Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՇՈ ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ ՎԵՐՋԻՆ ՏԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

16/04/2021
- 16 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպես գրել ենք բազմիցս, Թուրքիան պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել իր տիրապետության տակ գտնվող հայկական մշակույթը: 100 տարվա ընթացքում այդ պետությունը կարողացավ համարյա իսպառ ոչնչացնել իր բռնագրավման տակ գտնվող տարածքներում իր բռնագրավման տակ գտնվող տարածքներում գտնվող հայկական մշակույթը, այդ «գործընթացի» ժամանակ անմասն չմնացին նույնիսկ հայկական թաղամասերը: Այդպիսիներից է, օրինակ, Մուշ քաղաքի Քալե թաղամասը: Այդ թաղամասի բոլոր հին հայկական տները քանդվել են «Թուրքիայի կառավարության բնակելի շենքերի հարցերով զբաղվող վարչությունը» (TOK ) քաղաքաշինական ծրագրի «անվան տակ»: Այս մասին որոշակի տեղեկություններ է հաղորդում նաեւ Ermenihaber.am-ը` հղում անելով թուրքական gazetekarinca.com.tr-ին:

«Մուշի քաղաքապետարանի եւ հիշյալ վարչության համագործակցությամբ քանդված հայկական տների տեղերում բազմաբնակարանային համալիր է կառուցվել: Նշվում է, որ հայկական տները ոչնչացնելու որոշումը հաստատվել էր դեռեւս 2011թ. Մուշի քաղաքային խորհրդի կողմից: Այդ ժամանակվա Մուշի քաղաքապետ Նեջմեթթին Դեդեն , որպեսզի արդարացներ ընդունված որոշումը ասել էր. «Քարաշեն եւ հողաշեն տներ են, գրանցելու ի՞նչ կա»,- գրում է կայքը:

Թաղամասի բնակիչներից մեկը` Էրջան Չեթեն , որ Քալե թաղամասում է ծնվել եւ մեծացել, չի հանդուրժում տեղի ունեցածը թույլ չի տալիս ապամոնտաժեն 156 տարվա պատմություն ունեցող իր տունը: Վերջերս նա քրդական

«Mezopotamya Ajans » լրատվականին հարցազրույց էր տվել եւ անդրադարձել էր խնդրին ու նշել, որ ինքն ընդդիմանում է ապամոնտաժմանը, քանի որ լավ է հասկանում բնակարանի պատմական արժեքը. «Ոչ ոք չընդդիմացավ TOK -ին: Մեզ ասացինՙ վերցրեք ձեր հագուստը եւ դուրս եկեք: Սակայն մենք չընդունեցինք», ընդգծել է նա:

Նա պատմել է նաեւ, որ տունը քանդումից փրկելու համար միայնակ է ջանքեր գործադրել եւ ոչ ոք իրեն ականջալուր չի եղել: Նա նաեւ նշել է, որ որոշ ժամանակ անց կարողացել է տունը որպես պատմական կառույց գրանցել տալ: Նրա խոսքովՙ գրանցումից հետո հիշյալ վարչությունը փորձ է արել կրկին քանդել տունը:

Բնակիչը պատմել է, որ ժամանակին նաեւ իր նկատմամբ սպառնալիքներ են հնչեցրել տունն ազատելու համար:

«Այժմ չեմ աշխատում, քանի որ ցանկանում եմ տեր կանգնել այս պատմությանը: Տանը հերթապահում եմ»,- ասել է Չեթեն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՊԱՏԱՆԴ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԴԻՄՈՒՄՙ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈԼՈՐ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԴԻՄՈՒՄՙ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈԼՈՐ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական