Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՀԱԲԵԿԻՉ ԵՎ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԹՈՒՐՔԻԱ

23/04/2021
- 23 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում Եվրոպայի ու Ամերիկաների հայկական տարբեր համայնքներում մեր հայրենակիցների բողոքի ցույցերի գլխավոր լոզունգը «Էրդողանՙ տեռորիստ» արտահայտությունը եղավ, իրավամբ: Արեւմտյան երկրներում հասարակական կարծիքի վրա ուրիշ ոչ մի բառ այնքան ներգործուն չէ, որքան տեռորիստ-ահաբեկիչ բառը իր բացասական բոլոր իմաստներով: Այժմ ժամանակը եկել է քարոզչական մեր պատերազմում այդ բառին ավելի խորքային, պատմական եւ աշխարհաքաղաքական տեսակետից ավելի բնորոշիչ իմաստ հաղորդելու, մասնավորեցնելով այն ոչ միայն թուրք առաջնորդների, լինեն դրանք Սուլթան Համիդ, Թալաթ-Էնվեր-Ջեմալ-Շաքիր, Մուստաֆա Քեմալ, Մենդերես, Քենաան Էվրեն, Էջեվիթ, Դեմիրել, Օզալ թե Էրդողան, այլեւ Թուրքիա կոչվող պետության: Թուրքիան ահաբեկչածին, ահաբեկչական պետություն է ի սկզբանե, դեռեւս միջին դարերից, երբ չինացիք իրենց 2200 կլիոմետրանոց պատն էին կառուցում սելջուկ թուրքական հորդաներից պաշտպանվելու համար:

Ժամանակների հոլովույթի հետ այդ երկիրը, վայրագ ցեղախմբերից կազմված թուրք ժողովուրդը, փոխեց ահաբեկիչ խմբերի կազմավորման, նրանց անդամների հավաքագրման եւ օգտագործման ձեւերը, սակայն բովանդակությունը մնաց նույնըՙ գրավել, ընկճել, բռնաբարել, կողոպտել, սպանել, ցեղասպանության ենթարկել անհնազանդ թե հնազանդեցված ժողովուրդներին, երկրներին, դա լինի ենիչարիների ձեռքով, քրդական աշիրաթներից կազմված Համիդիե գնդերի, Հատուկ կազմակերպության կամ զորամիավորման (Թեշքիլաթի մահսուսա), չերքեզ, չեչեն, թաթար-ազերի, թյուրքմեն, պակիստանցի, արաբ եւ այլ վարձկանների միջոցով:

Ենիչարիները, որոնք քրիստոնյաՙ մասնավորապես հայ եւ հույն ծնողներից խլված երեխաներից կազմված, թլպատված, մարդասպանության մեջ հմտացած պրոֆեստոնալ ու դաժան հրոսակախմբեր էին, հաջորդական սուլթանների կողմից օգտագործվեցին Բալկանյան թերակղզու եւ ընդհանրապես Միջերկրականի առափնյա բնիկ ժողովուրդներին հպատակեցնելու համար: Ի դեպ, Ռաֆայել Լեմկինը, ցեղասպանություն եզրույթի եւ համապատասխան օրենքի նախագծի հեղինակը իր մշակած նախնական տարբերակում ընդգծում է, որ «երեխաների բռնի տեղափոխումը ազգային ու կրոնական մի խմբից մի այլ խումբՙ նույնպես ցեղասպանություն է»: Հետեւաբար ենիչարիների, իսկ հետագայումՙ հայկական Գողգոթայի տարիներին որբացած կամ ծնողքից խլված հայ երեխաների իսլամացումըՙ նույնպես ցեղասպանական արարք է:

Հաջորդըՙ Համիդիե զորագունդը, որը գլխավորում էին քուրդ աշիրաթապետեր, հատկապես ստեղծվել էին այսպես կոչված Անատոլիայից տանջամաշ անելու եւ արտագաղթեցնելու համար արեւմտահայությանը: Դա Համիդի խորամանկ ստեղծագործություններից էրՙ Մեծ պետություններին ցույց տալու, թե իբր հայերի շարունակական ջարդերի հեղինակը քրդերն են, մինչդեռ կառավարությունը իբր փորձում է պաշտպանել իր քրիստնյա հպատակներին: Այդ զորագնդով սկիզբ դրվեց թուրքական իշխանությունների առ այսօր շարունակվող մարտավարությանՙ այլոց ձեռքով իրականացնել իր եղեռնագործ ծրագրերը:

Ամենից ահավորը, սակայն, Թեշքիլաթը մահսուսա հրոսակախումբն էր, որի ծրագիրը դեռեւս 1911 թ.ին Սելանիկում գումարած իրենց գաղտնի ժողովում հղացել էին երիտթուրքերը եւ Բալկանյան պատերազմում կրած պարտությունից հետո, հատկապես 1914 թ.ից սկսյալ, գործի լծեցին հայության դեմ Օսմանյան կայսրության ողջ տարածքում: Այդ հրոսակախումբը բաղկացած էր ավազակներից ու մարդասպաններից, որոնց բաց էին թողել բանտերից եւ որոնց ձեռքով կառավարությունը ամեն տեսակի չեթեների եւ բաշիբոզուկների ներգրավմամբ գլուխ հանեց սեւագույն գործըՙ արեւմտահայության եւ կիլիկեհայության զանգվածային սպանդըՙ Ցեղասպանությունը:

Ինչ վերաբերում է այսօրվան, կարիք չկա երկար-բարակ բացատրելու հիմնականում արաբ վարձկան ահաբեկիչների բազմահազարանոց բանակի գոյության արյունալի փաստերը Սիրիայում, Եմենում, Լիբիայում եւ, վերջերս, նաեւ Արցախում: Միեւնույն տակտիկան միշտ եւ ամենուր: Միայն այն տարբերությամբ, որ եթե ջարդարարական նախորդ խմբերին թուրքական իշխանությունները թույլ էին տալիս բավարարվել իրենց զոհերին կողոպտելով ու բռնաբարելով, ապա այժմՙ այդ ահաբեկիչները վճարվում են, cash, սակայն ո՛չ պետական բյուջեից, այլՙ այդ վարձկանների հայրենի երկրներից կորզված-գողացված նավթի եկամուտներից, ինչպես Արցախյան պատերազմի դեպքումՙ Իլհամ Ալիեւի գրպանից, իսկ վերջինն էլՙ իրեն հպատակ ժողովրդից…

Ու պատկերացնել, որ այսպիսի պետությունը հավակնում է դառնալ Եվրոմիության անդամ, հանդիսանում է քաղաքակի՜րթ, մարդասե՜ր, մարդու իրավունքների եւ արդարության պաշտպա՜ն Արեւմուտքի դաշնակիցը, ՆԱՏՕ-ի կարեւոր անդամը:

Ո՛չ, Թուրքիան, սուլթանական, իթթիհատական, քեմալական թե էրդողանական, չի փոխվել: Հակառակ եվրոպացիների, ամերիկացիների, որոշ ռուսների, վրացիների եւ ուկրաինացիների ու վերջերս նաեւ «իմքայլականների» պնդումներին, Թուրքիան չի փոխվել եւ չի՛ փոխվելու: Դեռեւս 103 տարի առաջ Բաթումիում, թուրք շողոքորթ պաշտոնյաների հետ հանդիպելու եւ ամոթալի պայմանագիր ստորագրելու օրերին, հայկական պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Խատիսյանն էր արեւմտահայերին մեղադրում «ջենթըլմեն թուրքերի հետ լեզու չգտնելու» համար, ինչպես ընդամենը երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանն էր գովում Ալիեւի «կրթվածությունը»: Երկու դեպքերում տեսանքՙ թե վերջը ի՞նչ եղավ:

Ցեղասպան Թուրքիան ահաբեկչական երկիր էր եւ է՛:

Նախորդ գրառումը

Էրդողանի մոտ վերջնական տեսքի է բերվում Հայաստանին հաշտության ձեռք մեկնելու առաջարկի տեքստը.Նաիրի Հոխիկյան

Հաջորդ գրառումը

ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՆԴԵՊ ՀԱՄԱԿՐԱՆՔԸ ՆՎԱԶՈՒՄ Է

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՆԴԵՊ ՀԱՄԱԿՐԱՆՔԸ ՆՎԱԶՈՒՄ Է

Լրահոս

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական