Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳԻՆՈՒ ՕՐԵՐ

04/06/2021
- 04 Հունիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեւանի կոլորիտային տոներից մեկըՙ «Երեւանի գինու օրերը» մեկ տարվա դադարից հետո վերադառնում էՙ մի շարք նորություններ խոստանալով:

Այն ամենամյա փառատոն է, որը միավորում է գինու իրական սիրահարներին: Սարյան փողոցըՙ Պուշկին-Մոսկովյան խաչմերուկից մինչեւ Սպենդարյան եւ Թումանյան փողոցներՙ մինչեւ Փարպեցի փողոցի խաչմերուկ, հունիսի 4-5-ը, ժամը 16:00-23:00-ը ողողված կլինի գինու շնչով ու թարմությամբ: Երկօրյա միջոցառումն ընդգրկում է հայկական գինու համտես, ինչպես նաեւ գինեգործական ընկերությունների ու տեղական ռեստորանների պանրի եւ ուտեստների ցուցադրություն:

Կազմակերպիչների նպատակն այս անգամ ոչ միայն հայկական գինու հանրահռչակումն է, այլեւ զբոսաշրջիկներին իրազեկումըՙ Հայաստանն անվտանգ երկիր է:

«Այս տարի միջոցառմանը մասնակցելու հայտ շատ ընկերություններ են ներկայացրել: 90 տաղավարներից 40-ը գինու են, մյուսները ներկայացնում են զանազան սննդամթերք, հուշանվերներ, ինչպես նաեւ ոսկերչական իրեր եւ այլն»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Երեւանի գինու օրեր» փառատոնի կազմակերպիչ, «ԷվենտՏուրա» ընկերության հիմնադիր-տնօրեն Մերի Բադալյանը : Ինչպես նաեւ նշեց, որ գինու փառատոնին մասնակցող 49 ընկերությունների արտադրանքի վաճառքից ստացված միջոցները փոխանցվելու են Արցախում վիրավորված զինվորների եւ մարտերում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների կրթությանը:

Միջոցառումը այս տարվա համար մի շարք նորություններ է խոստանում, որոնցից մեկն էլ միջոցառման կտրոնների եւ փաթեթների անկանխիկ նախավաճառքն է, այն իրականցվում է միայն Idram&IDBank հավելվածով, որը փառատոնի անհպում վճարումների գործընկերն է:

«Որպես փառատոնային ոճի միջոցառումներ կազմակերպող ընկերությունՙ մենք միտված ենք ինտեգրելու անհպում վճարային համակարգը փառատոնային ոլորտում: Մենք ուզում ենք, որ միջոցառումը դառնա հարթակ, որի միջոցով տեխնոլոգիաները կսկսեն ակտիվ օգտագործվել ու բարելավել ընդհանուր աշխատանքի որակըՙ զբոսաշրջիկների աչքերում Հայաստանը դարձնելով թվայնացված (դիջիթլ) երկիր»,- ասում է փառատոնի կազմակերպիչը:

Ըստ կատարված հարցումներիՙ ամեն տարի զբոսաշրջիկներն այդ օրերին տարբեր գինիներ են իրենց հետ տուն տանում:

«Ամեն տարի «Երեւանի գինու օրեր» միջոցառումը նվիրված է լինում որեւէ հոբելյանի: Այս տարի այն նվիրված է Առնո Բաբաջանյանի 100-ամյակին, ինչի կապակցությամբ միջոցառման երկու բեմերից մեկում հնչելու է միայն Առնո Բաբաջանյանի երգ-երաժշտությունը»,- իր խոսքում նշում է Բադալյանը:

Միջոցառմանը կմասնակցեն ընկերություններ բոլոր մարզերից, այդ թվումՙ հինգ գինեգործական ընկերություն Արցախից: Բադալյանի կարծիքով, հինգ տարի առաջ իրենց գործարկած հարթակը մեծ դեր է խաղում գինու հանրահռչակման, իրադարձային զբոսաշրջության զարգացման գործում:

Կազմակերպիչները ծրագրում են հաջորդ տարի փոխել միջոցառման ձեւաչափըՙ դարձնելով այն իսկական փառատոն, որտեղ ժյուրին իր գնահատականը կտա եւ կընտրի լավագույն գինենործին ու ամենահամեղ գինին:

Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Ալֆրեդ Քոչարյանը ընդգծում էՙ նման միջոցառումները կարեւոր են երկրի զբոսաշրջության զարգացման գործում:

«Փառատոնները նպաստում են զբոսաշրջության զարգացմանը, քանի որ հյուրերն ուզում են ոչ միայն ծանոթանալ երկրի հետ, այլեւ իրենց ազատ ժամանակը հետաքրքրական անցկացնելու միջոց են փնտրում»,- ասում է Քոչարյանը, ապա ավելացնում, որ կոմիտեն ամեն կերպ աջակցում է նման միջոցառումներին:

Նրա խոսքովՙ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 86 հազար 524 զբոսաշրջիկ, իսկ միայն ապրիլինՙ 42 հազար: Համավարակի պայմաններում սա լավ ցուցանիշ է, որն էլ զբոսաշրջության ոլորտում այցելությունների աճի ապացույց է:

Դե ինչ, հունիսի 4-ին եւ 5-ին Սարյան փողոցը սպասում է գինու սիրահարներին համտեսելու եւ գնելու գինի, ինչպես նաեւ վայելելու հայկական ջազ:

Կազմակերպիչներին

Հանձնարարում ենք, որ «Գինու օրերի» ընթացքում համապատասխան շեշտադրումներով ներկայացնեն թշնամու ձեռքն անցած արցախյան մեր գինեգործարանները, գլխավորությամբ «Կատարոյի» եւ նրա արտադրած գինետեսակների:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԼԵՆԴԵՅԼԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՐԿԵՔԸՙ ՀՈՒԼԻՍԻ 11-ԻՆ

Հաջորդ գրառումը

ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆԻ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ` ՉԻՆԱՐԵՆ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆԻ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ` ՉԻՆԱՐԵՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սա այն ոստիկանն է, ով մեղադրվում է Լիլիթ Աղեկյանին խոշտանգելու, նրա նկատմաբ նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու մեջ:Ինձ փոխանցեցին, որ ոստիկան...

ԿարդալDetails

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11/05/2025

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025

«Իրական Հայաստանի» կոնցեպտի տակ պատմության խմբագրումը մեր երկրի դեմ բազմաթիվ ականներ է պարունակում. Տիգրան Աբրահամյան

11/05/2025

Սրանց իշխանազրկելու բանալի մեթոդը նույնն է, ինչ տոտալիտար աղանդի ճանկերից փորձես հանել քեզ հարազատ մարդուն. Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական