Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԹԵՀՐԱՆԸ

04/06/2021
- 04 Հունիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մայիսի 24-ին Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարեց, որ հաջորդ օրը նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը այցելում է Ադրբեջան եւ Հայաստան: Հիրավի, պաշտոնական Թեհրանի այս շտապ նախաձեռնությունը անհրաժեշտ է միայն դիտարկել տարածաշրջանային վերջին զարգացումների համատեքստում:

Հաշվի առնելով այն կարեւոր փաստը, որ իրանական դիվանագիտությանը բնորոշ են ձգձգումները, ապա ավելի հստակ ուրվագծվում է ներկայիս իրավիճակի խիստ կարեւորությունը եւ հրատապությունը Թեհրանի համար, եթե նկատի ունենանք նաեւ այն, որ սա 2021 թվականի ընթացքում Զարիֆի պաշտոնական երկրորդ այցն էր Երեւան:

Ակնհայտ է, որ իրանական կողմը հետեւում է Բաքվի հրահրած սադրանքներին հայ-ադրբեջանական սահմանում: Եվ կասկած չի հարուցում, որ դա լուրջ մարտահրավեր է ընկալվում իր հյուսիսային սահմաններում կայունությամբ շահագրգռված Իրանի համար:

Օրերս Irdiplomacy վերլուծական կայքում հրապարակված հոդվածում իրանցի փորձագետ Էհսան Մովահեդիանն ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի եւ Իսրայելի հարաբերությունների վրա: Ըստ փորձագետիՙ դրանք այնքան խորն են, որ Բաքուն նույնիսկ ձեւականորեն չի փորձում դատապարտել Իսրայելի գործողությունները Պաղեստինի նկատմամբ: Ահա թե ինչու փորձագետը զգոնության կոչ է անում այն մարդկանց, որոնք կարծում էին, որ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի մեծ մասի գրավումն ու Հայաստանի հետ Իրանի սահմանի կրճատումը չի հակասում Իրանի շահերինՙ միայն այն նկատառումով, որ Ադրբեջանն իսլամական երկիր է:

Հարկ ենք համարում ընդգծել, որ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը Բաքվի կողմից Արցախի Հանրապետության տարածքի 75%-ի ռազմակալումը իրանա-հայկական փաստացի սահմանը կազմում էր 170 կմ: Ներկայումս այդ նույն սահմանը կազմում է ընդամենը 45 կմ:

Անդրադառնալով Բաքվի կողմից Սյունիքի սահմանամերձ որոշ հատվածների ռազմակալման հարցինՙ Մովահեդիանն իր մտահոգությունն է հայտնել առ այն, որ եթե Ռուսաստանը ուժեղ ներկայություն չապահովի Հայաստանի սահմաններին, դա անելու են Ադրբեջանը, Թուրքիան ու Իսրայելը: Եվ որպես հակակշիռ, Իրանը եւս պետք է մասնակցի խաղաղապահ առաքելությանը եւ Ռուսաստանի հետ միասին պաշտպանի Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Օրակարգային են դարձել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության քննարկումները իրանցի գործընկերների հետ: Այս դեպքում էլ հատկանշական է, որ ե՛ւ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ե՛ւ ՀՀ-ում Իրանի դեսպանությունը պաշտոնապես հերքեցին լրատվամիջոցներով տարածվող` ԻԻՀ-ում 160 հայ զինվորականի գտնվելու վերաբերյալ տեղեկությունները: Տեղին է նշել, որ Իրանի դեսպանությունը կեղծ ու անհիմն է համարել նշված լուրերը, թե իրանական կողմը նրանց վերադարձնելու համար նախապայմաններ է ներկայացրել:

Հարցին անդրադարձել է իրանական «Ջամե Ջամ» օրաթերթըՙ հիշեցնելով, որ հայկական որոշ ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվում, թե Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին 160 հայ զինվոր է հատել հայ-իրանական սահմանը:

Հարցի վերաբերյալ հստակ է արտահայտվել իրանական խորհրդարանի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրին ՙ շեշտելով. «Եթե Հայաստանի տարածքի մի մասը ուզենան վերցնել, եւ մեր սահմանները փոփոխության ենթարկվեն, այսինքնՙ ունենանք նոր հարեւան, դա մեզ համար ընդունելի չէ: Պետք է պահպանվի Իրանի ընդհանուր սահմանը Հայաստանի հետ»:

Նկատենք, որ ՀՀ սահմանի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգության պայմաններում Բաքու-Թեհրան հարաբերություններում առաջացած որոշակի խնդրի մասին է վկայում մայիսի 15-ին տեղի ունեցած միջադեպն ադրբեջանա-իրանական սահմանին, որի հետեւանքով 2 ադրբեջանցի սահմանապահ է սպանվել:

Մեկ այլ վերլուծաբանիՙ Ալի Սալամիի գնահատմամբ էլՙ Իրանի արտաքին քաղաքականությունը փորձում է «արթնանալ քնից»: Իրանը ներկայումս շահագրգռված է Պարսից ծոց – Սեւ ծով տնտեսական մասշտաբային նախագիծը կյանքի կոչելու հարցով:

Տարածաշրջանում Թեհրանի տնտեսական ակտիվության փորձերի մասին է վկայում մայիսի 23-ինՙ երեկոյան, Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիի այցը Հայաստանՙ քննարկելու հյուսիս-հարավ միջանցքի մի մասում հայկական երթուղու գործարկման հարցը:

Ուշագրավ է, որ Էսլամիի հետ հանդիպման ընթացքում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը, խոսելով տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման շուրջ տեղի ունեցող աշխատանքների մասին, ընդգծել է, որ «միջանցքային» տրամաբանությամբ հարցեր Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել եւ չի քննարկելու: Փաստորեն իրանական կողմը փորձում է ամենաբարձր մակարդակով ճշգրտել հայկական կողմից միջանցքի վերաբերյալ հարցը:

Ըստ էության նույն հարցով այս անգամ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ՀՀ արտաքին գործերիՙ արդեն նախկին նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հանդիպման ընթացքում հայտնել էր. «Շատ մտահոգված ենք վերջին 2 շաբաթվա ընթացքում տեղի ունեցած սրացումներով: Մենք զգուշացրել ենք, որպեսզի զսպվածություն ցուցաբերվի: Կոնկրետ այս այցի նպատակն այն է, որպեսզի օգտակար լինեմ նման սրացումները լուծելու հարցում (ընդգծումըՙ – Կ.Մ.)»: Թեհրանը Հարավային Կովկասը դիտարկում է որպես կենսական նշանակություն ունեցող գործոն իր ազգային անվտանգության համատեքստում»:

Հետաքրքրական է, որ կարծես «հետադարձ» ուժի իմաստով Իրանի ԱԳ նախարարը հավելել կամ հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում էլ աշխատել են օգտակար լինել հարեւաններ Ադրբեջանին եւ Հայաստանին, որպեսզի ճգնաժամը խաղաղ լուծում ստանա: Նկատենք, որ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան իր խոսքում օգտագործել է «նոր ճգնաճամ» եզրույթըՙ անդրադառնալով ՀՀ Սյունիքի սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի վերջին սադրանքներին: «… Այս նոր ճգնաժամի ընթացքում հատուկ ջանքեր ենք գործադրել, որպեսզի մեր դերակատարումը ունենանք ճգնաժամի լուծման համար, այդ իսկ պատճառով մեր հատուկ բանագնացինՙ ԱԳ նախարարի տեղակալին, գործուղեցինք տարածաշրջան»: Այսպիսով իրանական կողմը վճռական է տրամադրված տարածաշրջանում իր շահերի պաշտպանմամբ, այն էՙ արտաքին քաղաքական եւ տնտեսական ոլորտի պատասխանատուների միաժամանակյա գործուղումն ու բազմապիսի հարցերի քննարկումը:

Ինչ վերաբերում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վ. Քերոբյանի եւ Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Մ. Էսլամիի հանդիպմանը, ապա նշելի են քննարկվածՙ իրանական կողմի մասնակցությամբ արդյունաբերական ավանի կառուցման, Հայաստանի տարածքով իրանական տարանցիկ բեռնափոխադրումների վճարների դրույքաչափերի վերանայման հնարավորության հարցերը: Հեռանկարային կարող է դառնալ երկու պետությունների միջեւ նոր ուղիղ չվերթների գործարկումը: Ի դեպ, բեռնափոխադրումներին նոր թափ հաղորդելու նպատակով ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Զարիֆը կարեւորել է Մեղրիի ազատ տնտեսական գոտին, ինչպես նաեւ այն, որ Իրան-Նախիջեւան-Հայաստան երկաթգծի առկայությունը շատ արդյունավետ կարող է լինել երկու երկրների համար: Փաստորեն այս դեպքում էլ իրանական կողմի համար առաջնահերթ է հեռահաղորդակցության ուղիների բացման հեռանկարը, որը, սակայն, համոզիչ չէ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության պայմաններում:

Այսպիսով, տարածաշրջանում նկատելի է իրանական կողմի մեծ մտահոգությամբ ուղեկցվող կտրուկ աշխուժացում: ՀՀ ղեկավարության հետ քննարկումներում «առաջին ձեռքից» շոշափվում եւ ճշգրտվում են ՀՀ-ԻԻՀ ռազմավարական եւ անվտանգային հարցերը: Ընդ որում երկու հարեւան պետություններն էլ նախապատրաստվում ենՙ ՀՀ-նՙ խորհրդարանական, իսկ Իրանըՙ նախագահական ընտրությունների, որոնք կարող են դառնալ որոշ ծրագրերի ձգձգման պատճառ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

2021-ին ունեմ վախ, որ սկսվելու է վերջին ու կործանարար գաղթը. հայերը գաղթելու են հայերից. Միքայել Մինասյան

Հաջորդ գրառումը

ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025

Հայաստանը բախվում է քաղաքական ու խղճի հալածանքի նոր ու աննախադեպ ալիքի՝ երկու նոր հոգևորականի կալանավորելու, մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու,...

ԿարդալDetails

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական