Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ե՛Վ ՆԱՏՕ-ՈՒՄ, Ե՛Ւ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱՐԱՅԻՆ ԿԱՍԿԱԾԵԼ ԵՆ ԵՐԿԱԿԻ ԽԱՂ ՎԱՐԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

09/04/2021
- 09 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արդեն նոր չէ, որ Թուրքիան իբրեւ կարեւոր գործընկեր է ընդունվում ինչպես Արեւմուտքի, այնպես էլ Ռուսաստանի կողմից: Ավելին, այդ երկիրը երեւի նաեւ իր դիրքն օգտագործելովՙ կարողանում է վարել այնպիսի քաղաքականություն, որ նշված մրցակից կողմերից ամեն մեկն աշխատում է նրան իր կողմը քաշել: Ու հավանաբար դրանով է պայմանավորված նրա գնալով աճող ոտնձգությունների հանդեպ հաճախ աչք փակելու, կարծում ենք, խիստ անհեռատես քաղաքականությունը:

Իսկ ահա ռուսական news.ru կայքը ապրիլի առաջին օրը այս առումով ուշագրավ մի հրապարակում է արել, որը վերնագրված է «Անկարային կասկածել են ռուսական հ-400-ներով ՆԱՏՕ-ի դեմ երկակի խաղ վարելու հարցում»: «Երկակի խաղի» այս կասկածը, պարզվում է նաեւ, միայն Հյուսիսատլանտյան դաշինքը չի արտահայտել, այլ, ինչպես գրել է հոդվածի սկզբում վկայակոչված «Վոեննոյե օբոզրենիե» հանդեսը, Անկարային կասկածում է նաեւ ռուսական կողմը:

Բանն այն է, ասվում է հրապարակման մեջ, որ թուրքական կործանիչ օդուժը Բուլղարիայի եւ Ռումինիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների հետ Սեւ ծովի վրա օդ է բարձրացել «ռուսական ինքնաթիռներին հետեւելու եւ ուղեկցելու» համար: Այդ նույն շրջանում նրանք փորձարկել են հ-400-ները, եւ այժմ հարց է ծագում, թե կարո՞ղ էին արդյոք թուրքական ռազմաօդային ուժերն այդ համակարգերի ռադիոտեղորոշիչներն օգտագործել ռուսական ինքնաթիռների դեմ:

Բացի այդ, նույն իրավիճակից զգուշանում են նաեւ ՆԱՏՕ-ում: Այնտեղ կարծում են, որ Անկարան կարող է «երկակի խաղ» խաղալ արեւմտյան երկրների դեմ: Ըստ այդմ դաշինքում չեն բացառում, որ Թուրքիան կարող էր հետեւել ոչ միայն ռուսական, այլ նաեւ ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների ինքնաթիռների տեղաշարժերին, իսկ ստացած տեղեկությունները հետո օգտագործել սեփական նպատակների համար:

ԱՄՆ-ում ընդհանրապես կարծում են, նշում է հրատարակությունը, որ հ-400 հրթիռահրետանային համակարգերը մարտական հերթապահության դնելովՙ այդ երկիրը կարող է խախտել տարածաշրջանում ՆԱՏՕ-ի երկրների հակաօդային պաշտպանության միջոցների աշխատանքի հավասարակշռությունը: Բանն այնտեղ է հասել, որ որոշ մասնագետներ հավաստում են, թե Թուրքիան տեղեկատվություն է հավաքում դաշինքի ինքնաթիռների տեղաշարժերի մասին, իսկ հետո այն փոխանցում է Ռուսաստանին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ` ՀԱՎԵՐԺ ԹՇՆԱՄԻ

Հաջորդ գրառումը

ՀԱՅՐԵՆԱՍԷՐԸ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅՐԵՆԱՍԷՐԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական