակված «Շարժում դեպի հավասարակշռություն» աշխատությունն է, որը մինչ այս «Կրոնափիլիսոփայական քննադատական մոտեցում արեւմտյան գրականությանը (էկվիլիբերիումի ուղին» վերնագրով լույս էր տեսել անգլերենՙ Անիտա Հայրապետյանի թարգմանությամբ (2019, Թեհրան): Այս հրատարակությունից էլ կատարվել է աշխատության չինարեն թարգմանությունը Ցի Փեյչընի կողմից:

Հենրիկ Էդոյանն իր այս աշխատության մեջ փորձ է կատարել վերլուծել մշակույթի, կրոնի եւ գրականության միջեւ առկա ներքին օրգանական փոխկապակցությունները պատմական տեսանկյունից: Ըստ հեղինակիՙ քրիստոնեությունն արեւմտյան մշակույթի ողջ հոգեւոր-իմացաբանական հիմքն է, միաժամանակ մշակույթը ծառայում է որպես այդ հիմքում ընկած կազմություն, որը որոշարկում է գրականության կառուցվածքն ու էությունը եւ նրա կառուցվածքային ու փիլիսոփայական կողմնորոշումը: Արեւմտյան աշխարհում ի հայտ եկած զանազան գրական շարժումները (ինչպիսիք են Վերածնունդը, կլասիցիզմը, ռոմանտիզմը, արդի գրականությունը) քննված են այդ տեսանկյունից:

Գրքի թարգմանիչ Ցի Փեյչընը Պինջոուի (Չինաստան) ինստիտուտի հումանիտար բաժնի դասախոս է եւ նույն ինստիտուտի Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրենը: Զբաղվում է համաշխարհային հին պատմության եւ արդի աշխարհի պատմության ուսուցմամբ եւ հետազոտմամբ: Նախագահում է Չինաստանում գործող «Հայ քաղաքակրթության պատմության ուսումնասիրություն» ազգային հասարակական գիտությունների հիմնադրամի հատուկ հետազոտական ծրագիրը: Հայագիտական թեմայով Ցի Փեյչընը հրատարակել է չինարեն երկու հոդված-ուսումնասիրությունՙ «Հայ ազգի ծագումը. ազգայնական բանավեճի հակասություն» («Պատմության դասավանդում (երկրորդ կիսամյակ)» հանդես, 2019, թիվ 5) եւ «Ուսումնասիրություն նորջուղայեցի հայ գործարար Հովհանեսիՙ Լհասայի հաշվեմատյանի» («Տիբեթի համալսարանի հանդես (հասարակագիտական հրատարակություն)», 2020, թիվ 9):

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳԻՆՈՒ ՕՐԵՐ

Հաջորդ գրառումը

«Արդեն մի քանի օր է, որ տեղս չեմ գտնում հայտնի աբովյանական ֆոտոներից ու տեսաերեզից հետո»․ Թևան Պողոսյան

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

«Արդեն մի քանի օր է, որ տեղս չեմ գտնում հայտնի աբովյանական ֆոտոներից ու տեսաերեզից հետո»․ Թևան Պողոսյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական