Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՖԵՅՍԲՈՒՔԸ` ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ

30/04/2021
- 30 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

21-րդ դարի հասարակության մեծամասնությունը օրվա գերակշիռ մասը անցկացնում է համացանցում` սոցիալական կայքերում: Այդ կայքերից ամենից տարածվածը եւ մարդաշատը` Ֆեյսբուքն է: Մի շարք երկրներում ֆեյսբուքը համարվում է ժամանակ անցկացնելու, տեղեկատվություն ստանալու, ընկերների եւ հարազատների հետ շփվելու առավել լավ եւ բարձրորակ տարբերակ: Սակայն Հայաստանում ֆեյսբուքը հետզհետե վերածվում է հասարակության պառակտման, վեճերի, փոխադարձ վիրավորանքների, հայհոյանքների, կարճ ասած`ատելության հարթակի:

Եթե տարիներ առաջ հայհոյանքների եւ գռեհիկ արտահայտությունների ֆեյսբուքում կհանդիպեինք հազվադեպ, ինչը կառաջացներ մեր զարմանքը, ապա այսօր այն կրում է ամենժամյա, եւ որ ամենացավալին է` սովորական բնույթ: Հայհոյում են բոլորը`մեծից փոքր, կին թե տղամարդ:

Բարոյականությունը եւ միմյանց նկատմամբ հարգանքի վերացումը վառ կերպով արտահայտվում է հենց այս սոցիալական հարթակում: Հայաստանյան ֆեյսբուքում բացակայում է բանավեճի եւ հանրային քննարկման մշակույթը: Օգտատերերի գերակշռող մասը միմյանց հետ վիճելիս ցուցաբերում են անարգանք , հաշվի չառնելով, որ այդ ամենի ականատեսն է մի ողջ ժողովուրդ: Երբեմն ֆեյսբուքյան նմանատիպ առճակատումները ողբերգական ավարտ են ունենում: Գրանցվել են դեպքեր, երբ մարդիկ այդ խնդիրները վիրտուալ դաշտից տեղափոխելով իրական կյանքՙ վրեժխնդիր են եղել իրարից:

Ավելի դժգույն է դառնում իրավիճակը, երբ որոշ օգտատերեր պատկերավոր եւ բազմահարկ հայհոյախառն գրառումներն ու մեկնաբանություններն անում են ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով: Սակայն ցավալին իրականում այն է, որ այդ անմակարդակ գրառումները կարդում են հազարավոր մարդիկ, որոնցից շատերը նույնիսկ դատապարտելու փոխարեն տարածում են դրանք իրենց անձնական էջերով: Նման վարքագծով աչքի զառնող օգտատերերը չեն գիտակցում այն պարզ ճշմարտությունը, որ նույն հարթակներում իրենց ժամանցն են անցկացնում անչափահաս երեխաներ կամ դեռահասներ, որոնց մեջ ակամայից սերմանվում է այդ ագրեսիվ եւ բարոյականությունից զուրկ վարքագիծը:

Սա է այն տխուր իրականությունը, որին առնչվում ենք ամեն օր: Ֆեյսբուքը լավագույնս է ցուցադրում այն թշնամանքը, որը հասունացել է հայ հանրության շրջանում:

Սոցիալական ցանցում տիրող այս պատկերի հիմնական պատճառը`քաղաքականությունն է: Քաղաքական հոսանքները պատել են անգամ սոցիալական ցանցերը: Այս միտքը հաստատեց նաեւ ֆեյսբուքի օգտատերերի հետ մեր զրույցները:

«Փորձում եմ հնարավորինս քիչ ժամանակ անցկացնել ֆեյսբուքյան տիրույթում, իսկ օգտվելու դեպքում էլ ուշադրություն չեմ դարձնում մեկնաբանություններին, քանի որ «ֆեյսբուքահայությունը» հայհոյելով եւ մեկը մյուսին վիրավորելով փորձում է ինքնահաստատվել, բայց սխալ ձեւով ու սխալ վայրում: Ֆեյսբուքում շատերը ստատուսների ու մեկնաբանությունների միջոցով տարածում են ատելության մթնոլորտ ու մարդկանց տրամադրում մեկը մյուսի դեմ: Այս տիրույթում տիրող լարվածության պատճառ կարող են լինել նաեւ քաղաքական վատ բեմադրված «թատերական ներկայացումները»»,- մեզ հետ զրույցում նշում է օգտատեր Հասմիկը , որն արդեն յոթ տարի գրանցված է ֆեյսբուքում:

«Այս չարիքի սկիզբը, ընթացքը եւ ավարտը հենց սոցիալական կայքերն են, մասնավորապես ֆեյսբուքը, որը վերջերս դարձել է ատելության հարթակ: Եթե մինչ այսօր այն ընկերական, տեղեկատվական, շփման հարթակ էր, ապա այժմ միմյանց թշնամաբար վերաբերվելու, հայհոյելու շրջանակ էՙ հետին պլան մղելով մարդկային շփման էթիկային կանոնները: Այլեւս չկա՛ն պաշտոնական եւ ո՛չ պաշտոնական լուրեր: Չկա՛ն տիկնայք եւ պարոնայք: Չկա՛ն հարգելիներ եւ անհարգելիներ: Չկա՛ օրիորդ եւ երիտասարդ: Չկա՛ սեր եւ ատելություն: Միակ արտահայտությունը, որ կբնութագրի այս ամենըՙ «ամբոխները խելագարվածն» է: Իսկապես խելագարվելու ժամանակներ ենՙ մարդիկ հարկի-անհարկի վիրավորում, նսեմացնում ու ցավեցնում են միմյանց:

Իշխանության վարած քաղաքականության հետեւանքում ունենք «օնլայն հայրենիք», որը ղեկավարվում է ադմինների միջոցով, ու քեզ ի՞նչ է մնում անելու այդ «օնլայն հայրենիքում», եթե ոչ կարդալ այն, ինչ ադմիններն են մեզ փոխանցում հայրենիքից կարդալու»,- ասում է 21-ամյա օգտատեր Գոհարը :

«Ես ինքս օգտվում եմ ֆեյսբուքից օրվա լրահոսին հետեւելու նպատակով: Սակայն տեսնելով, թե ինչ է կատարվում, արգելել եմ երեխաներիս մուտք գործել այդտեղ: Երբեմն հանդիպում եմ այնպիսի հայհոյանքների , որոնք ինձ ապշեցնում են անգամ այս տարիքում: Կարելի է ասել, որ ֆեյսբուքը հասարակական վայր է, եւ ինչպես կարելի է թույլ տալ հասարակական վայրում նման վարք: Ուրիշ երկրներում ֆեյսբուքը հաճելի ժամանակ անցկացնելու միջոց է , իսկ մեր երկրում նյարդայնանլու, հիասթափվելու ու վատ տրամադրությունների վայր է : Կարծում եմ պետք է ամեն գնով մաքրել ֆեյսբուքը այն մարդկանցից, որոնք իրենց լկտիություններ են թույլ տալիս»,- հայտնում է 45-ամյա Արշակը :

Ֆեյսբուքի մակարդակը եւ վարկանիշը գնալով հետընթաց է ապրում մեր երկրում : Հայաստանում ֆեյսբուքը կարելի է զուգորդել քաղաքականության հետ: Այս ամենին նպաստում են նաեւ ֆեյքերը, որոնք կատարում են բացառապես քաղաքական պատվերներ կամ առաջադրանքներ, այդպիսով քաղաքականացնելով միջազգային այս հարթակը:

Ֆեյսբուքն այս ճահճից դուրս բերելու միակ տարբերակը կլինի ֆեյսբուքի գլխավոր գրասենյակի միջամտությունը, ըստ որի այն օգտատերերը, ովքեր կհայհոյեն` նույն պահին կարգելափակվեն: Միայն տեխնիկական այս գործառույթը կօգնի շտկել առկա խնդիրը:

Ուսանող

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԵՐՔԻՆ ՏՈՒՐԻԶՄԸՙ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՎԱՍՏՎՈՒՄ Է ՎԱԽՈՎ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՎԱՍՏՎՈՒՄ Է ՎԱԽՈՎ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական